selling or sold wretchedly;
— առնել, to sell;
— լինել, to be sold.
Չարաչար եւ անարգաբար վաճառօղ՝ առ ի կուր կամ իբր կերակուր առնել զվաճառեալն.
Վաճառակուրս անգին գանձին՝ վասըն յագման որովայնին (որպէս զեսաւ)։ Վաճառակուր գոլ եղկելին՝ կորոյս ըզշահն ընդ վաճառին (յուդա). (Շ. յիսուս որդի. եւ Շ. խոստով.։)
ՎԱՃԱՌԱԿՈՒՐ. Վաճառեալն, կամ վաճառելին, եւ գնելին. որպէս ὡνητός emtitius, venalis. ծախելու, գնելու.
Գովէ զվաճառակուրն, զի առաւել ի գինս առնուն. (Սեբեր. ՟Ը։)
ՎԱՃԱՌԱԿՈՒՐ ԱՌՆԵԼ, ԼԻՆԵԼ. ἁπεμπολέω, -έομαι vendo, venundo, -or ὡνέομαι mercor, emo. ծախել, առնել՝ տալ. Վաճառել, իլ. եւ Գնել.
Վաճառակուր զանձինս արարին։ Զկանայս եւ զմանկունս վաճառակուր առնէին։ Զօրքն զմարդագերին վաճառակուր արարին ի հեռաւոր ազգ։ Վարեաց ի գերութիւն՝ վաճառակուր առնել ի կողմանս արասցեն յազգս ազգս. (Ոսկ. մ. ՟Բ. 24։ Սամ. երէց.։ Լաստ. ՟Բ։ Արծր. ՟Բ. 6։ ՟Գ. 4։)
Պղատովն վաճառակուր եւս եղեւ։ Վաճառակուր եղեն իշխանութիւնք։ Տասն բիւրուց գրեաց վաճառակուր լինել։ Երեսուն եւ հինգ հազար հոգի գերեցին՝ վաճառակուր լինել. (Ոսկ. մ. ՟Բ. 8. եւ եփես. ՟Զ։ Եւս. քր. ՟Բ։ Յհ. կթ.։)