s.

stadium;
furlong;
զվկայութեանն —ն ստանալ, to gain the crown of martyrdom.

s.

ՍՏԱԴԻՈՆ կամ ՍՏԱԴ. Բառ յն. սդա՛տիօն. στάδιον stadium, curriculum եւ այլն.. Ասպարէզ. որպէս Կայք եւ տեսարան խաղուց ընթանալեաց. կրկէս. մրցարան. թատր.

Զվկայութեանն ստադիոնն ստացաւ. (Ճ. ՟Ա.։)

Նովին յօժարութեամբ մտանիցեմք ի ստադիոն մարտին. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Առաջին ողոմպիաս. յորում յաղթէր կուռիբոս հեղիացի ի ստագին։ Յաւելաւ ստադիոն մանկաւոյ. (Եւս. քր. ՟Ա. ստէպ։)

Ի խաղն ստադին։ Մարտիցէ յըստատինն հանդիսի. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ստադեացն ի մարտակցութիւն յոյժ կրթեալ է. (Ճ. ՟Ա.։)

Ածել գազանս ի ստանդն, եւ զերանելին մուծանել անդ. (Ճ. ՟Բ.։)

Զծուլութիւն մարդկան ազգիս իբրեւ մտրակաւ զարթուցանէ ի ստագինս (յայսմիկ)։ Յայսմ ստագին մրցանակի։ Յայսպիսի ստագինս բազմել, զայսպիսի մրցումն տեսանել. (Մագ. ՟Ա. ՟Է. ՟Ժ՟Դ։)

Ի ստադիոնի (յն. յողիմպիա) երիվարք ընթանային այսպէս. (Պղատ. օրին. ՟Է։)

ՍՏԱԴԻՈՆ. Ասպարէս՝ որպէս չափ միջոցի 600 ոտնաչափ, կամ 125 քայլ.

Ցամաքային լայնութիւն է՝ սուղ ինչ պակաս ունելով՝ չորս բիւրս ստադիոն. (Արիստ. աշխ.։)