vn.

to arrive at, to attain, to reach;
to catch, to take, to surprise;
to get, to obtain, to gain;
to be destined, allotted or obliged to;
to ripen, to become ripe;
to understand;
— ի վերայ, to comprehend, to conceive, to understand, to apprehend, to catch at;
to penetrate, to break into;
յեղակարծում, յանակնկալս ի վերայ —, to surprise, to catch;
to overtake, to come on like a thunderclap;
— ի պաշտօն, to obtain, to get hold of a place or post;
ի պատիւ —, to rise to dignities, to be promoted to high rank;
— զքաղաքաւ, to assault the city;
— ի վերայ իրաց աշխարհին, to assume the direction of, to take in hand public affairs;
— ի ցամաք, to disembark, to land, to arrive;
— վիրաց, to draw to a head, to gather;
եթէ զնա ոչ —նէ ինձ տեսանել, if I should not happen to see him;
թէեւ մեռանել ինձ —նիցէ ընդ քեզ, even were I to die with thee;
—նէ քեզ դարձեալ մարգարէանալ, you must prophesy anew;
գուցէ —նիցէ քեզ անձրեւ, lest the rain should surprise you;
ծերացեալ հասեալ յարս, old, among the elders;
հասեալ ժամ, present.

չ.

ՀԱՍԱՆԵՄ որ եւ ՀԱՍԱՆԻՄ. ռմկ. հասնիլ. παραγίνομαι , φθάνω, ἁφικνέομαι, προσέρχομαι pervenio, advenio ἑφάπτομαι, ἑφίστημι supervenio եւ այլն. Ժամանել. եկաւորել ի դէմ եդեալ տեղի, կամ ի գիտեալ ժամանակ. գալ ի վերայ. իջանել. հանգչել.

Հասանել յերկնից յերկիր. ի վերայ երուսաղէմի. ի վերայ իմ, նորա։ Հասանել առ նա. ի տարեկանս. ի մի վայր։ Հասցես զքաղաքաւս։ Հասանեն սահմանքն ի գլուխ լերինն։ Հասանիցեն ձեզ չարիք, կամ ումեք մեղք մահապարտութեան։ Հասի յառնուլ զքաղաքս։ Հա՛ս ի վերայ։ Հասանիցէ՞ ի վերայ քո բանս իմ, եթէ ոչ։ Ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ։ Եհաս ժամ, կամ ժամանակ, որ, եւ այլն։ Հասանել յառաւօտ, յերեկոյ, ի ծերութիւն. եւ այլն։

ՀԱՍԱՆԵԼ Գտանել զխնդրելին. ստանալ. զբռամբ ածել. հանդիպել.

Ինձ գալ հասանել յիշխանութիւն։ Ծերացեալ հասեալ յարս։ Հասեալ էր նմա վիճակ պաշտամանս այսորիկ։ Կերիցէ զմասնն հասեալ։ Ինքն կամի հասանել ի վերայ իրաց աշխարհի (այսինքն տիրել).եւ այլն։

Միհրան սնեալ, հասեալ յարս՝ սիրեաց զվիրս. (Պտմ. վր.։)

Հասանել խնդրոյն, քաւութեան, թողութեան, փառաց, բարւոյ, արդարութեան, կամ տանջանաց, ապականութեան. (եւ այլն։ Արծր.։ Նար.։ Սարգ.։ Շ. թղթ.։ Իգն.։ Անյաղթ բարձր. եւ այլն։)

Զի յողորմելն ինձ աղքատին, ողորմութեան հասից քոյին. (Յիսուս որդի.։)

Հասեալք ի խոր աղքատութիւնս (այսինքն անկեալք)։ Ի հասանել կարօտութեանն (այսինքն ի վերայ գալ). (Յհ. կթ.։ Պիտ.։)

Հասանէ նմա առաջիկայիցս յայտնութիւն. (Խոր. ՟Ա. 24։ (որ եւ հայի ի յաջորդ նշ։))

ՀԱՍԱՆԷ δεῖ oportet, licet συμβαίνει contigit եւ այլն. Անկ լինել, դէպ լինել. վիճակիլ.

Հասանէ քեզ դարձեալ մարգարէանալ։ Եհաս նմա թագաւորել։ Մեռանել հասանիցէ։ Ի կղզի ինչ հասանէ մեզ անկանել, եւ այլն։ Որպիսի՛ մեզ հասցէ հատուցանել գոհութիւնս. (Անյաղթ բարձր.։)

Յորժամ ըստ բնութեան ինչ բարբառել հասանէր. (Յհ. իմ. երեւ.։)

Տո՛ւր ինձ բաժին՝ որ հասանէ ի ստացուածոց քոց. (Ոսկ. յանառակն.։)

Զժամանակ ինչ աւերել հասանէր քաղաքին. (Եւս. քր. ՟Ա։)

Թէեւ յարքայութիւնն մտանիցեմ, եւ զնա ոչ հասանէ տեսանել, քան զգեհենն չար համարէի. (Սարգ. յկ. ՟Ժ։)

ՀԱՍԱՆԵԼ որ եւ Ի ՎԵՐԱՅ ՀԱՍԱՆԵԼ. καταλαμβάνω intelligo, comprehendo γινώσκω novi. որ եւ ՀԱՍՈՒ ԼԻՆԵԼ. Վերահասու լինել. (ուստի Հասկանալ) հասկընալ, տեղեկանալ, գիտնալ.

Ճշմարտութեամբ հասեալ եմ, զի եւ այլն։ Ի վերայ հասեալք, թէ եւ այլն։ Ի վերայ հասի, թէ եւ այլն։ Հասանել՝ թէ զի՛նչ է լայնութիւն։ Բանից սրտից նոցա ոչ հասանէք։ Ի վերայ հասանէր խորհրդոց։ Հասէր ի վերայ խնամոյ մարդասիրութեան նորա։ Եհաս թագաւորն յիրացն հաստատութեան վերայ։ Ոչ քննեցէք, եւ ոչ յիրաւանց վերայ հասէք.եւ այլն։

Ոչ կարացեալ հասանել իրացն։ Կէսքն հասին ճշմարտութեանն։ Ճշդիւ գտակաւ հասանել համարոյ ժամանակացն. (Փիլ. ՟ժ. բան.։ Եզնիկ.։ Եւս. քր.։)

Հասի ի վերայ մտաց քոց։ Ճշմարտիւ ի վերայ հասաք, եթէ զսէրն մեր հաստատուն պահեցեր. (Աթ.։ Խոր. ՟Գ. 17։)

ՀԱՍԱՆԵԼ. ՀԱՍԵԱԼ. ἁκμάζω maturesco πέπειρος, ὤριμος maturus, tempestivus. Ի հաս գալ, այսինքն հասունանալ պտղոց եւ արմտեաց.

Հասեալ են հունձք. (Մրկ. ՟Դ. 29. որ է իբր կր։)

Իսկ (Յհ. ՟Դ. 35.)

Սպիտակացեալ են, եւ ի հունձս հասեալ. է լոկ չէղ։

Ունէր երիս ողկոյզս հասեալս։ Հասեալ է խաղողդ. (Ծն. խ. 10։ Յայտ. ՟Ժ՟Դ. 18։)

Երթիցես ի գերեզման իբրեւ զցորեան հասեալ ի ժամանակի հնձեալ. (Յոբ. ՟Խ. 26։)

Եթէ ոչ տօթ ջեռուցանէր զանդաստանս, պտուղք ոչ հասանէին. (Եզնիկ.։)

Գարին հասեալ պարարեալ էր. (Եփր. ել.։)

Բանջարքն ոչ դեռաբոյսք, այլ հասեալք. (Շիր. զատիկ.։)