cf. Լիզանեմ.
ԼԻԶԵՄ ԼԻԶՈՒՄ որ եւ ԼԻԶԱՆԵԼ. λείχω lingo, lambo. Նոյն ընդ լեզուլ. որպէս լեզուաւ սրբել՝ մաքրել, յինքն ձգել կամ ուտել. լիզել, լըզել. ... դաղմ. լիժու. յն. լի՛խօ. լտ. լի՛նկօ, լա՛մպօ. սանս. լեհ.
Զհողոտից քոց լիզեսցեն. (Եւս. ՟Խ՟Թ. 23։)
Լիզեսցեն զհող իբրեւ օձք, որ սողին ընդ երկիր. (Միք. ՟Է. 17։)
Ինձ զաճիւն լիզելոյ պատիժ ձաղանաց. (Նար. ՟Ի։)
Իբրեւ շուն լիզոյր զոտս տեառն իւրոյ։ Լիզուին զգարշապարս նորա։ Սկսաւ լիզուլ զնա. (ՃՃ.։)
Լիզէին զոտս նոցա։ Լիզէին զոտս ծառային աստուծոյ. (Հ=Յ. յնվր. ՟Ի՟Գ. Հ=Յ. դեկտ. ՟Ա.։)
Կամ Լափել. ծախել. սպառել.
Որպէս հրոյ զօրութիւն յորժամ զ՝ի նա անկեալ նիւթ ծախեսցէ, զնա իբր լիզէ, եւ ինքն շիջեալ աներեւոյթ լինի. (Փիլ. նխ. ՟բ.։)
Այժմ լիզուն նոքա զամենայն երեսս երկրի. (Յուդթ. ՟Է. 4։)