s.

musk;
— երէ, moschifer.

s.

μόσχος muscus, moschus moschiferus. թ. միւք, ... յն. լտ. մօսխոս, մօ՛սքուս, մուսգուս . (ի պրս. բառէ մուշ, որ է մուկն) Մկնաձեւ եւ մկնաչափ կենդանի ի հնդիկս՝ անուշահոտ, եւ իւղ նորա. եւ լայնաբար ամենայն անուշահոտ իւղ եւ պտուղ եւ ըմպելի. որպէս եւ բէշկ մշկոյ՝ է փիսիկ, այսինքն կատու մշկաբեր. (ուստի եւ միւսքէթ, մուշքաթ եւն)

Լինի հնդիկս մուշկ երէ։ Ճենաստան ունի եւ հրէշ, եւ մուշկ, եւ սիրամարգ շատ. (Խոր. աշխարհ.։)

Գեհոն բերէ անուշահոտ ծխանելիս, եւ բանջարս խոտոյ՝ որ խառնի ընդ մուշկս, զոր կազմեն մարդիկ ի պատրանս ռնգաց ի հոտ անոյշ. (Պտմ. վր.։)

Գնացին ի հնդիկս, եւ առին հարկս՝ մուշկս եւ ամբարս, եւ ծխանելիս. (անդ։)

Գնեցին խունկս որ է յամպար, մուշք, ծխանելիք. (Բրսղ. մրկ.։)

Յեղնէ երէոց՝ վայրի անասնոց՝ կո՛յս քեզ հոտ մշկոց (կամ մուշկ հոտոց). (Գանձ.։)

(Անյայտ է գրեալն ի բառս Գաղիանոսի.

Ալխողազ. մշկան երինջ կամ եղիճ. որ է լեղակ։

Եւ ի Հին բռ.

Մշկի ծաղիկ. որ է սօդ. դոկս. եւ Նար մուշկ. նարշշ։

Իսկ ի Բժշկարանի Սօդ մեկնի՝ թօբալախ. կիպեռիս. խոտի տակ է։)

• , ո հլ. «անուշահոտ կենդանական մի նիւթ. 2. հնդկական մկնանման մի անա-սուն՝ որից մուշկն է պատրաստւում. 3. որևի-ցէ անուշահոտ նիւթ» Խոր. աշխ. Պտմ. վր. Բրս. մրկ. 385. Գնձ. որից մշկահամ Վստկ. մշկապորտ Խոր. պտմ. հռիփս. մուշկերէ Խոր. աշխ. 615 մշկալից ԱԲ. հրամուշկ Խոր. աշխ. էջ 614. արդի գրականում՝ մշկահոտ-մշկաբոյր, մշկընկոյզ։

• = Պհլ. mušk, որ և mešk «մուշկ», պրս. [arabic word] mušk, mišk. բուն նշանակում է «մկնիկ» և ծագում է mūš «մուկ» բառից Իրանեան բառը փոխառութեամբ անցած է նաև ուրիշ շատ լեզուների. այսպէս՝ ա-րաբ. misk, քրդ. misk, məšk, թրք. misk, յն. μόσχος, լտ. muscus, moschus, գերմ. almisque, պորտ. almiscar, իտալ. musco, muschio, վրաց. მუმკი մուշկի ևն։-Հիւբշ. 196։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ, Windisch. 23 (կցում է լտ. mo-schus բառին), Böttich. Rudim. 45, 151 ևն։

• ԳՒՌ.-Կը. Տփ. մուշկ, Պլ. միսք, միսգ ևն. նոր փոխառութեամբ. -Զթ. մուշկ «Պէրիտ լեռան վրայ աճող մի տեսակ մշկահոտ բոյս է»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Հրամուշկ

Փաղանգամուշկ, մշկոյ

Voir tout