adv.

confessedly, avowedly;
in confession.

adv.

Խոստովան լինելով. որպէս Գոհանալով. գոհութեամբ. փառս տալով.

Որ յոչէից ի լինելութիւն էած, տիրապէս արժանի է խոստովանաբար հանապազ փառաբանութեան. (Խոսր.։)

Նոքա խոստովանաբար քրհնեն զնա. (Լմբ. սղ.։)

Որպէս Դաւանելով.

Տէր զնա ասելով եւ աստուած խոստովանաբար, փառակից ընդ հօր. (Խոսր.։)

Որպէս Պատմելով զմեղս անձին.

Ըզգործեցեալ մեղսն ասաց խոստովանաբար. (Ոսկ. ի փարիսեցին.։)

Խոստովանաբար զկիրս իմ եդի առաջի։ Պօղոս զիւր հալածիչն լինել եւ զհայհոյիչն խոստովանաբար պատմէ. (Սարգ. յկ. ՟Է. ՟Ժ՟Ա։)

Որպէս Հաւանելի գոլով ամենեցուն. իբրու ընդունելի՝ ստոյգ՝ աներկբայ. (ըստ յն. ոճոյ)

Ոմանք աներկբայաբար ունին զգոյութիւնն. որպէս՝ մարդ, ձի, արծուի, որք խոստովանաբար գոն։ Բժիշկն առնու խոստովանաբար, եթէ ի չորից տարերց բաղկացեալ գոյմարմին. (Սահմ. ՟Ա. ՟Է։)

Գոյքն եւ ձեւքն, եւ ի նոսին ցանկութիւնքն անմարմինք են խոստովանաբար. (Լմբ. սղ.։)