naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.
γυμνός nudus ἁνακατάλυπτος retectus, non velatus. (լծ. լերկ). Անվերարկու. անհանդերձ. բա՛ց.
Էին երկոքեան մերկ։ Գիտացին՝ զի մերկ էին։ Մերկացաւ զհանդերձ իւր, եւ անկաւ մերկ։ Մերկ գնացաք։ Ի վերայ մերկոյ պարանոցի նորա։ Գլուխ նորա մերկ։ Զզգեստ մերկոյ զերծեր։ Տացես ի հանդերձէ քումմէ մերկոց.եւ այլն։
Մերկ ընդ մերկի թշնամւոյն կամէր լինել գըրկընդխառն։ Մերկ ի թագաւորական պատուէն։ Մերկ առնել զնա յիշխանական հանդերձիցն։ Գտեալ զնա ի ձեռն պատուիրանազանցութեանն մերկ ի պատմուճանէ աստուածային շնորհացն. (Իսիւք.։ Ճ. ՟Ա. Ճ. ՟Գ.։)
Որ մերկ առանց զինու աղեղնաւորք իցեն. (Եղիշ. ՟Դ։)
Մերկաց ոչ ծածկողին, ոչ ծարաւեաց արբուցողին. (Մագ. ոտ. մանուչ.։)
ՄԵՐԿ. որպէս Պարզ. յայտնի, մերկապարանոց. եւ Անպատկառ.
Մերկ են դժոխք առաջի նորա, եւ չիք զգեստ կորստեան. (Յոբ. ՟Ի՟Զ. 6։)
Իբրեւ բարձաւ ի դմանէ պատուական անունն աստուծոյ, մերկ երեւեցաւ ամենայն չարագործութիւն դորա. (Եղիշ. ՟Է։)
Մերկք առաջի նորա կայցեն ի դատ իրաւանց. (Շ. ՟ա. պ. ՟Կ՟Բ։)
Մերկ չարութեամբ ձախակողմանքն տան պատերազմ. (Իգն.։)
Մերկ գլխոյ անիրաւ քարոզեն զարդար դատաստանն աստուծոյ։ Անառակեալ՝ մերկ գլխով յաստուած մեղանչեն. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ. ՟Զ։)
ՄԵՐԿ. ա.մ. Պարզ, եւ պարզապէս. սոսկ. լոկ. եւ Անշուք. որպէս nudus, purus, merum, mere
Անհնարին էր աստուածութեանն՝ մերկ եւ առանց մարմնոյ երեւիլ յաշխարհ. (Ճ. ՟Գ.։)
Ոչ սոսկ մարդկութեանն, եւ ոչ մերկ աստուածութեանն. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)
Ոչ այր լոկ է, եւ ոչ աստուած մերկ. (Ոսկ. ես.։)
Ոչ աստուած մերկ է, եւ ոչ մարդ սոսկ։ Ոչ ասաց մերկ, թէ ես եմ. (Իգն.։)
Որ ընդ արեգականն մերկ չկարիցեն հայել, նային ընդ ջուրն. (Սեբեր. ՟Գ։)
Մարգարէքն օրինակս եւ նմանութիւնս տեսանէին (հրեշտակաց), եւ ոչ գործս մերկս եւ էութիւնս տեսանէին. (Մաքս. ի դիոն.։)
Հատ մերկ։ Մերկ սերմանիք. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 37։ Եփր. համաբ.։)
Զմերկ եւ զլոկ եւ զարհամարեալ ագանելիս. (Կանոն.։)
Իսկ (՟Ա. Կոր. ՟Դ. 11.)
Մերկ գնացաք. յն. բայիւ γυμνοτεύομαι
նխ. ՄԵՐԿ. իբր նխ. Առանց. զերծ. ազատ.
Մերկ ի մեղաց զկեանս մեր տնօրինեսցուք. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)
ՄԵՐԿ. գ. Մերկութիւն. մերկ մասն.
Արկանել զբազկօքն եւ զմերկով պարանոցին զուլոցն զմորթս. (Փիլ. լին.։)
ՄԵՐԿ ԸՆԴ ՄԵՐԿ. Մերկն ընդ մերկի. եւ Պարզապէս. յայտնապէս.
Զմնացորդսն ընկենոյր, զի մերկ մարտիցէ. (Վանակ. յոբ.։)
Կռոցն պաշտօն ոչ մերկ ընդ մերկ վաղվաղակի ի ներքս եմուտ յաշխարհ. (Սարկ. պատկ.։)
Տ. ՄԵՐԿՈՒՑ