to plunge, to sink, to immerge;
to cover, to hide.
ՍՈՒԶԱՆԵՄ ՍՈՒԶԵՄ. ἑγκαλύπτω obtego, velo. Ի սոյզ եւ ի խորս իջուցանել. ընկլուզանել. ընկղմել. վայրաբերել յանգուգս. թաղել. անհետ առնել. հետախաղաղ ծածկել. թաքուցանել.
Սուզանէ զվնաս իւր բանգէտն յատենի. (Առակ. ՟Ի՟Զ. 26։)
Սուզանել եւ վատթարել զանձինս։ Եսոյզ ի նմանէ յերկրի զցամաքայինս, եւ ի ծովու զջրայինս. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. յովն.։)
Սուզանելով զեգիպտացիսն։ Երկիրս եսոյզ ընկոյզ եկուլ զղեւտացիսն. (Ագաթ.։)
Զանդամս մարմնոյ իւրեանց ի լիճսն սուզանելով՝ զձայնն եւեթ՝ բերելով ի դուրս առաքեն (գորտք). (Յհ. իմ. պաւլ.։)
Ապա եթէ ուժգինս ակնարկես, սուզանիմ։ Ղեկացն կառուցմունք անդրէն սուզան։ Եթէ յանդունդս խորոց սուզեսցես։ Ոչ զնոսին յանդունդս երկրի սուզեցեր. (Նար.։)
Յորմէ քերովբէքն թեւասքողեն, եւ սերովբէքն յինքեանս սարսեալ սուզանին (պատկառանօք). (Խոսր.։)
Մոլորութիւն նորա սուղցի (կամ սուզեցի). (Էր ընդ եղբ.։)
Ի խոնարհ սուզել։ Զթշնամիսն սուզէ։ Զարուսն սուզեցեր. (Արծր. ՟Դ. 12։ Լմբ. համբ.։ Շ. եդես.։)
Ջրով սուզեալ յանդունդս։ Որ սուզեալ ղօղեալ էին անյայտ տեղիս. (Շար.։ Խոր. ՟Գ. 5։)
Սուզէ զչարսն ընդ չարին ի մէջ հնոցին. (Տաղ.։)