cf. Ոսոխիմ.
ՈՍՈԽԵՄ ՈՍՈԽԻՄ. ἁντιδικέω contra litigo, adversor, relutor. Ոսոխ ելանել ընդդէմ այլոց. դատախազել. ոգորիլ. հակառակիլ. դիմամարտիլ. մրցիլ. ճգնել, ջանալ յաղթել.
Ինքն իսկ յովնան վասն իւր ոսոխէ, եւ զփախուստն խոստովանի։ Բուռն հարկանիցէ՝ ոսոխիցէ. (Ոսկ. ապաշխ. եւ Ոսկ. մ. ՟Գ. 11։)
Զմիմեամբք ելանիցեն, զմիմեամբք ոսոխիցեն։ Ձուկնն հարթնու. բազում անգամ եւ ոսոխի, ի բաց իսկ ելանէ (յուռկանէ). (Սեբեր. ՟Է. եւ ՟Գ. (որ եւ ասի անդ, վազել զգործեաւ)։)
Վնասաբեր իմն ոսոխեալ սղոխք. (Պիտ.։)
Յամէնախումբ մարտին, յոսոխել, ի շրջականս առանց պարտութեան գտանէր. (Եւս. քր. ՟Ա։)
Ծիծաղեցայց զկորստեամս ձերով, եւ ոտնահար եղէց՝ ոսոխելով ի հոգի աստուծոյ. (Համամ առակ.։)