s.

the devil, lucifer, satan.

ՍԱԴԱՅԷԼ կամ ՍԱՏԱՅԷԼ. (վրիպակ թուի գրելն Սամայէլ). Բառ եբր. իբր Հակառակ աստուծոյ. սատանայ՝ գլուխ դիւաց.

Ես եմ սատանայ, եւ կոչի անուն ինձ սադայէլ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Սադայէլ (տպ. սատիէլ) կորոյս զզուարթուն անունն, եւ սատանայ կոչեցաւ, որ է հակառակ. (Խոսր.։)

Յերկնից յերկիր կործանեցաւ սատայէլ. Դասագլուխ դիւաց սատայէլ կոչի. (Ոսկիփոր.։)

• (գրուած նաև սատայէլ, սխալ-մամո՝ սամալէլ) «սատանայ, սատանաւա-պետ» Վրք. հց. բ. 383. Խոսր. Ոսկիփ. Սա-նահն. որից սադայելական (նոր բառ)։

• = Անշուշտ եբր. բառ է. բայց բուն ձևը յայտնի չէ։

• Հներից Անկ. գիրք առաք. 102 մեկ-նում է «սադայէլ, որ թարգմանի հակա-ռակ Աստուծոյ և մարդկան»։ ՆՀԲ «բառ եբր. իբր հակառակ Աստուծոյ» (ան-շուշտ համարում է կազմուած իբրև սատան-էլ «Աստուած»)։

• ԳՒՌ.-Ղրբ. Շմ. Սեբ. Սլմ. սաթայէլ, Ախց. սաթահէլ, Տփ. սաթայիլ, Մկ. սmտm-լէլ, Մշ. սադ'րաէլ, Պլ. սաթայէլ կամ սա-դանա-սաթայէլ «չար, անօրէն, վարպետոր-դի, շատ խորամանկ». էնկիւրիի թրքախօս հաւոց բարբառով՝ satayel «անօրէն, չար» (Բիւր. 1898, 865)։