ներգործական բայ չէզոքական բայ κυριεύω, κατακυριεύω, δεσπόζω , ἅρχω, ἑξάρχω, κατάρχω, κρατέω, κατακρατεύω, δυναστεύω dominor, potior, impero, principatum gero, praevaleo, subigo. Տէր լինել. տիրանալ. տիրապետել. իշխել. ընդ ձեռամբ արկանել կամ ունել տիրաբար. նուաճել.
Առ այր քո դարձ քո, եւ նա տիրեսցէ քեզ։ Միթէ թագաւորելով թագաւորեսցե՞ս ի վերայ մեր, կամ տիրելով սիրեսցես մեզ։ Տիրէ՛ր յարոէրայ մինչեւ ցձորն առնովնայ։ Տիրեցին նոցա ատելիք իւրեանց։ Տիրեսցէ նոցա ձեռն իմ։ Նա տիրէ ի վերայ ամենայն հեթանոսաց։ Արքայութիւն նորա՝ ամենեցուն տիրէ։ Դու տիրես զօրութեանց ծովու։ Տիրեն ի վերայ ձեր կանայք ձեր, եւ այլն։ Տիրեցելոց (այսինքն տիրողաց) մերոյ աշխարհի. (Արծր. ՟Ա. 1։)
ՏԻՐԵԼ. Տեղի գտանել. յաղթահարել. զօրանալ. զայրանալ, այսինքն սաստկանալ. զօրել. ստնանել. գամագիա լինել.
Ոչ տիրեաց հուրն ի մարմինս նոցա։ Տիրեցին նոցա առիւծքն. (Դան. ՟Գ. 94։ ՟Զ. 24։)
Յորժամ կարի ցուրտն տիրիցէ. (Ոսկ. եբր.։)
Յորժամ ի նիւթ ինչ տիրէ հուր. (Մխ. երեմ.։)
Տիրեաց ի վերայ նոցա սրտմտութիւն բարկութեան նորա։ Տիրեաց ի նորա ցասումն բարկութեան. (Մծբ. ՟Գ. ՟Ժ՟Թ։)
Ջախջախէին անդամք սրբոյն. բայց սակայն ոչ տիրէին նմա տանջանքն. (Ճ. ՟Ա.։)
Աղաղակ անբաւ տիրեսցէ։ Մոռացօնք տիրեն. (Խոսր.։)
Բուռն քան զամենայն ախտս՝ յորժամ տիրէ. (Շ. մտթ.։)
Յայնժամ տիրէ նոցա սաստիկ կսկծումն։ Տիրէր մոռացումն բարեաց. (Լմբ. իմ.։)
Տիրեաց զղջումն. (Բրսղ. մրկ.։)
Այս բան համօրէն տիրել ոչ ունի, այլ միայն վասն որոյ գրեցաւ. (Իգն.։)
Անկանիլ ընդ տէրութեամբ այլոյ. լինել ընդ ձեռամբ.
Զիմանալի զիշխանն եւ զառաջնորդն եւ զնախկինն, յորմէ այլքն տիրին եւ վարին. (Փիլ. իմաստն.։)
Յորմանց խաբեցայ իբրեւ զյիմար, եւ յոմանց տիրեցայ իբրեւ զտկար. (Մաշկ.։)
Իսկ յասելն.
Տիրեցաւ սով ի քաղաքի անդ. (Եփր. թագ.) իմա՛ չէզոքաբար, զօրացաւ։