to strangle, to suffocate, to stifle;
to wring, to twist (the neck);
to vex, to torment, to doviolence to.
Խեղդամահ առնել. կր. լինել. ἁπάγχω, κατάγχω , πνίγω strangulo, suffoco, fauces constringo, ango. Խեղդիւ պարանոցի սպանանել, կամ հեղձուցանել ի ջուրս. եւ Հեղձամղձուկ առնել մինչ ի մահ. Շնչասպառ կացուցանել. լլկել, եւ ի նեղ արկանել չարաչար. Խղդել, խըխտել, հոգին հանել.
Տրտմեցաւ յոյժ, եւ կամէր խեղդել զինքն։ Չոդաւ խեղդեցաւ։ Խեղդէր զնա այս չար ի տեառնէ. (Տոբ. ՟Գ. 10։ Մտթ. ՟Ի՟Է. 5։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Զ. 14։)
Ինքնին խեղդեաց եւ հեղձոյց զանձն իւր. (Բրսղ. մրկ.։)
Զոմանս ի կախաղանս ձգէր, եւ զոմանս խեղդէր. (Ոսկիփոր.։)
Խեղդեալ ի ծովն՝ սադարամետականին մատնէր զնոսա. (Մագ. ՟Հ՟Դ։)
Յարեան վտակսն խեղդեցէր. (Շ. եդես.։)
Յուզեալ խօթութեան՝ խեղդէ վաղվաղակի. (Մագ. ՟Ի՟Ը։)
Կամ նմանութեամբ.
Կալեալ զնա խեղդէր, եւ ասէր. հատո՛ ինձ զոր պարտիսդ. (Մտթ. ՟Ժ՟Ը. 28։)
Ոչ ինչ խստութեամբ խեղդել, եւ ոչ համակ թուլութեամբ մեղկել. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)
Խեղդեն զիս ներքուստ խորհուրդք իմ։ Սկսայ ճնշել եւ խեղդել զիս պահօք. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Թ։)
Խեղդիմ քաճազգի ասելով ումեմն, յորժամ վատազգի գոյ բնութեամբ. (Ոսկիփոր.։)
Ընդ վազելն ձիոյն՝ խեղդեն սանձօքն. այսինքնյետս ընկրկեն. (Բրս. յուդիտ.։)