place or instrument of expiation;
purgatory;
*catafalco.
ἰλαστήριον propitiatorium. Վայր եւ գործարան քաւութեան. որպէս տաճար, եկեղեցի, խաչ եւ ամենայն սրբազանեալ տեղի. եբր. քէֆօրէթ, քաֆօրէթ. որ եւ ՔԱՒՈՒԹԻՒՆ.
Մովսէսեան վրանն յարեւելից կոյս ունէր զվարագոյրն եւ զքաւարանն, որ էր սրբութիւն սրբոց. (Դամասկ.։)
Բնակք եւ եկք հետեւեալք ի քաւարանն ի մաղթանս։ Ժողովարան բանաւոր հօտի ... եւ մեղաւորաց քաւարան։ Ի յարկի սրբութեան ... հրեշտակաց բնակարանիս, եւ մարդկան քաւարանիս. (Շար.։ Պտրգ.։)
Գեղեցկապաճոյճ մեզ քաւարան կազեմալ (զեկեղեցի), եթերանըման կամարակապ զարդիւք. (Նար. տաղ.։)
Շինեաց զպայծառակերտ քաւարանն սուրբ։ Ի դուռն քաւարանին սրբոյ մերձ եկեալք. (Յհ. կթ.։)
Ընդ ամենայն քաւարանս աղօթից. (Ղեւոնդ.։)
Քանզի եկերեցի սուրբ՝ քաւարան է մեղաւորաց. (Պիտառ.։)
Խաչս՝ խոստովանեսցի ճշմարտիւ քաւարան ... Մեղուցելոց քաւարան. (Անյաղթ բարձր.)
այն ինքն է՝ ասէ Շնորհալին.
Տեղի քաւելոյ եւ սրբութեան։
ՔԱՒԱՐԱՆ. Տէր քաւութեան. քաւարար. քաւիչ.
Աստուածդ ամենայնի, մխիթարութիւն վշտաց, եւ քաւարան մեղուցելոց. (Նար. ՟Ղ՟Դ։)
Զմիածինդ քո առաջի եդեր քաւարան յաղագս մեղաց մերոց։ Քանզի տէր յաղագս ամենեցուն ճաշակելով զմահ՝ քաւարան լինելով աշխարհի. (Բրս. սղ. ՟Ծ՟Թ. եւ Բրս. պհ.։)
Զոր անուանէր՝ լուր մարդկան՝ գառն Աստուածոյ եւ քաւարան. (Շ. խոստով.։)
ՔԱՒԱՐԱՆ. Միջնորդ կամ առիթ քաւութեան. որպէս Տիրամայրն, քահանայն, սուրբք, աղքատք, ապաշխարութիւն, եւ այլն.
Մեղաց լուծիչ, եւ մարդկան քաւարան՝ սուրբ աստուածածին։ Պատուեցին զքաւարան մահն մաքուր կուսին. (Գանձ.։ ՃՃ.։)
Զկելոց իրաւարարն, մեղաց քաւարանն (քաւիչ քահանայ). (Վրք. ոսկ.։)
Իմումս խռովութեան հաշտարանք, եւ հզօրապէս քաւարանք. (Նար. ՟Լ՟Ա։)
Ժողովեցեր զնոսա (զաղքատս) բարեխօս եւ աղաչօղ առ Աստուած, եւ մեղաց քաւարան ածեր զնոսա ի տուն քո ... Քաւարան մեղաւորաց աղքատքն ի ներքոյ մեծատանցն նմտելով. (Մանդ. ՟Զ։)
Դի՛ր տէր քաղցրութեամբ քո քաւարան գործելոց մեղաց մերոց. (Մաշտ.։)
ՔԱՒԱՐԱՆ ասի առ մեօք եւ Մաքրարանն, այսինքն առժամանակեալ կայարանն հոգւոց սրբազան ննջեցելոց. ըստ լտ. բուրկաթօռիում. purgatorium. զորմէ տե՛ս ի բառն ՄԻՋԱՄԵՂ, եւ ՄԱՔՐԱՐԱՆ։
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | քաւարան | քաւարանք |
accusatif | քաւարան | քաւարանս |
génitif | քաւարանի | քաւարանաց |
locatif | քաւարանի | քաւարանս |
datif | քաւարանի | քաւարանաց |
ablatif | քաւարանէ | քաւարանաց |
instrumental | քաւարանաւ | քաւարանաւք |