cf. Զլացողութիւն.
ԶԼԱՑՈՂՈՒԹԻՒՆ ԶԼԱՑՈՒԹԻՒՆ ԶԼԱՑՈՒՄՆ. Զլանալն՝ ըստ ամենայն առման. որպէս Ապերախտութիւն.
Ո՛վ զլացողութիւնդ, որ եղեւ ի քէն առ բարերարն քո. (Վեցօր. ՟Թ։)
Եղեւ բարութիւն՝ զլացութիւն նոցա (փշով պսակողացն զՅիսուս), որպէս զի նովաւ խոցոտիցի թշնամին. (Երզն. մտթ.։)
Որպէս Զրկողութիւն, դրժանք.
Ի զըլացումն միմեանց զինեալք. (Փիլ. յովն.։)
Եւ ոչ զըլացմամբ արգելու յումեքէ զարժանն. (Փարպ.։)
Անդ լինի զրկումն եւ զըլացումն. (Յճխ. ՟Ժ։)
Զլացումն. այսինքն որ բանիւ կամ գործով զընկերն իւր զուր մատնէ. (Կիր. երզն. խր.։)
Որպէս Ուրացումն. ինքեար.
Զխաչ քո առնուլ զլացմամբ անձին. (Սկեւռ. աղ.։)
Այսպիսիքս տան պատճառ վայրապարաց զրպարտողաց մարդկան ի զլացութիւն եւ ի զրախօսութիւն տէրունական գրոցն. (Փիլ. լին. ՟Գ. 4։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | զլացումն | զլացմունք |
accusatif | զլացումն | զլացմունս |
génitif | զլացման | զլացմանց |
locatif | զլացման | զլացմունս |
datif | զլացման | զլացմանց |
ablatif | զլացմանէ | զլացմանց |
instrumental | զլացմամբ | զլացմամբք |