cf. Սարաւանդակ.
ՍԱՐԱՒԱՆԴ ՍԱՐԱՒԱՆԴԱԿ. ἅκρα promontorium եւ λόφος cervix եւ այլն. Սար ի դուրս ցուցեալ, կամ կառկառեալ աստի եւ անդր. դարաւանդ. գահաւանդ, բարձրաւանդակ. եւ պարանոց երկայնեալ.
Հասեալ կալաք զյայտնի սարաւանդ մի հնդկական ծովուն։ Արտաքոյ ի սարաւանդակ վայրի էր դարեհ։ Կացեալ մնացաք աւուրս ութ ի վերայ սարաւանդակին. (Պտմ. աղեքս.։)
Ի տեղի մի յարեւելս կոյս ի սարաւանդակի ի բարձրաւանդակ աւազին տեղի մի. (Ագաթ.։)
Ի ծովեզեր կողմն տեսի յարուցեալս յերկրէ հրուանդանս իմն եւ սարաւանդակս. (Պիտ.։)
Մերձ առ սարաւանդակ լերինն կովկասու. (Կաղանկտ.։)
• «հրուանդան, ծովի կողմը բարձրացած տեղ» Պտմ. աղէքս. որից սա-րաանդակ Ագաթ. Կղնկտ. հրտր. Էմինի. էջ 189. Պիտ. որ և սարևանդակ Կղնկտ. հրտր. Էմ. 163, 173. սարաւանդել «բարձուն-քի վրայ մի շէնք կանգնեցնել» Պղատ. օրին. 162. սարաւանդիլ «մի բարձր տեղ նստիլ» Մագ. թղ. 140, 182։
• = Կազմուած է հյ. սար և -ւանդ բառերից. վերջինիս վրայ ընդարձակ տե՛ս բարձրա-ւանդակ։
• ՆՀԲ «սար... կարկառել աստի և ան-դըր»։ Lag. Urgesch. 302 սար բառից -vat մասնիկով։ Հիւնք. նաւասարդ բա-ռից։ -րանդ բառը պրս. լինելով՝ կարե-լի էր կարծել, որ ամբողջ բառը իրա-նեան բարդութիւն է՝ իբր *sarband ձևից փոխառեալ, որից հետևելու էր նաև թէ սար «գագաթ» էլ պրս. փոխա-ռութիւն է. բայց հմմտ. բարճրաւան-դակ, որ կազմուած է նոյն պրս. -ւանդ ձևի և բնիկ հայ բարձր բառի բարդու-թեամբ։