living in the open air;
wild, savage;
deserted, uncultivated;
լինել խորանաւ ի —ս, to dwell in tents.
ἁγρικός rusticus եւ այլն. Բնակեալն ի վայրի ի բացի, ի ստորին եւ յանշուք տեղիս. գիւղաբնակ. հիւղաբնակ. անտուն. լեռնասուն. անապատասուն. շինական. վարագ.
Կարօղ է կերակրել օտարս. (այս) զգաւառականսդ, եւ զքաղաքացիսդ՝ վայրաբնակս. (Ածաբ. ծն.։)
Աղաւնին ոչ միշտ վայրաբնակ լինելով՝ ընդ անձեռնընդելսն հաւասարէ. (Պիտ.։)
Ո՞չ ապաքէն վայրաբնակ ես, եւ գազանաց խօսակից. (Ճ. ՟Ա.։)
Աղքատ եւ վայրաբնակ. մանաւանդ եթէ տարաշխարհիկ. (Մագ. ՟Ժ՟Գ։)
Զմեծիմաստութեամբն աստուծոյ զանց արարին ամենայն վայրաբնակք, ընթացեալ զկնի յաւիտենիս այսորիկ. (Համամ առակ.։)
Կային անդ աւազակութեամբ՝ վայրաբնակք, եւ յոյժ աղքատք. (Մաղաք. աբեղ.։)
Եւ Վայրենի. վայրի. ἁγροικός agrestis.
Որ վայրաբնակի ուրուք (այսինքն իմիք) մրգաց հանդիպի՝ ճաշակելով. (Պղատ. օրին. ՟Ը։)
Յայնցանէ՝ որ վարաբնակ անուանին. (անուանին. անդ։)
Եւ Անբնակ. ամայի. անապատ. եւ Բարբարոսական.
Ի վայրաբնակ տեղիս կռապաշտիլն կորուստ է անձին։ Այր խուժագուժ ի վայրաբնակ երկրէն եգիպտացւոց. (Երզն. լուս.։ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Լ՟Ա.։)
Ի ՎԱՅՐԱԲՆԱԿՍ ԼԻՆԵԼ. Վրանաբնակ լինել. ի բացի բնակել ընդ հովանեաւ վրանի.
Էի խորանաւ ի վայրաբնակս. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Է. 5 (յն. ի հովանւոջ)։)