drop;
— մի, a —, a little;
— մի ջրոյ, a — of water;
— մի քուն, a nap, short sleep.
Շիթ. (լծ. լտ. կու՛թթա, սթի՛լլա). ῤανίς, σταγών gutta, stilla. որ եւ ԿԱԹԻԼ. Մասնիկ հիւթոց ծորեալ ոլոռն ոլոռն. պուտ, կաթ մը.
Իբրեւ զկաթ մի առաւոտի ցողոյ։ Իբրեւ կաթ մի ի ծովէ. (իմ. ՟Ժ՟Ա. 23։ Սիր. ՟Ժ՟Ը. 8։)
(Տկար փայտն) ոչինչ բուժէ զձեղունն յանձրեւոյն եւ ի կաթոյն. (Նիւս. երգ.։)
Զկաթ ջրոյն. (Խոսր.։)
Կաթի մի ջրոյ։ Կաթ արտասուաց։ Կաթ մի ջուր. (Նար. հ. ՟Ձ՟Ը. եւ Մեկն. երգ.։)
Զջերմագոյն կաթս արտասուաց հեղուլ. (Կլիմաք.։)
Կաթի միոյ ջրոյ կարոտեալ. (Սարգ. յկ. ՟Զ։)
Եւ ոչ կաթ մի անձրեւոյ ցօղեաց։ Որչափ կաթ մի ջրոյ ըմպէ. (Վրք. հց. ձ։)
Կաթի միոյ ջրոյ չէր իշխան։ Ի կաթ մի ջուր կարօղ են վայելել. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)
Իբրեւ ի կաթ մի ի հոգւոյն սրբոյ հաղորդեցան նոքա. (Եփր. ել.։)
Հայցէր կաթն ի կաթոյն զանդնդային ծովոյն. (Եպիփ. թաղ.։)
Զի՞նչ խառնումն եղիցի կաթ մի գինւոյ ի ծով, եւ կամ կաթ մի ջրոյ արկանելոյ ի մեծ հֆոց։ (Մխ. ապար.։)
Ի մաքրող հրոյդ ցայթեցէ՛ք, կաթ ի յոգիս մեր արկէ՛ք, սիրովըդ ձեր ջեռուցէք. (Լմբ. տաղ հրեշտ.։)
Նմանութեամբ, իբր դոյզն, սուղ ինչ.
Կաթ մի քուն հասանէ տեսանել. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ՟Է։)
Պիտէր ինձ կաթ մի բախտի, եւ ոչ խելք կարասով։ Կաթ մի խելք ինձ մանաւանդ՝ եւ ոչ ծովակս բախտից. (Ոսկիփոր.։)