cf. Քող.

s.

ՈՒՐԱՐ ՈՐԱՐ ՈՒՐԱՐՆ. Նոյն եւ յն. օրա՛րիօն. լտ. օրա՛րիում , որ եւ ՓԱԿԵՂՆ. յն. ֆա՛գէլլօս. լտ. ֆա՛սչիս, ֆա՛սչիա. ὠράριον orarium եւ φάκελλος fascis, fascia եւ στολή stola. Կտաւ երկայն կամ պաստառակ պատատելի՝ որպէս գօտի, պէսպէս գունով եւ զարդուք, արկեալ զանձամբ՝ աշխարհականաց, զուսով՝ եկեղեցականաց, զգլխով կանանց կամ զմիջով.

Ուրար կայսերաց, որով շրջապատեն զինքեանս, եմիփորոն պապոյն եւ արքեպիսկոպոսացն. (Մարթին.։)

Եհան (եպիսկոպոսն) զեմիփորոնն, եւ զփիղոնն, եւ զորարն. (Ճ. ՟Բ.։)

Քահանայք (արկանեն) զերկու ուսովքն ուրար, այսինքն փակեղն. սարկաւագունք փակեղն միայն զահեկ ուսովքն. (Ուռպել.։)

Զահեակ ուսովն արկեալ (սարկաւագաց) զուրարն. (Մխ. դտ.։)

Մեղայ՝ առանց աղաբողոնի եւ ուրարի եւ բոկոտն ի բեմբ ելանել, եւ խունկ ծխել սեղանոյն. (Մաշկ.։)

Խաչանիշ ուրարամբ ըստ ահարոնի. (Ժմ.։)

Զարդարեալ զպարանոցս եւ զկուրծս ուրարով։ Դիցէ զպարանոց իւր ընդ ուրարովս այսուիկ. (Մաշտ.։)

Ո՛չ է պարտ սպասաւորաց (դպրաց), եւ ո՛չ գրակարդացաց ուրար ընդ պարանոց ընթեռնուլ կամ սաղմոսել. (Կանոն.։)

Բուռն եհար զուրարէն յոբնաղայ, եւ պատառեաց. (Միխ. ասոր.։)

Դիպեցաւ նոցա կին ոմն աստուածապաշտ, զոր տեսեալ պօղոսի՝ ասէ ցնա. տո՛ւր ինձ զուրարդ քո ... (եւ կինն ետ ցզօրականս՝ ասելով) այդուիկ փակեղամբ պատեցէ՛ք զաչս գորա. (Ճ. ՟Բ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բազկուրար

Ձեռնուրար

Փորուրար

Voir tout