cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.
τομή sectio, incisio ἁπόσπασμα res avulsa. Արմատ Հատանելոյ. (որպէս եւ այլազգ՛՛. քեթ, քէս, եւ այլն). իբր Հատումն. կտրումն. եւ Հատեալ մասնիկ. հատուած.
Հատ հատաւ ի հիւսիսոյ, եկն ի վերայ նորա. (Երեմ. ՟Խ՟Զ. 20։)
Արար աստուած զարարածս՝ գիտեմք, ո՛չ ի նիւթոյ (կամ հիւղէէ), եւ ո՛չ ի հատոյ իմիք էութենէ (իւրմէ). քանզի անհատ բնութիւն իմանամք զաստուած. (Եղիշ. հոգ.։)
Օդ՝ անհատ հատիւք եւ անշփոթ հոսիւք. (Պիսիդ.։)
Այր մի աւազակ, որ զուգէգնացս հատանէր, ճանապարհաց հատս առնէր. (Եղիշ. ի չարչարանս.։)
Իսկ (Լծ. ածաբ.)
Որպէս մի մարմին է այր եւ կին, այսպէս եւ հատ հոգւոյ ասի. ընթերցի՛ր կամ իմա՛, հատոր ոգւոյ։
ՀԱՏ. κόκκος granum. Ունդ, սերմն արմտեաց, եւ որ ինչ նման է նոցա. մանաւանդ ցորեան, յորմէ հաց. հատ, հատիկ.
Հատն ցորենոյ։ Հատ մերկ։ Հատոյ մանանխոյ. (Յհ. ՟Ժ՟Բ. 24։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 37։ Մտթ. ՟Ժ՟Գ. 31։)
Հատի մանանխոյ. (Նար. ՟Ժ։)
Խառնուրդք հատին (ի զանգուած հացի) զազգաց միանալն ի քրիստոս նշանակէ. (Տօնակ.։)
Հատ հիւթ հաւատոյ հատմանն՝ սերմն սիրաբուխ բուսոյ. (Տաղ.։)
Կանոն օրհնութեան հատի պատարագի։ Օրհնեա՛ զսեղանս զայս, եւ զառաջիկայ հատս եւ զգինիս։ Օրհնութիւն հատի մարտիրոսաց. (Մաշտ.։)
Զօրութիւն ի հատն է. (Եւագր. ՟Ի՟Ը։)
Ուր հատ, ուր սէր, անդ հանգչիմ ես. (ՃՃ.։)
Իսկ ՀԱՏ ԿՏԱՒ. cf. ՀԱՏԿՏԱՒ։