adj.

olympic.

adj.

ὁλυμπικός olympicus, olympiacus. Սեպհական խաղուց՝ որ յողիւմպիտ, կամ խաղացողաց, կամ դիոսի ողիւմպեան կոչեցելոյ, այսինքն արամազդայ՝ յորոյ ի պատիւ էր խաղն, որ եւ ասի որմզդական, եւ ողոմպիացի.

Ոչ ոստք ձիթենեաց ողոմպիական։ Ոչ պսակ ձիթենւոյ ողոմպիական (կամ ողոմբիական) մարտից յաղթանակ։ Ոչ ոստ ձիթենւոյ ոլոմպիականս մատուցանեմ. (Ածաբ. կիպր.։ Խոր. հռիփս.։ Թէոդոր. խչ.։)

Ղէոնիդէս ի չորս ողոմպիադս առ երկոտասան պսակս ողոմպիականս։ Զողոմպիականն մենամարտիկ (այսինքն մենամարտութիւն) կռուեցաւ։ Ի տաճարին զարամազդայ ողոմպիական (կամ ողոմպիականի) պատկերն կանգնէր. (Եւս. քր.։)

Իբրեւ ոք ողոմպիական յաղթող՝ պայծառ ձայնիւ գոչէր առ տէր. (Ածաբ. մակաբ.։)