s.

cubit;

adj.

straight, standing, perpendicular, erect, on foot;
firm, stable;
— կալ, to be up or a foot;
to rise, to get up;
գնալ —, to be haughty, proud, vain;
նստաւ —, he sat upright;
եկաց —, he stopped, stayed, or did not pass beyond.

s.

πῆχυς եւս եւ κύβιτον cubitus, -um . Անուն չափոյ, եւ ձող չափողական, ըստ հասարակ առման՝ Չափ միջոցի յարմկանէ ցծայր միջամատին, որչափ է եւ յուսոց ցարմուկն. այսինքն երկու թզաչափ. բայց սրբազան կանգունն էր կրկինն հասարակ կանգնոյ, այսինքն որչափ է ամբողջ բազուկն. ա՛յլ է եւ հսկայից կանգունն, եւ արքունին, եւ երկրաչափականն, եւ ազգայինն, եւ գաւառականն. զոր օրինակ Գ. Թագ. Է. 15. բարձրութիւն պղնձի սեան ասի լինել ԺԸ. կանգուն. որ ԼԵ դնի ի Բ. Մնաց. Գ. 15. եւ Երեմ. ԾԲ. 21. իսկ Փիլ. ել. Բ. 1. վեց թզաչափ դնէ զկանգունն, որպէս եւ զթիզն քիլ կոչէ. կանկուն .... եբր. ամմա.

Յերեքհարիւր կանգնոյ զերկայնութիւն տապանին ... ի մի կանգուն կատարեսցես զնա ի վերուստ։ Արասցես տապանակ, յերկուց կանգնոյ եւ ի կիսոյ զերկայնութիւն նորա, եւ ի կանգնոյ եւ ի կիսոյ զլայնութիւն նորա։ Կանգնաւ յայսմ կողմանէ, եւ կանգնաւ յայնմ կողմանէ։ Գոգեալք երեսուն եւ երիւք կանգնովք. եւ այլն։

Կանգնաւ չափեալն եւ չափողն՝ կանգուն կոչին. (Մաքս. ի դիոն.։)

ԿԱՆԳՈՒՆ 2 ա.մ. ὁρθός, ἑγερθείς rectus, erectus ἐστός, ἐστικός, ἁναστάς stans, surgens. եւ ընդ բայի. արմատ Կանգնելոյ. կայուն. որ կայյոտին. ուղղորդ. ուղիղ. ուղղաբերձ. հաստատուն. եւ Անթերի. կանկնած, կանկ առած, եւ կայնած, շիտակ, հաստատ.

Որպէս ոք զի ժողովէ որայ կանգուն ի գիրկս իւր. (Ես. ԺԷ. 5։)

Ոչ գնայցէք կանգուն։ Նստաւ կանգուն։ Կանգուն կացցէ կամ եղիցի առաջի իմ աթոռ նորա կամ տուն կամ վկայութիւն. (Բ. Թագ. Է. 16. 26։ Երեմ. լ. 20։)

Յայնժամ կանգուն կացեալ մեծին սահակայ։ Կանգուն կալով երկիրպագին հարեւանցի. (Խոր. Գ. 65։ Շ. բարձր.։)

Կամ կործանեալս կանգուն։ Ի նոյն ինքն յեցեալ՝ կայ կանգուն. (Նար. ԺԱ. եւ Նար. մծբ.։)

Զի թէ կանգուն է, տեառն իւրում կանգուն է. (Մծբ. ԺԹ։)

Որ կարծէ զինքն կանգուն, զգո՛յշ լիցի՝ գուցէ անկանիցի. (Լմբ. սղ.։)

Որքան կանգուն է տաճարն ի միջի իւրում, չար ի վերայ մեր ոչ գայցէ. (Մխ. երեմ.։)

Մարդոյս կազմութիւն կանգուն գոլով՝ ի վեր միշտ զհայելն գուշակէ առ աստուած։ Ծառայն փութայ զամենայն աւուր ծառայութիւն ի կանգուն ունել. այսինքն ուղիղ եւ անպակաս վճարել. (Խոսր.։)

Երկիր ի շինութեան լինելով եւ ի խաղաղութեան՝ հարկք արքունի կանգուն երթիցեն. այսինքն ուղղորդ եւ անթերի լինին. (Արծր. Բ. 6։)

Իսկ, (Տօնակ.)

Զտեղի առ յիսուս, այսինքն արգել զգնացսն, եւ եկաց կանգուն. իմա՛ որպէս ռմկ. կանկ առաւ, կայնեցաւ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Եռականգուն

Երկկանգուն

Քառականգուն

Voir tout