s.

apron;
jack-towel or roller-towel;
towel, napkin.

s.

ՂԵՆՋԱԿ կամ ՂԵՆՋԵԱԿ. գրի եւ ՂԵՆՃԱԿ. (լծ. յն. լէ՛նդիօն. լտ. լինդէում ). λέντιον linteum, linteolum. Սփածանել. կտաւ ածեալ զմիջով. եւ Պաստառակալ. եւ Դաստառակ.

Առեալ ղենջակ (կամ ղենջեակ) մի՝ սփածաւ։ Սրբէր ղենջակաւն (կամ ղենջեակաւն). (Յհ. ՟Ժ՟Գ. 4. եւ 5։)

Զղենջեակն զգենուլ։ Սրբեալ ղենջեակաւն. (Նանայ.։)

Լոյսն ըսփածաւ ղենջակ կտաւի, զոտըս լուանայր հողեղինի. (Շ. խոստով.։)

Ղենջեակաւ սփածանելով. (Կիւրղ. ղկ.։)

Ղենջեակ է, որ յամօթոցն ծածկոյթ. (Փիլ. քհ. ՟Ա։)

• , ի-ա հլ. (գրուած է նաև ղեն-ջեակ, ղանջեակ, ղենճակ) «գոգնոց, անձե-ռոց, սրբիչ» Յհ. ժգ. 4, 5. Փիլ. Նանայ. 302. Կիւրղ. ղկ. Վրք. հց. ա. 232, 711.-անշուշտ սրա հետ գործ չունի ղենջակի տակ «բժշկա-կան անծանօթ մի բոյս» Բժշ. (ունի միայն ՀԲուս. § 3358), որ հաւանաբար պէտք է հասկանալ աղջկուտակ (տես եղիճ) կամ երնջակի տակ՝ ըստ Նորայր ՀԱ 1922, 389։

• = Յն. λέντιον «ղենջակ» բառն է, որ նոյնպէս գործածուած է Յհ. ժգ. 5, 6՝ հայե-րէնի համապատասխան հատուածներում։ Ցոյն բառը փոխառեալ է լտ. linteum «վու-շէ կտոր, կտաւ» բառից, որ ծագում է linum «վուշ» բառից։ Հայերէնը շատ հին փոխա-ռութիւն է, որին ապացոյց են ջ ձայնը յն. τ ձայնի դէմ (փխ. տ) և -ակ մասնիկը։ Այս պատճառով կարելի է կարծել՝՝ որ հայ ձևը ուղղակի հռովմայեցիներից փոխառեալ լի-նի։ Յոյնից են փոխառեալ հսլ. lentiji, lenu-dija, ռուս. лента, գւռ. ленда, ликда, ուկր. tenta, բուլգ. լեհ. lenta «ժապաւէն», սլաւա-կանից էլ ֆինն. lentta և լեթթ. lente «ժա-պաւէն» (Berneker 701)։ Հմմտ. նաև ղեն-տի։

• ՆՀԲ լծ. յն. և լտ. ձևերը։ Տէրվ. Al-tarm. 84 որջ և լանջ բառերի հետ՝ կը-ցում է գոթ. iigan, գերմ. legen «դնել, պառկեցնել», լիթ. ligá «օրօրոց», հսլ. nюrю «պառկիլ» ևն ձևերին։ Հիւնք լտ. ձևից։ Meillet MSL 18, 350 վերի ձևով։ Սրապեան ՀԱ 1914, 232 մերժելով լա-տիներէնը՝ դնում է պրս. [arabic word] la-čak «լաջակ» բառից, որ սակայն երբեք չի կարող ղենջակ ձևը տալ։ (Նոյն տե-ղում յիշւում է նաև, որ Այտնեան հա-մեմատել է հնդ. [arabic word] lengute «դէրվիշների մէջքին փաթաթած ղենջա-կը» բառի հետ)։ Թիրեաքեան, Արիա-հալ. բռ. էջ 260 պրս. [arabic word] lungag «ղենջակ» բառիզ։