va.

to bind, to tie, to fasten;
to bind or tie up;
to bind fast, to pinion;
to cord, to bind with cords;
to bind, to connect or link with;
to chain, to put in irons, to imprison;

fig.

to bind by friendship, by contract;

gr.

to spell.

ն.

δέω, ἑπιδέω, καταδέω, ἑκδέω , δεσμεύω ligo, vincio. Կապով զօդել. յօդիւ միաւորել. կցել. աղխել. զուգել. յարել. յեռուլ. եւ Ի կապանս արկանել. պնդել. պրկել. կաշկանդել. կախել. արգելուլ. խափանել. ծրարել. պատել. կապել, կապկըպել, կպցընել, փակցընել, արգիլել. եբր. ասար.

Կապել կարմիր ի ձեռին, կամ նշան կարմիր ի պատուհանին։ կապել կապով, կարովք նորովք, սամետիւք լուծ նմա, անուր ի քիթս։ Ի՞ւ կապիցիս։ Կապել պատանու զաչս, զորթոյ զյավանակ, զլար զպատուհանէ։ Որայ կապել ի դաշտի։ Կապեցէ՛ք զայդ՝ խրձունս, կամ ի խրձունս։ Միով խաւարային շղթայիւ ամենեքեան կապեցան։ Կապեալ ոտիւք, եւ կապեալ ձեռօք։ Եւ մեռեալն ոտիւք կապելովք։ Զամենայն ականս պատուականս ի քեզ կապեցեր։ Վեց աստիճանք էին աթոռոյն կապեալք ոսկւով.եւ այլն։

Երկան զուլանէն հրամայէ կապել. (Խոր. ՟Բ. 45։)

Կապել զցցոյ միոյ. (ՃՃ.։)

Երկու ձեռքն կապեալ ի վերայ գլխոյն. (Վրք. հց. ՟Դ։)

ԿԱՊԵԼ. Նմանութեամբ, եւ պէսպէս ոճով.

Զոր կապեսցես կամ կապիցէք յերկրի, եղիցի կապեալ յերկինս. (Մտթ. ՟Ժ՟Զ. 19։ ՟Ժ՟Ը. 18։)

Զլեզու քո կապեցից կապեցից ի քիմս քո. (Եզեկ. ՟Գ. 26։)

Կապեալ լեզուն արձակի. (Իգն.։)

Ի ժամ մահուն կապեցաւ բերանն. (Կանոն.։)

Զգունդն ասորւոց կուրութեամբ կապէր. (Խոսր.։)

Որ հանապազ կապէ զբերան իւր ընդ երդման, կապէ զհոգի իւր ընդ հուր գեհենին. (Մանդ. ՟Բ։)

Ընդ նզովիւք կապեսցի ի հարցն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Կապիլ ընդ հնազանդութեամբ, կամ ընդ հարկաւորութեամբ. (Մծբ. ՟Ժ՟Գ։ Մանդ. ՟Ժ՟Ա։)

Ի սնոտի յոյս կապիցէ. (Եզնիկ.։)

Կապեցին զանձինս իւրեանց ի սէր նորա։ (ՃՃ.։)

Պատուհաս ի վերայ փղապետին կապէր. (՟Գ. Մակ. ՟Ե. 15։)

Զմեծագոյն ի վերայ կապիցէ դսրովանս. (Պիտ.։)

Կապեա՛ կամուրջ. (Ճ. ՟Ա.։)

Փայտեայ պահանգս կապէին ի մէջ որմոյն. (՟Ա. Եզր. ՟Զ. 9։)

Այն որ կապեաց կամար զերկինք. (Շ. եդես.։)

Ոչ մեծութեան ինչ նշանակ է այնչափ զարդ յանձին կապել. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)

Մի՛ կապեր զխոստովանութիւնդ, եւ ես արձակեցից զիմ բարերարութիւնս. (Եփր. զղջ.։)

Եթէ էր հաստեալ կապեալ մտացն ադամայ ի պատուէր արարչին, ոչ լինէր մարմին նորա լուծեալ յօդելոյ անտի։ Ոչ կապեաց նա ի փորի իւրում զպատուէրն. (Եփր. ծն.։)

Կապեալ դուռն արգանդի նորա բացաւ. (Եփր. թագ.։)

Կապեաց եղիա զանձրեւածին ամպ, եւ արձակեաց. (Սեբեր. ՟Ժ՟Ղ։)

Կապեաց զաննիւթ բնութիւնն ընդ նիւթականիս (զհոգի ընդ մարմին), որքան կամեսցի՝ որ կապեացն. եւ դարձեալ լուծանէ՝ որպէս կամի, եւ վերստին կապէ. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)

Պատկեր էիր աստուծոյ, եւ վատթարիդ կապեցար։ Առ որս. (՟Ժ՟Բ։)

Պատկառիմ ասել, թէ՝ եւ ընդ սանդարամետականին կապեցաւ. (Նար. ՟Խ՟Ը։)

Ընդ զգալի ձայնիս եւ զմտացն յօժարութիւն պարտ է կապել. (Ի գիրս խոսր.։)

Ոչ քահանայք ակումբ կապին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

ԹԱԳ կամ ՊՍԱԿ ԿԱՊԵԼ. cf. ԹԱԳ, եւ այլն։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Շաղկապեմ, եցի

Ոտնակապեմ, եցի

Voir tout