s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

s.

ῤοά, ῤοιά (եբր. ռիմօն ). malum punicum, malagranatum. (պ. ենառ, նառ. որպէս թէ հուր, հրագոյն). Պտուղ գնդաձեւ՝ թագ ի գլուխ, կարմրակեղեւ, եւ կարմրահատ՝ կուռն մարգարտաշար հատիւք. անոյշ, կամ թթուաշ, օգտակար որպէս զդեղ զովարար.

Ի նռանէ եւ ի թզոյ։ Իբրեւ զկեղեւ նռան այտք քո։ Նուազեաց թուզ եւ նուռն, եւ արմաւ զեւ խնձոր (պտուղ հանդերձ ծառով). (Թուոց. ՟Ժ՟Գ. 24։ Երգ. ՟Դ. 3։ Յովէլ. ՟Ա. 12։)

Նուռն ի ներքս հաբարեալքն՝ կարի յոյժ ցանկալի է ի կերակուր. (Նար. երգ.։)

Ընկալայ զնռունս, ոչ ի կաթլեանց կարծեցելոց արենէ դիոնեսեայ։ Եւ զի պարսկական է անունն անար՝ ի հրապաշտութեան պատուեալ յատրուշանին։ (Մագ.։) Ստուգաբանեալ նուռնդ ներմակագրեալ, նուռն կուռն։ Այսոքիկ են նռանցդ ներասութիւնք։

Վարդ վառելով այտիցն՝ նմանեալ խայծեալ նըռանց. (Տաղ.։)

Խնձոր եւ նարգէս, նռնունս, եւ կինամոնս. (Վրդն. յանթառամն.։)

ՆՌԱՆ ԾԱՂԻԿ. առ Գաղիանոսի ՝ ըստ յն. βαλαῦστιον որ է ծաղիկն վայրի նռան. կամ անպտուղ ծաղիկ բարդ։

Իսկ ի Բժշկարանի ՝ ՎԱՅՐԻ ՆՈՒՌՆ, մեկնի նաղիշդ. որպէս պղպեղ ինչ յեթովպիա։

Այլ ՆՌԱՆ ԿԵՂԵՒ, ի բառս Գաղիանոսի ՝ դնի որպէս ազգ սերկեւլի, կամ պտուղ ինչ ի կիւդոն քաղաքի կրետացւոց։

Իսկ ի Բժշկարանի ՎԱՅՐԻ ՆՌԱՆ ՍԵՐՄՆ, մեկնի Շառնաջ. որպէս եւ ազգ ինչ նռան՝ Ջոլիրան կոչի։