half-sphere, hemisphere.
ἠμισφαίριον dimidiata sphaera, dimidium globi. որ եւ ԿԻՍԱԳՈՒՆՏ. Կէսն գնտոյ կամ շրջանակի երկնի, երկրի, աշխարհի.
Զերկին ի կիսագունդսերկուս բաժանեալ։ Հա՛րկ է կիսագնդիցն. Ցոյց են կիսագնդացն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. քհ.։)
Բարձրագոյն քան զերկնից երկինս, եւ խոշորագոյն քան զներքին կիսագունդն. (Գիւտ թղթ. առ վաչէ։)
Ի հարաւային կիսագնդէն. (Խոր. աշխարհ.։)
Ձեւ բոլոր շրջանային բաժակի յերկուս կիսագունդս։ հայեցուածք երկուց կիսագնդիցն. (Շիր.։)
Արեգական (լուսոյն) գիշերաւ ծածկիլ, ի ներքնումն գոլով կիսագնդին. (Սարկ. հանգ.։)
Որչափ արեգակն ի վերին կիսագունդս կայցէ. (Խոսր.։)
Ի վերին կիսագնդին լինին. (Շ. բարձր.։)
Երկնակամար գօտեաւն վերնայարկ կիսագնդիւն շարապնդեալ. (Անան. եկեղ։)
Պաշտեցին՝ կէսք զերկու կիսագունդս երկնից, եւ մանկունս զրուանայ կարդացին. (Տօնակ.։)
Մեղաւորք այլ ոչ եւս ելցեն ի վեր ի կիսագունդս երկրի. (Մխ. ապար.։)
ԿԻՍԱԳՈՒՆԴ. ա. որպէս Կիսաբոլոր. կէս կլոր.
Լուսին՝ մանգաղաձեւ, կիսագունդ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)