deer, fawn-coloured animals;
game;
venison.
ԵՐԷ կամ ԷՐԷ. θηρίον (որ եւ գազան). γήρα (որս), κτῆνος, μονιός ἅγριος ferus, fera եւ այլն. Վայրի կենդանի չորքոտանի՝ որսալի եւ ուտելի.
Երէ վայրի. (Սղ. ՟Հ՟Թ. 14։ Յովէլ. ՟Ա. 20։ ՟Բ. 22։)
Որ որսայցէ որս՝ երէ ինչ, կամ թռչուն. (Ղեւտ. ՟Ժ՟Է. 13։)
Իմ է ամենայն գազան անտառի, երէ լերանց, եւ ամենայն անասուն. (Սղ. ՟Խ՟Թ. 10։)
Յարօտս երէոց. (Ես. ՟Ի՟Է. 10։)
Ի լերինս ... զօրէն երէոց խոտաճարակ շրջել. (՟Բ. Մակ. ՟Ժ. 6։)
Որսորդութիւնքն առ ցամաքաւս՝ ոչ միայն էրէոցն, այլ եւ մարդկան առ պատերազմաւն. (Պղատ. օրին. ՟Է։)
Լերինքն լի են երէովք. (Խոր. ՟Գ. 59։)
Չորքոտանեաց վայրենեաց մաքրագունից անուանեալ է սեռաբար՝ էրէ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)
Իսկ (Ոսկ. մտթ. ՟Ա. 17.)
Զայր եւ զկին մինչ երէ գիտէ կոչել». յն. կենդանի։
Եւ (Վրդն. ծն.)
Գազանս, եւ էրէս վայրի». ի հին ձեռ. գրի, այրէս վայրի (նովին հնչմամբ)։
ԵՐՈՒՆՔ իբր Երէք. էրէվայրիք.
Ժողովէին առ նա ամենայն երունքն, եւ կթէր զնոսա, եւ առնէր պանիր. (Հ=Յ. սեպտ. ՟Բ.։)
• ո հլ. «որսի վայրի կենդա-նի» ՍԳր. Եզն. էջ 99 (տպ. առ երես. այսպէս ուղղել ըստ Նորայր, Քննասէր, 9). Խոր. Մագ. «կենդանի էակ (ինչպէս և մարդն է)» Ասկ. մտթ. ա. 17 (էջ 270), տիմ. ա. 13. յորդ. էջ 112 (տպուած է երր է. ըստ Նորայր, Հայ-կական բառաքնն. 44 ուղղել երէ). գրուած է նաև երալ Յայսմ. յնվ. 28 (ունի միայն ՀՀԲ). այրէ Վրդն. ծն. յոգնակի՝ երունք «երէներ» Յյսմ.։ Նոյն բառն է նաև Շնորհ. եգես. տող 950՝ «Կամ զերթ առիւծ գոչէ առակ, փախչին երայքն առհասարակ»։ Այս բառից են՝ երէվայրի ՍԳր. Յայսմ., քաջէրէ Խոր., օի-կերէ էլ. արիստ. (հրտր. Մանանդեան), էջ 50, գրուած շիկերիա Մագ. քեր. 239, 240, նրեշերէ Խոր. աշխ. 615, երէորս կամ երէ-սորս Մեսր. եր., էրէխնդիր «որսորդ» (ունի Կ. Սարաֆեանի Բանալի գիտութ. Սանկպե-տերբ. 1788, էջ 50)։
• ՆՀԲ (գազան բառի տակ) լծ. լատ. fera «ռազան»։ Tomašek, SWAW, 1893. 66, թրգմ. ՀԱ, 1894, 18 զնդ. ϑraya «սննդատու, սնունդ» բառի ձևն ունի. հմմտ. սանս. trā=զնդ. ϑra «պահպա-նել, սնուցանել»։-Հիւնք. երեք բառիզ։ Bittner M., WZKM, 14 (1900), 370 եթովպ. ვρgφ, arwē «գազան, վայրի ա-նասուն», ասոր. [other alphabet] aryā և եբր. [hebrew word] ari «առիւծ»։ Սագրզեան, ՀԱ, 1909, էջ 335 և Karst, Յուշարձ. 403 սումեր. bar, barra «եղնիկ»։ Ն. Ադոնց, Արուեստ. Դիոն քեր. 239 հյ. շիկերէ (որ շէկ և երէ բառերից է) հանում է պոս. [arabic word] šikāri «որսորդ» բառից, որ ո՛չ նշանա-կութեամբ է յարմար և ոչ ձևով (պիտի տար *շկարիկ)։
• ԳՒՌ.-Մկ. Մշ. Վն. գործածում են երուն-թռչուն, երունք-թռչունք «բոլոր թռչունները» կրկնականը, որի մէջ երունք (հնչւում է է-րունք) Յայսմաւուրքի յոգնակին է՝ երէ բա-ռից։