ՓԱՓԱԳՈՒՄՆ կամ ՓԱՓԱՔՈՒՄՆ. πόθος, πόθησις, πόθημα, ἕφεσις desiderium, amor. Փափագելն. եւ Փափաք. ցանկութիւնք. բաղձանք. տենչ. սէր. պապակումն.
Բարեպաշտութեանն, կամ ազգականաց փափագումն. (Փիլ.։)
Փափաքումն մեծ ունիմ տեսանել զնա. (Նանայ.։)
Ի բաղձանաց սրտի փափագման. (Նար. կուս.։)
Մեծաւ փափագմամբ ըղձային տեսանել. (Իգն.։)
Զփափաքումն կարօտութեան անձկոյն լցուցնէ։ Փափքումն առ սուրբս. (Յճխ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)
Կատարեցեր զփափագումն ընծայելոյ քո ի տաճարին. (Շար.։)
Ըստ բնութեան փափագումն ածէ զնոսա։ Գնալն անդր՝ փափագման էր. իսկ ոչ մտանելն՝ տեսակ հանդիսի եւ երկիւղի։ Ծարաւիքն յորժամ բանժակ մի ջուր ցուրտ գտանիցեն, փարատին յիւրեանց փափագմանէ. (Ոսկ. յհ.։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | փափագումն | փափագմունք |
| accusatif | փափագումն | փափագմունս |
| génitif | փափագման | փափագմանց |
| locatif | փափագման | փափագմունս |
| datif | փափագման | փափագմանց |
| ablatif | փափագմանէ | փափագմանց |
| instrumental | փափագմամբ | փափագմամբք |