coarseness, rudeness, want of politeness;
bigness.
τραχύτης, τὸ τραχύ asperitas. Անողարկութիւն. անհարթութիւն. Խոշորն գոլ ըստ ամենայն առման։ Ըստ ՟ա.
Խտութիւն ընդ անհաւասարութեանխառնեալ՝ ցութիւն առնէ, իսկ հաւասարութիւն ընդ խտութեան՝ ողորկութիւն. (Նիւս. բն.։)
Խոշորութեամբ, եւ ողորկութեամբ։ Ողորկ, եւ առանց խոշորութեան. (Պղատ. տիմ.։)
Յիշեաց եւ յաղագս հոծութեան եւ անգայտութեան, ողորկութեան եւ խոշորութեան. (Անյաղթ ստորոգ.։)
Նախ առաջին ի խոշորութենէն յղէ զտախտակն. (Սարգ. յկ. ՟Բ։)
Բոլորովին յանհաղթ խոշորութեանն առնելով ի յարդարումն։ Ի ճահ սապարիսել ի հնրթնրդակ դաշտսն, եւ ի յարդարեալսն համայն ի խափանիչ խոշորութեան. (Ածաբ. կարկտ.։)
Զէշ խոշորութիւն ճանապարհին փորձէ, եւ զքաջամիտ բարեկանմ սուգ եւ տրտմւոթիւնք ընտրեն. (Պիտառ.։)
Խոշորութեանն եւ սխալանաց մի՛ մեղադրեր. (Յիշատ.։)
Կամ նմանութեամբ.
Խոշորութիւն վշտաց կամ գերութեանց։ Սրբել զամենայն խոշորութիւն դժուարութեանց։ Զչարաչար կիրս եւ զխոշորութիւնս համբերութեամբ ի բաց տանել. (Երզն. ՟ժ. խորան.։ Սարգ. յկ. ՟Բ։)
Պահք որ կարգեցան, վասն խոնարհութեան մարմնոյ է, եւ խոշորութեան. (Տօնակ.։)
Որ աստուծոյ գովութիւնն է, ըստ ամենայն խոշորութիւն անցեալ՝ մեծամեծ օգուտս գովեցելոցն մատուցանէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)
Զզօրութիւն հրոյնշիջուցեր, զխոշորութիւն կայծականց ի կակղութիւն վարդի փոխեցար. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
Ըստ ՟բ.
Թերեւս արդեօք եւ զեստուս իմոյ զխոշորութիւն ստուգանես. (Առ որս. ՟Ը։)
Մերկացան զառաջին զտխրական խոշորութիւն. (Զքր. կթ.։)
Ըստ ՟գ.
Քննութիւն վասն նոցա չարաձայնութեան եղեւ, զի խոշորութիւն ինչ ի նոսա ծանուցեալ եղեւ. (Երզն. քեր.։)
Ամենայն զգուշութեամբ գիտել զխոշորութիւն բանիցս. (Նախ. յոբ.։)
Խոշորութեամբն առաւել յայտնէ (բանն) (Արշ. ՟Ժ՟Է։)
Մի ինդ խոշորութեամբ յաղագս այսոցիկ ընկալիցին զբանս. (Առ որս. ՟Ա։)
Յինքն ամփոփէ զմեղադրութեան խոշորութիւն. (Ոսկ. ՟բ. կոր. ՟Ժ՟Դ։)
Զահեղութիւն եւ զխոշորութիւն սրտին վաղվաղակի ի բաց թողոյր. (ՃՃ.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | խոշորութիւն | խոշորութիւնք |
accusatif | խոշորութիւն | խոշորութիւնս |
génitif | խոշորութեան | խոշորութեանց |
locatif | խոշորութեան | խոշորութիւնս |
datif | խոշորութեան | խոշորութեանց |
ablatif | խոշորութենէ | խոշորութեանց |
instrumental | խոշորութեամբ | խոշորութեամբք |