fine linen;
altar napkin, corporal.
ՇՈՒՇՓԱՅ կամ ՇՈՒՇՊԱՅ. որպէս լտ. corporale եւ purificatorium. Մաքուր կտաւ որպէս սնդոն սուրբ սեղանոյ, եւ որպէս մաքրիչ սկհոյ.
Շուշփայքն, որ են գօրփօրայքն. (Մաշտ. ջահկ.։)
Առցեն զշիշս ծածկեալ պրիսմեղէն շուշփայիւքն. (անդ։)
Իսկ ի գիրս ձեռնադրութեան դնի Պորփուրայ։
• , ի հլ. «սկիհր մաքրելու կամ ծածկելու շոր, սրբոց մա-ռունքների պատանք» Մաշտ. ջահկ. որից շուշփայական (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 637 (Որպէս ի ձեռն զգեստու ի վերայ ուսոցն շուշփայական հանդերձիւքն)։
• = Ասոր. ❇ sūseppā «գլխի ծածկոց ծածկոյթ, քօղ», որի հետ նոյն է համարւում ասուր. բաբել. šusuppu, šusubbu (Broc. kelm. Lex. syr. 371 ա)։-Հիւբշ. 314։
• Ուղիղ մեկնեց նախ Lag. Arm. Stud. § 1715։
• ԳՒՌ.-Մկ. Վն. շուշփա, Շիր. շուշբա «սա-ւան կամ նման մի շորեղէն» (Արրտ. 1896, 519 ա), Մկ. շիւշպի (Գ. Սրկ. Յովսէփեան. Փշրանքներ 27) և Ալշ. Մշ. Նբ. շուշպա «շոր կամ թաշկինակ, որի մէջ աւետարան կամ մասունք են փաթաթում»։ Նոր բառեր են շուշփացու (Kivola) «ընտիր կտորեղէն, որից սկիհի համար շուշփայ են պատրաստում», շուշփայել Վն. «մասունքը, խաչը կամ աւե-տարանը մետաքսահիւս ընտիր շորի մէջ փա-թաթել»։