adj.

dark, gloomy, dismal, sad;
— լինել, to become darkened, or obscured;
— խափնուլ, to become blind.

adj.

Զգածեալ խաւարաւ. խաւարազգեաց. խաւարամած. խաւարեալ. խաւարային մթագտին. (իրօք կամ նմանութեամբ)

Զանդունդս համատարածս խաւարազգածս. (Ագաթ.։)

Խաւարազգած մութք. (Պիտ.։)

Խաւարազգած նսեմութեամբ կուրացան։ Խաւարազգած մտօք. (Յհ. կթ.։)

Խաւարազգաց (կամ խաւարազգեաց) վարուքանօրէնութեան. (Մանդ. ՟Դ։)

Զինչ պիտոյ է մարմնոյ առողջութիւն, եթէ աչքն խաւարազգած խափնուցուն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

(Լոյսդ անեղական) ամփոխեցար ի խաւարազգած մարմինս. (Բենիկ.։)

ԽԱՒԱՐԱԶԳԱԾ ԼԻՆԵԼ. Զգածիլ խաւարաւ. մթագնիլ. ընկղմիլ ի խաւար.

Յորժմ աչքն կուրանային, եւ այլ եւս անդամքն խաւարազգած լինէին. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Պակասի ի նմանէ լոյս անմեղութեանն. խաւարազգած եղեալ՝ մերձ առ արեւմուտս նստի. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Վէմք՝ պատառելով, օդ՝ խաւարազգածն լինելով. (Սկեւռ. յար.։)