of fifteen years, years old.
ՀՆԳԵՏԱՍԱՆԱՄԵԱՅ ՀՆԳԵՏԱՍԱՆԱՄԵԱՆ. πεντεκαιδεκαέτης qui quindecim annorum est. Ունակ հնգետասանամեան ամաց (անձն, հասակ, միջոց ժամանակի, եւ այլն)
Ի հնգետասանամեայ աղջկանէ. (Ճ. ՟Ա.։)
Հնգետասանամեայ քրտնալիր աշխատութեամբն. (Լաստ. ՟Ժ։)
Հնգետասանամեայ փտեալ ոսկերք. (Ոսկ. լս.։)
Հնգետասանամեան ժամանակօք աւուրբք յաւելուին. (Կոչ. ՟Բ։)
Ի հնգետասանամենից սկսանի մարդ ի լուծութիւն ցանկութեանց. (Տօնակ.։)