wine-presser.
πατητής τοῦ λήνου, ληνοβάτης calcator, torculator. Որ հարկանէ այսինքն կոխէ զհնձան. հնծան կամ խաղող կոխօղը.
Իբրեւ հնձանահարի՝ լիոյ հնձանի կոխելոյ. (Ես. ՟Կ՟Գ. 1։)
Ոչ կոխեցին, եւ ոչ հանին զձայնն հնձանահարաց. (Երեմ. ՟Խ՟Ը. 33։)
Հնձանահարաց ձեւով զուրախութիւն գործոյն նշանակէր. (Տօնակ.։)
Մանրեալ ճմլեաց աստուածային հնձանահար. (Յհ. կթ.։)
Զթշնամին կենաց մերոց կոխեաց քրիստոս՝ ինքն հնձանահար եղեալ. (Շ. բարձր.։)
Մանեցան ի ձեռս մահու հնձանահարին իւրեանց. (Եփր. թուոց.։)
Զմովսէս ի կերպարանս հնձանահարի զինեաց կոխել զեգիպտացիսն. (Լծ. կոչ.։)