s.

wind-pipe, trachea, throttle;
lung.

s.

ἁρτηρία arteria. Փող շնչոյ (իբր նէֆէս պօռուսու). խռչափող. շնչաբեր երակ. մեծ շնչերակ՝՝ ջլուտ եւ աճառապատ՝ պինդ քան զմիս, եւ կակուղ քան զոսկր. խռչակ.

Երկու են ամանք. երակ, եւ շնչափողք. երակն՝ արիւն առաւել ունի քան զշունչ. իսկ շնչափողքն շունչ առաւել քան զարիւն։ Հնչումն. յոր եւ գործի ի բնութենէս՝ կազմեալ ի ձեռն այնր՝ որ ասի խոշոր՝ շնչափողոյն, բերանոյ, եւ լեզուոյ։ Շուչն ոռոգելով զշնչափողսն. (Փիլ.։)

Կրկին գոլով սորա՝ զմինն ըստ շնչափողիցն ի թոքն հասոյց, եւ զմիւսն առ շնչափողօքն յորովայնն. (Պղատ. տիմ.։)

Ձայն ընդ խոշորութիւն շնչափողին։ Հագագն ի ձեռն շնչափողացն (կամ իցն, կամ ոցն). (Սահմ. ՟Ժ՟Ա։ Նիւս. կազմ.։)

Շնչափողաւ, լեզուաւ, շրթամբք եւ ատամամբք յառաջաբերումն է ձայնի. (Շ. թղթ.։)

ՇՆՉԱՓՈՂ. πνεύμων pulmo. որպէս Թոք, եւ թոքառաջք, որ է արմատ շնչափողոց.

Շնչափողն ի ծածուկ ի ներքս ամրացեալ՝ զիա՞րդ անդադար ունի զօդոցն եւ զշնչոց տալ եւ առնուլ զմատակարարութիւն։ Ի մենակ հողոյ լինել ոսկերացն կարծրութիւն, եւ շնչափողոյն փափկութիւն. (Կոչ. ՟Դ. ՟Ժ՟Բ։)