ἁπόλεια perditio, interitus, exitium, pernicies. Կորնչիլն. կորուսանելն, եւ իլն. սատակումն. մահ. աղծումն. դատապարտութիւն. վնաս.
Կորստեամբ կորնչիցիք յերկրէն։ Կորուսից զքեզ ի գաւառաց կորստեամբ։ Ի կորուստ երթալ, կամ լինիցիք։ Խնդրեաց զնոսա ի կորուստ (այսինքն կորուսանել)։ Ի կորստեան ամպարշտաց եղեւ ուրախութիւն։ Ծիծաղեցայց զկորստեամբ ձերով։ Որդին կորստեան (յուդա, եւ նեռն)։ Դժողք եւ կորուստ։ Կորուստ եւ մահ, եւ այլն։ Կորստեան խորխորատ, կամ ճանապարհ, կամ բերք, կամ գինի։ Ի կորուստ վարեալ։ Կորուստ աւանգիցն, մուրհակի, անձին, եւ այլն. (Նար.։)
Որդի կորստեան, այսինքն որդի սատանայի կորուսչի. (Եփր. ՟ա. թես.։)
Անուն նորա եբրայեցերէն աղբագոն (կամ աղրադոն), որ կոչի ի հայ բարբառ՝ կորուստ. (Յայտ. ՟Թ. 11.) այն է ըստ եբր. ապատտօն. որ է կորուստ, եւ կորուսիչ. իսկ ըմտ յն. որ է կորուսիչ։
ԿՈՐՈՒՍՏ. որպէս Իր կորուսեալ.
Եգիտ կորուստ ինչ։ Զկորուստն, զոր եգիտ։ Զամենայն կորուստ եղբօր քոյ՝ որ ինչ կորնչիցի ի նմանէ։ Յարջառոյ եւ յիշոյ, եւ յամենայն կորստենէ. (Ղեւտ. ՟Զ. 3. եւ 5։ Օր. ՟Ի՟Բ. 3։ Ել. ՟Ի՟Բ. 9։)