corban, gift, alms;
alms-basket.
Բառ եբր. գարպան, գօրպան. ռմկ. գուրպան, ղուրպան. (որպէս զոհ) κορβᾶν corban. Պատարագ աստուծոյ. ընծայ. նուէր.
Կորբան, որ է պատարագ. (Մրկ. ՟Է. 11։)
Ոչ է արժան ընդունել զայդ ի կորբանն. (Մտթ. ՟Ի՟Է. 6։)
Կորբան զաստուծոյ պատարագն ասէ. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)
Արկին զարծաթն ի կորբանն, այսինքն յնծայս տաճարին. (Երզն. մտթ.։)
ԿՈՐԲԱՆ. γαζοφυλάκιον . Գանձանակ (ի պէտս տաճարին).
Զանպատեհսն գործեն, ոյք եւ զկորբանն են հաւատացեալք. (Աթ. ՟Ը։)
Պիղատոս զգանձակն՝ որ ի հրէից կորբան կոչէր, ի ջրէջս ջուրց ծախեաց. (Եւս. քր. ՟Բ։)
Յարծաթունակ եւ յոսկիակիրն կորբան տապանակին ընդունարան. (Նար. խչ.։)
ԿՈՐԲԱՆ, փոխանակ գրելոյ՝ Կորփան, կամ Կորպան. Իբր յն. κορυφαῖον, κόρυς որ է Գլխանոց. սաղաւարտ. գագաթնադաշտն. գլխու թաս. cf. ԿՈՐԴԱԿ.
Որպէս զօրականացն սաղաւարտն, զոր ի հին արտաքնոցն կորբանն կոչեն. (Մաշտ.։)