adj.

aqueous, aquatic, watery.

s.

aquatic animal.

adj. s.

ἕνυδρος aquaticus, aquatilis եւ aquas habens. Ջրական. ջրածին. ի ջուրս բնակեալ. լողակ. կայտառ.

Կենդանին՝ ի ջրայինն եւ լողակ. (կայտառ.)

Կենդանին՝ ի ջրայինն եւ ի ցամաքայինն։ Ջրայնոյ ելոյ՝ է կենդանի. իսկ կենդանւոյ՝ ոչ հարկաւոր է ջրային գոլ. (Արիստ. համանգ.։)

Ի Ջրային լուղակս։ Օդայնոց եւ ջրայնոց։ Ցամաքայնոցն եւ ջրայնոցն ջոկք թռչնոցն։ Յանասնոց ի ջրայնոց կամ յօդականաց. (Պիտ. Փարպ.։ Նախ. օրին.։)

Ամենայն ազգք կենդանեաց՝ ջրայնոց եւ ցամաքնոց. (Մխ. առակ.։)

Ջրային կրայ։ Ջրային եհաս կենաց. (Վեցօր. ՟Թ։ Նիւս. կազմ. լ։)

Եւ ոչ քան զկոկորդիլոս ի ջրայնոց վայրենագոյն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Չորրորդ սեռն ջրային եղեւ. (Պղատ. տիմ.։)

Որս անուամբ՝ բազում է ջրայնոցն, եւ բազում իսկ թռչնոցն, ամենեւին եւ բազում հետեւակ որսորդութիւնքն ցամաքաւս. (Պղատ. օրին. ՟Է։)

ՋՐԱՅԻՆ. որպէս Անուն անձրեւաբեր հողմոյ. ἑξυδρείας (ἅνεμος ) aquator, ventus cum aquis pluviis erumpens.

Հողմք, որ հանդերձ ջրով յանկարծակի պատառեալք լինին, ջրային լինին կոչեցեալ. (Արիստ. աշխ.։)