to caress, to fondle, to coax, to wheedle, to cajole, to flatter, to fawn, to adulate.
չ. ՓԱՂԱՔՇԵՄ ՓԱՂԱՔՇԻՄ. ὐποκορίζω, -ομαι subblandior, blandis verbis compello κολακεύω adulor, assentor. Փաղաքուշ լինել. (ի փաղ, եւ ի քշել, քսել, քսուըտիլ, քծնիլ. ) Գգուել, գրգել. փայփայել. գորովիլ. խանդաղատիլ. եւ Մարդահաճել. մարդելուղել. շողոմել. շողոքորթել. ողոքել, ամոքել. քաղցրաբանութեամբ ջանալ որսալ, հրապուրել. պատրել.
Փաղաքշէ իբրեւ զմայր, եւ նենգէ իբրեւ զպատերազմող. (Եփր. յենովք. եւ Եփր. յեղիա.։)
Խնդասջի՛ր ընդ այնոսիկ՝ որ յանդիմանեն զքեզ, առաւել քան ընդ այնոսիկ՝ որ փաղաքշեն զքեզ. (Եւագր. ՟Թ։)
Մերթ թշնամանէին, մերթ փաղաքշէին։ Վասն փաղաքշելոյ այսր անդր բերեալ յիւրաքանչիւր չարիս՝ զճշդութիւն վարուցն լուծցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 18։ Բրս. հց.։)
Ուրում փաղաքշէրն. որում երէկն փաղաքշէր սիրով. (Ոսկ. ի յհ. մկ.։)
Ո՛չ ըստ մարդկային երախտեաց եւ բարուց փաղաքշիմ նմա. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)
Փաղաքշեալ փարէին զոտիւք նորա. (Անան. եկեղ։)
Փաղաքշէր զՊօղոսիւ։ Մերձակայիցն փաղաքշողաց անսալով. (ՃՃ.։)
Ընդ առաջումն՝ միշտ փաղաքշեալ՝ հանապազ խնդայ սատանայ. (Նար. ՟Ժ։)
Դեղովք ամանոյ բերանոյս փաղաքշեալ թովեմ զպահեցօղսն առ իղձս կերակրոց եւ յղփութեանց. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)
Սկսաւ փաղաքշել անդամալուծին, զի ո՛րպէս մարթասցէ տանել զնա առ սուրբն Անտոն. (Վրք. հց. ձ։)
Պատճառս իմն կարկատէ սաւուղ, եւ փաղաքշէ եւս. (Նախ. ՟ա. թագ.։)
Ոչ մարդկան բազմութիւն, որք փաղաքշին զձեօք. (Լմբ. սղ.։)