flour of parched corn;
hasty-pudding made of butter and honey.
ἅλφιτον farina, polenta. (լծ. եւ πόλτος puls, pulmentum ). Ալիւր արմտեաց խարակելոց. եղի. մուրկ. եւ Խառնեալն եւ զանգեալն իւղով կամ մեղու.
Առ դու եղբարց քոց զարգու փոխնդոյս։ Հինգ արդու փոխնդոյ։ Ցորեան եւ գարի, եւ ալիւր, եւ փոխինդ։ Խառնեաց նմա բոոս փոխինդ, եւ եկեր։ Արկջի՛ք առաջի նրա ի փոխնդոցն խառնելոց։ Ելից զնա փոխնդով եւ պտղատկօք եւ հացիւք սրբովք. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 17։ ՟Ի՟Է. 18։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 27։ Հռութ. ՟Բ. 14. 16։ Յուդթ. ՟Ժ. 5։)
Ալփիտոն կամ ալփիոսն, փոխինդ. (Գաղիան.։)
• , ո հլ. «խարկած կամ բոված ալիւր, իւղով՝ մեղրով ու ալիւրով պատրաս-տուած մի ուտելիք» ՍԳր. (Մխ. ըժշ. 96 ունի նաև նռան հատի փոխինդ, փշատի փո-խինդ, չոր խնձորի փոխինդ). որից գարէ-փոխինդ Վստկ. 75, 113, 212. փոխնդեայք «փոխինդով շինուած ուտելիք» Ոսկ. փիլ. 469,
• ՆՀԲ լծ. յն. πόλτος. լտ. puls, pulmen-tum «աւիւրով պատրաստուած կերա-կուրներ»։ Հիւնք. ինչպէս և Seidel, Մխ. բժշ. § 140 լտ. polenta բառից։ Կապ չունի լտ. polenta «բոված գարէալիւր, որ աղքատների կերակուրն էր», որի ընկերներն են լտ. pollen, puls, յն. πάλη, παιπάλη, πά́λτος, միռլ. littiu, գալլ. llith, սանս. palalam ևն, որոնք նշա-նակում են «գարէալիւր, նաշիհ, կամ ալիւրով պատրաստուած խիւս». աւելի հեռաւոր ցեղակիցներն են հսլ. papelu, popelu, ռուս. neneль, լիթ. pelenai, հպրուս. pelanne «մոխիր», որոնց բո-լորի նախաձևն է հնխ. pel-«փոշի, ա-լիւր, խիւս» (Pokorny 2, 60, Ernout-Meillet էջ 748)։
• ԳՒՌ.-Վն. փոխինդ, Ալշ. Խրբ. Հմշ. Մշ Սեբ. Սլմ. Տիգ. փօխինդ, Ախց. Կր. փօխինտ, Մկ. փուխինդ, Ասլ. փէօխինթ (փէօխի*), Մրղ. փօխունդ, Զթ. փէխանդ.-ձ վերջա-ձայնով՝ Ջղ. փոխինձ, Գոր. Երև. Շմ. Տփ փօխինձ, Ղրբ. փօ՛խէնձ, Հճ. փէխինձ.-ի-մաստի տարբերութեամբ էլ՝ Արբ. «չոր թու-թի ալիւր», Մշ. «ձէթ հանելու համար ծե-ծած կտաւատ».-նոր բառեր են փոխնդխաշ, փոխնձացու, փոխնդոտ։
• ԽՈԽ.-Քրդ. poxin կամ poγin «հրուշակի նման քաղցր մի խմորեղէն» (տե՛ս Justi, Dict. Kurde 83, 84)։