ἁκατακάλυπτος, -ον non velatus, -a,-um. բայիւ ἁποκαλύπτω revelo. Անծածկոյթ. առանց քօղոյ, կամ վերարկուի. կիսամերկ. բաց. բացաւ գլխով.
Արժա՞ն է կնոջ մարդոյ հոլանի յաղօթս կալ առաջի աստուծոյ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 13։)
Հրամայեցին հոլանի առնել զնա, քանզի սքողեալ էր. (Դան. ՟Ժ՟Գ. 32։)
Առնեն հոլանի եւ գօտելոյծ։ Հոլանի եւ անգօտենի. (Մաշտ.։ Լմբ. եկեղ.։)
Բազմաց հոլանի սորայն երեւեսցի վատթարութիւն։ Որք ոչն կարէին հոլանի ի դէմս նորա հայել. (Պիտ.։)
Ներքին եւ արտաքին վրդովմունքն հոլանի առնէին զախշարհս. այսինքն մերկացուցանէին. (Արծր. ՟Գ. 13։)