of the same measure, equal.
ἵσος aequalis. Ունօղ զմի եւ զնոյն չափ. զուգաչափ. հաւասար.
Լայնութիւն նորա եւ բարձրութիւն՝ միաչափ, կիվօս. (Յայտ. ՟Ի՟Ա. 16։)
Մէջ լսի, որ միաչափ հեռակցութիւն ունի ի ծայրից. (Խոր. աշխարհ.։)
Երեք ոստք՝ միաչափք եւ հաւասարապտուղք երեւէին. (Փարպ.։ հարաւ հանապազ միաչափ լինի օրն եւ գիշեր. Մխ. այրիվ.։)
Թէ միաչափ են (ի բանս) սուտն եւ ճշմարիտն, լինի ճարտասանական. (Տօնակ.։)