to spit;
to spit out;
to spit upon, to fling, to cast, to spout;
to vomit, to throw up;
to slight, to disdain, to contemn openly, to treat with scorn, to point one's finger at, to set at nought;
ընդ երեսս՝ յերեսս ուրուք —, to spit upon a person, in his face.
եւ ն. πτύω, ἑμπτύω spuo, despuo, conspuo, inspuo, sputo Թուք ի դուրս տալ, եւ արկանել ի վերայ այլոյ. թքնել. թիւքիւրմէք.
Եթէ հօր իւրոյ թքանելով թքեալ էր ընդ երեսս նորա։ Թքցէ ընդ երեսս նորա։ Թքին ընդ երեսս նորա։ Թքեալ ի նա։ Եթուք անդր (յունկն)։ Եթուք յաչս նորա։ Եթուք ի գետին. (Ղեւտ. ՟Ժ՟Բ. 14։ ՟Ի՟Ե. 9։ Մտթ. ՟Ի՟Զ. 67։ ՟Ի՟Է. 30։ Մրկ. ՟Է. 33։ ՟Ը. 23։ Յհ. ՟Թ. 6։)
Թքէ՛ք յերեսս նորա. եւ թքին. (Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Դ.։)
Նմանութեամբ, Մերժել անարգանօք.
Ձեռի ներէց լինէր թքանել անարգել զպաշտօնս նոցա. (՟Բ. Մակ. ՟Զ. 19։)
Զվայելչութեամբ արհամարհեցին, եւ թքին զմեծութիւնս եւ զպատիւս. (Կոչ. ՟Ժ՟Դ։)
Օրինական խտրութիւնս ի բաց թքանեն. (Մեկն. ղեւտ.։)
ԹՔԱՆԵԼ. Ի դուրս տալ, արտաքս արկանել զիմն ո՛ր եւ է օրինակաւ. ի բաց ընկենուլ.
Հրամայեցաւ ի տեառնէ վիշապ ձկանն, եւ եթուք զնա ի ցամաք. (Յովն. ՟Բ. 11։)
Յորոց սարսէինն, զնոսա թքեալ արտաքս ծովուն՝ մերկս անզէնս, անթաղս տեսանէին. (Ոսկ. ես.։)
Ծով ... թքանէ զփրփուրն արտաքս. (Պիսիդ.։)
Ի բաց թքանիցէք եւ ընկենուցուք ի մտաց. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)
Առաջին անկեալ սերմնն զայլսն իբրեւ զաւելորդս ի բաց թքանէ. (Եզնիկ.։)
Ի բաց տայ թքանել (հողոյ եւ ջրոյ) զմարմինս զոր կորուսին. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)
Ի բաց թքեր զդառնութիւն. (Մաշկ.։)
Զի մի՛ իսկոյն ի բաց թքցէ զծաղիկն գունոյն. (Ոսկ. գծ.։)
ԹՔԱՆԻԼ. կր. Թուք ընդունել. թքով անարգիլ, եւ ի բաց մերժիլ.
Սա է՝ որ ապտակեցաւ, սա է՝ որ թքաւ ընդ երեսս. (Կոչ. ՟Ժ՟Բ։)
Ի ձեռնադրութիւն գալոյ ի բաց թքցի. (Կանոն.։)