manna.
ՄԱՆ բառ եբր. կամ ՄԱՆԱՆԱՅ ի, իւ. Հնչեալ յեբր. մանէ. ի յն. մնա, մնէա. ի լտ. մի՛նա. է Չափ, որ կոչի ի մեզ Մնաս, զոր տեսցես.
Երեքհարիւր զէն ոսկի կուռ, եւ երեք մանք ոսկի ի զէն. (՟Գ. Թագ. ՟Ժ. 17։)
Այլ հնչեալ յեբր. ման, մանա, (թ. մանէ՛ ) է քննութիւն. մեկնութիւն, զի՞նչ. եւ զի ի նորահրաշ տեսիլ երկնատեղաց մանանային՝ ասէին որդիքն իսրայէլի, զի՞նչ է այս, աստի կոչեցաւ անուն նորա ասեն Ման. ըստ այլոց նաեւ Մաննա, եւ ի մեզ Մանանայ. որպէս եւ վր. մանանա, μάν, μάννα man, manna. (ա՛յլ է եւ Մաննայ, զոր տեսցես ի կարգին)
Անուանեցին որդիքն իսրայէլի զանուն նորա Ման։ Լցէ՛ք լի չափով զմանանայդ յաման մի։ Միայն ի մանանայն են աչք մեր։ Եւ մանանայն էր իբրեւ զսերմն գնձոյ սպիտակ, եւ տեսիլ նորա իբրեւ զտեսիլ սառին. (Ել. ՟Ժ՟Զ. 51=53։ Թուոց. ՟Ժ՟Ա. 6. եւ այլն։)
Կերակրեաց մանանայիւ մարմնոյ իւրոյ։ Սափոր ոսկեղէն լի մանանայիւ. (Արշ.։ Շար.։ Վրդն. ծն. ուր գրի եւ Մանանէ։)
ՄԱՆԱՆԱՅ ասի յոմանց եւ Աւիշկն իբր մեռոն կաթեալ ի մարմնոց սրբոց.
Ի սուրբ ոսկերացն երանելւոյն նիկողայոսի միշտ մղխէ մանանայ անուշահոտ. (Մարթին.։)
• , ի հլ. «ծառերի տերևների վը-րայ հաւաքուած բուսական քաղցրահամ մի նիւթ, գազպէն, Ս. Կարապետի հալվա» ՍԳր. Եփր. ա. կոր. 68. Շար. Վրդն. ծն. նմանու-թեամբ «սրբերի մարմնից կաթած աւիշկը» Մարթին։
• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։
• ՀՀԲ դնում է եբրայեցերէնից։ ՆՀԲ «եբր. ման, մանա, ըստ այլոց նաև մաննա... վրաց. մանանա ևն»։ Հիւնք. եբր. ման բառից դնելով՝ կարծում է որ -անայ յաւելուած է և գրում է «այս յա-ւելուածի պատճառն յայտնի չէ»։
• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Ռ. Տփ. մանանա, Մկ. մmնmնա, Ղրբ. մնա՛նա, Ախց. շփոթուելով յաջորդ բառի հետ՝ դար-ձել է մանանէղ. այսպէս նաև Սլմ. մանանեխ (ըստ Ա. Աթայեան, Սալմաստ, էջ 162)։ Սր-րանից կազմւած ձևեր են՝ բերանը մանանայ չդնել Երև. Ղրբ. «ոչինչ չուտել», մանանայ անել Ղզ. «մի քիչ բան ուտել», անմանանայ Ղրբ. «անսուաղ, քաղցած»։-Այս բառից կազմուած իգական յատուկ անուն է Մա-նան։-Ըստ Ոզմ. մանանա «մի տեսակ բոյս է»։
• ՓՈԽ.-Վրաց. მანანა մանանա «մանա-նայ» հայերէնից է, միջին ա-ի պատճառով։