cf. Ընթերցիչ.
ἁναγινώσκων legens ἁναγνώστης lector Որ ընթեռնու. ընթերցասէր. գրագէտ. դասասաց. վերծանօղ. եւ Անագանոս՝ ունօղ զպաշտօն կարդալոյ եւ մեկնելոյ յեկեղեցւոջ զսուրբ գիրս. կարդացօղ, կարդացօղ մարդ, գիրք կարդացօղ ու մեկնօղ կամ թարգմանօղ.
Սիրելի եղիցի եւ քեզ ընթերցողիդ, որպէս այրն եւ գործք, այսպէս եւ զնմանէ բանք։ Ինքն էր ընթերցող եւ թարգմանիչ. (Խոր. ՟Ա. 30։ ՟Գ. 47։)
Անագանոսք, որ թարգմանին ընթերցողք, եւ գործ է սոցա ընթեռնուլ զմարգարէս եւ զբնագիրս եւ զվարդապետականս. (Լմբ. պտրգ.։)
Ողջոյն տամ դպրաց, եւ ընթերցողաց, եւ դռնապանաց. (Ածազգ. ՟Ը։)
Ո՞ւր ընթերցողքն են սուրբ տառի, կամ վարդապետքն ի հանդիսի. (Շ. եդես.։)