that instigates, that advises;
— լինիմ, cf. Թելադրեմ.
(գուցէ Հիւսիչ թելոց բանից. կամ տեղեկացուցիչ, իբր տեղադիր. կամ լծ. յն. թէլիդի՛ր, θελητήρ մեղմիչ. ամոքիչ). Յուշարար. խրատտու. ազդ արարող. հրապուրիչ. յորդորիչ. խորհրդակից.
Բան նորա թելադիր բարգաւաճութեան ամենայն հասակի. (Նար. ՟Խ՟Ը։)
Ետես (Ստեփանոս) զտէրն՝ ունելով զպսակն, զի կայր թելադիր ընդ աջմէ նորա՝ յաղթել մահու. (Տօնակ.։)
ԹԵԼԱԴԻՐ ԼԻՆԵԼ. cf. ԹԵԼԱԴՐԵԼ.
Որպէս եւ մարգարէն լինէր թելադիր յառաջագոյն, եթէ մոռա՛ զժողովուրդ քո։ Չտամ հրաման, այլ խրատեմ եւ թելադիր լինիմ. (Ոսկ. մ. ՟Ա. 3. 10։)
Խորհրդակիցքն՝ անպատշաճ իրաց թելադիր լինէին. (Ոսկ. յհ. ՟Բ։)
Մի՛ դու նմա թելադիր լինիցիս. (Սեբեր. ՟Բ։)
Թելադիր մեզ եղեն աստուածային ճանապարհին. (Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)