adj.

crippled, maimed;
infirm, helpless;
bad, wicked;
ugly;
filthy;
— ձեռօք, crippled in the arm;
— ստիւք, lame, crippled in the feet;
handy-legged.

πηρός, ἁνάτηρος, λωβός mancus, mutilus որ եւ κυλλός, κολοβός . (լծ. ընդ հյ. կաղ, եւ տգեղ. եւ թ. գօլագ, չօլագ) Արատաւոր կամ պակասաւոր անդամօք. հաշմ. սագատ, չարփըգ.

Զխեղս, եւ զկաղս։ Խեղ մտանել ի կեանս։ Խեղս եւ վիրաւորս առնէին. (Ղկ. ՟Ժ՟Գ. 13։ Մարկ. ՟Թ. 42։ ՟Բ. Մակ. ՟Ը. 24։)

Խեղք եւ լուծեալք շրջին։ Միով ոտամբն խեղ. (Մանդ. ՟Ա. Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)

Զխեղ եւ զգօս եւ զլուծեալ անդամսն կանգնէր զմարմնոյն. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)

Արեգակն լուսաւորէ զառողջ աչս, եւ կուրացուցանէ զխեղ աչս. (Վանակ. յոբ.։)

ԽԵՂ. βέβηλος profanus, impurus αἱσχρός turpis. Յոռի. տգեղ. անսուրբ. պիղծ. գարշ. որ եւ ասի ԽԻՂ.

Խեղատակութիւն ճանապարհ է մեղաց, զի եթէ անուն խեղ է, ինքնորպիսի՞ ինչ. (Ոսկ. կող.։)

Զենուլ պատարագս ըստ որոշման եւ մեկնութեան սրբից եւ խեղաց, մաքրոց եւ աղտեղեաց։ Ի բոզ եւ ի խեղ մարմնոց եւ ոգւոց։ Խեղ եւ պիղծ են ազատութեան նշանակ։ Ի խեղ եւ յանմաքուր վայրս. (Փիլ.։)

Տունկ՝ որ այսպէս երկբուսի խեղ ցուցան բնութեամբ. (Պիտ.։)

• , ի-ա հլ. «հաշմ, պակասաւոր, մէկ ոտքով կաղ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 21. «ցաւոտ (աչք)» Վանակ. յոբ. «պիղծ, գարշ, զազիր» Ոսև. կող. Փիլ. Պիտ. (այս նշանակութեամբ գրուած նաև խիղ Փիլ. էջ 197). որից խեղու-թիւն Ղևտ. իբ. 25. իդ. 20. Ագաթ. Ոսկ. խե-ղել Ղևտ. իդ. 19. Ոսկ. ես. և մ. խեղաթիւր Իմ. ժգ. 13 (փայտի կտորի համար ասուած՝ «ծուռումուռ»), Փիլիպ. բ. 15 (բարոյական իմաստով՝ «ծուռ բարքով»). խեղախեռ Ոսկ. յհ. ա. 38. Ճառք 674. խեղանդամ Մանդ. խեղանք Փարպ. խեղակատակ Ոսկ. եփես. ժև. կամ խեղկատակ Սարգ. խեղկատակել Ոսկ. խեղկատակութիւն Եփես. ե. 4. Կող. գ 8, Ոսկ. կողոս. խեղանցեալ «զառանցեալ» Բառ. երեմ. էջ 140. այստեղ է պատևանում նաև խեկբեկ «ծուռումուռ, կաղալով», կազ-մուած խեղ և բեկ բառերից, իբր *խեղբեկ. յետոյ դարձած խեկբեկ. մէկ անգամ ունի Փարպ. էջ 102 «Տեսեալ... զի երթայր խեկ, բեկս յընթացի». սրանից՝ կ աճականով՝ խեղկ-, որից խեղկիլ «չարաչար խեղիլ» Մագ. թղ. 133, 204. Պղատ. օրին. 17. խեղ-կութիւն Մագ. անխեղկեալ Մագ. թղ. 22, 136, 164։

• =Բնիկ հայ բառ՝ հնխ. sqel-«ծռել, կո-րացնել, շեղել», բարոյական առումով «շե-կել, բարքը ապականել» արմատից։ Այս ար-մատի միւս ժառանգներն են՝ յն. σϰολιός «շեղ, ծուռումուռ, մէկ կողմ դարձած (գլուխ, ոտք ևն)», σϰαληνός «ծուռ, շեղ, կաղ», σϰε-λίς «ետևի ոտքը», σϰελος «սրունք», լտ. scelus «յանցանք, չարագործութիւն, ոճիր», անգսք. sceolh, հիսլ. skialgr. հռռ. sršlah «ծուռ, շեղ», գերմ. scheel, schel «շիլ, աչքը ծուռ». -արմատի qol-ձևից են՝ յն. ϰελλόν «ծուռ, շեղ», ϰολλός «ծուռ (ձեռք), ծուռու-մուր. տձև». ϰλλαίνω «ծռել», ϰυλλω-ποδfων «ոտքերը ծուռ» (Boisacq 873, 533, Walde 685, Kluge 416, Pokorny 2, 598)։ Հայերէնի մէջ նոյն արմատը (տակաւին լաւ չպարզաբանուած ձայնաբանական օրէնքնե-րով) տուել է մի կողմից խեղ և միւս կող-մից շեղ, որի ձայնդարձներն են շաղ և շիլ (տե՛ս այս բառերը). հմմտ. խայտ, խայծ <հնխ. (s)qaid-, (s)qait-։ Տե՛ս նաև կեղ և կաղ բառերը։

• Հներից Ոսկ. կող. թարգմանողը տա-լիս է խեղկատակ բառի մեկնութիւնը, «խեղկատակութիւն ճանապարհ է մե-ղաց. զի եթէ անունն խեղ է, ինքն որ-պիսի՝ ինչ»։ ՆՀԲ խեղ՝ լծ. հյ. կաղ, տգեղ, յն. ϰὸλλος (միակողմանի բառի տակ) և թրք. գօլագ, չօլագ։ Windisch, 8, 17 յն. γωλός «կաղ» բառի հետ։ Bugge IF 1, 447 տուաւ վերի մեկնու-թիւնը։-Հիւնք. յն. ϰολοβός «խեղ»։ Karst, Յուշարձան 426 թրք. sol «ձաև» չաղաթ. solok, čolak «կաղ»։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 հյ. շեո բառից։ Շէֆթէլովից KZ 53 (1925), 251 և 253 սանս. khila «թերի, պակասա-ւոր», khalati «ճաղատ» և յն. χωλος «կաղ» բառերի հետ։

• ԳՒՌ-Այս արմատին են պատկանում Ակն. խեղէնալ, Խտջ. խէղնալ «երես առնել շփանալ», ինչպէս նաև խեղկտալ Զրս. «ան-համ կատակներ անել», խեղկտացնել Չռս «երես տալ, շփացնել», խեղուիլ Զթ. «քիթը բերանը ծռմռելով ծաղրել, տնազ տալ», խե-ղուանք «իբր ծաղր շրթունքը դուրս երկարե-լը», խեղուկ Չրս. «շփացած»։

• ՓՈԽ.-Վրաց. ხელი խելի «խենթ», եე-ლობა խելոբա «խենթութիւն, յիմարութիւն», եელოკი խելոկի «յիմար». բոշայ. խելմե-լավ (տե՛ս խել-ք բառի տակ)։ Խեղ բառը այսպիսի իմաստ ունէր նաև հայերէնի մէջ. հմմտ. «Զխեղութիւն մտացն ուղղէ» Սարգ. ա. պ. արդի գաւառականներից խելխօլ Մշ. «խենթուկ». իմաստի զարգացման համար Հմմտ. Վն. ծուռ «խենթ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անդամախեղ

Անդամախեղութիւն, ութեան

Անտխեղծ

Արուախեղդ

Լարախեղդ լինիմ

Խեղաբարոյ

Խեղաբարութիւն, ութեան

Խեղաթիւր

Խեղաթիւրեմ, եցի

Խեղաթիւրիմ, եցայ

Խեղաթիւրութիւն, ութեան

Խեղախեռ

Խեղախեռութիւն, ութեան

Խեղանդամ, ոյ, ոց, ի, ից

Խեղանք

Խեղբ

Խեղբիմ, եցայ

Խեղդ, ից

Խեղդամահ

Խեղդան, աց

Voir tout