to procreate, to beget, to engender, to give rise to, to propagate.
ՍԵՐԵՄ ՍԵՐԻՄ. γεννάω, γεννάομαι genero, progigno, propago, -or, nasco. Աճեցուցանել զսեր, եւ աճել սերնդեամբ, սերանալ. ծնանել, իլ. զաւակագործել, ծագել. յաջորդել.
Սերեցից (ըստ յն. եւ քանի մի ձձ) ձեզ մարդիկ զժողովուրդն իմ իսրայէլ. (Եզեկ. ՟Լ՟Զ. 12։)
Կենդանի ինչ, որ ունիցի ազդումն - զգայութեան -, եւ այսպէս առնունի ջուրքն ծնանել եւ սերել. (Վեցօր. ՟Է։)
Ազգ սերէ յանուն մօր իւրոյ ռոփսեանք։ Ազգ զնա սերէ յանուն հօրն. (Խոր. ՟Բ. 61. 87։)
Վասն որդէծնութեան, եւ մարդկան յաշխարհի սերելոյ. (Եզնիկ.։)
Սերեցարու՛ք բազմացարուք, ծնջի՛ք եւ լցէ՛ք զերկիր. (Մծբ. ՟Ժ՟Ե։)
Յետ ջրհեղեղին յերից տրանց ընդ բնաւ տիեզերս ազգք մարդկան սերեցան. (Եւս. քր. ՟Ա։)
Յետ սերելոյ եւ բազմանալոյ։ Հրամայեաց սերել յերկիր՝ ծնունդ արձակեալ. (Ագաթ.։)
Ի յուդայիազգէն սերէր անուն հրէական (յուդայեան) (Ոսկ.մտթ.։ 2)