Definitions containing the research ակն : 3462 Results

Թարթափ

s.

twinkling of an eye, wink, twinkling, trice;
ի — ական, in a twinkling, in a trice, in a wink, in no time;
—ք, eye-lid.

Etymologies (1)

• «ակնթարթ, աչք բանալ-գո-ցելու ժամանակը» Ագաթ. «արտևանունք» Յայսմ. դեկտ. 23 և ապր. 3 (Եւ թարթափք աչացն բուսան. Եւ թարթափք աչացն զլան-ջըսն ծածկեալ էր). այս երկրորդ նշանակու-թիւնը չունին բառարանները. -որից թար-թափել «աչքը բանալ-գոցել» Եփր. ծն. էջ 1. Ոսկ. յհ. ա. 37. «թափառիլ, պարապ պտտիլ, սլքտալ» Առակ. ժգ. 20. Ոսկ. յհ. ա. 12. թար-թափիլ «մի որևէ բացատրութեան դժուար մանրամասնութիւնները չկարենալ ըմբռնել» Եփր. Գ. 26. թարթափանք «թափառումն» Ոսկ. Ա. թես. «մի որևէ բացատրութեան դը-ժուարըմբռնելի մանրամասնութիւնները» Եփր. Գ. 26. թարթափեցուցանել «պտտցնել, միտքը շփոթել, վարանիլ տալ» Եփր. Ա. տիմ. 243. Փարպ. թարթափումն «ակնթարթ» Նիւս. կազմ. Նար. լէ. էջ 100. «թափառիլը» Ճառ-ընտ. անթարթափ Նար. խչ. 377 ևն. երկու ի-մաստների միութեան համար հմմտ. յածիլ «պտտիլ, ման գալ, թափառիլ» և յածել զաչս «աչքը ման ածել». վերջի իմաստով կայ նաև թօթափել, որ տե՛ս։


Թափուր

adj. s.

vacant, empty;
abandoned, forsaken;
uninhabited, desert, unpeopled;
deprived of;
wanting in;
— առնել, թողուլ, to make or render desert, to devastate;
— լինել, մնալ, to be deserted, desolate, unpeopled;
— առնել զտուն, to remove from a house;
— ի հանճարոյ, deprived or devoid of talent;
wooden tray, tea-tray.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ներկայանում է թ կամ տ (>η) նախաձայնով. այսպէս՝ թեփուր Խն. Հմշ. Ղրբ., թեփիր Այն., տեփուր Ակն. Երև. Խտջ. Խրբ. Սեբ. Տփ., տափուրիկ Ջղ. նոր բառեր են տեփրիչ, տեփրել։


Երկիր, կրի

s. adj. adv.

earth, globe;
ground, land, territory, soil, district, department, jurisdiction;
land, country, province, region, climate;
the world;
the earth;
յ— անկանել, խոնարհիլ, to prostrate one's self;
— ծննդեան, birthplace;
յ— կործանել (դիաթաւալ), to strike dead on the spot;
յ— օտար, in a foreign land;
թնդայր — յընթացս մեր, the ground shook beneath our feet;
-! -! land! land! — աւետեաց, the Holy Land. second;
secondly, in the second place.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Մկ. էրկիր, Ախց. Մրղ. Սլմ. յէրկիր, Խրբ. Ռ. էրգիր, Մշ. ἐերգիր, Ագլ. Գոր. Երև. Ղրբ. Սչ. յէրգիր, Ոզմ. յէրկէ՛ր, Տփ. յի՛րգիր, Զթ. իյգիյ, իրգիր, Հճ. իյգիյ.-գաւառականների մէջ ունի նաև այլ նշանա-կութիւններ. ինչ. Մշ. Ռ. Վն. «հայրենիք», Ակն. «ամէն մարդ, հասարակութիւն», Հմ». «օտար տեղ», Ակն. Ատ. Բզ. Եւդ. Կս. Հմ». Սվ. (որ և երկրի Զթ. Կմշ. Մրշ.) «օտար ևամ անծանօթ մարդ». (ըստ Գազանճեան, Եւդոկիոյ գւռբրբ. էջ 101 այս առումը յառա-ջացած է թուրքերէնից, ուր [arabic word] el նշանա-կում է թէ՛ «երկիր» և թէ «օտար». հմմ.տ. Будaгоьъ, 1, էջ 203-4. բայց այս բանր անշուշտ բաւական հին է. հմմտ. վերը երկիր «օտար մարդ» Վրդն. պտմ. էջ 158), Շտ. ἐ-կիր և երկինք «ամէն մարդ, բոլորը», Լհ. կայ երկրցնակ «հայերէն (այսինքն հայրե-նիքի լեզու)»։


Երմոս

cf. Եռմոս.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ակն. Պլ. էս, Ասլ. է՞ս, Խրբ. էս, յէս, Վն. յես, Ջղ. չես. Ալշ. Ախց. Երև. Կր. Հճ. Ղրբ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Ոլմ. Սչ. Տիգ. յէս, Հմշ. յէս, յիս, Ագլ. Զթ. Մկ. Մղր. Ոզմ. իս, Մող. Տփ. յիս, Շմ. յէս (սակայն նաև փաղա-քշական և կրկնակ փաղաքշական ձևերով՝ եսիկս, եսիկիկս, եսիկիկիկս)։


Երփն, ի, փունք, փնից

s.

colour, hue, dye;
fashion, form.

Etymologies (1)

• Հիւնք. երբ բառից։ Bugge, KZ, 32, 66 համարում է բնիկ հայ և համեմա-տում է սանս. rūpá-«ձև, պատկեր, գե-ղեցկութիւն», várpa «պատկեր» բառերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 50 համե. մատում է յն. ἔ́ρφος «մորթ» բառև հետ նշանակութեան տարբերութեան համար յիշում է յն. γρῶμα «մորթ. 2. գոյն». γροιά́ «մորթ. 2. գոյն», լտ. color «գոյն», սակայն նախապէս «մորթ»։ Scheftelowitz, BВ, 29, 35 արփ, երևիլ բառերի հետ՝ հնխ. prepso, յն. πρεπω։ Petersson, Fran filol. foreningen, i Zund. spráki uppsatser 4-րդ 140, ZUA 1916, 33 արփի բառի հետ միասին կը-ցում է սանս. sāranga «խայտաբղետ», լեթթ. särts «կարմրադէմ», շվէդ. sarf «մի տեսակ ձուկ», գերմ. Rotháuge «կարմրակն» ևն բառերին՝ հնխ. ser, sor «կարմիր» արմատից (տե՛ս Pokor-ny, 2, 499)։


Եօթն, թին, թան, թանք, թանց

adj.

seven;
— անգամ, — times, many times.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Խրբ. Հճ. յօթը, Ալշ. Մկ. Մշ. Ոզմ. Վն. յօթ, Տիգ. յօ՜թթէ, Անտ. յէօոթը(yöuot'ə), Զթ. յէօթը, Ռ. օխթը, Ախց. Երև. Կր. Ջղ. Սլմ. Տփ. օ՛խտը, Գոր. Ղրբ. Ննխ. օխտը, Շմ όխտ, Մրղ. օ՛խտա, Սչ. 'օխդ'ը (բայց օխ-նում «եօթեռորռ»). Ակն. Հմշ. Պլ. Սեբ. օ'խ-ղը, Ասլ. էօ՝խդը, Ագլ. է՛խտը, Հւր. լt՛խ-տր։-Նոր բառեր են՝ եօթնանուն, եօթնաչք, եօթնոց=եօթանոց, եօթնգլխանի, եօթնեղ-բարք, եօթնէից, եօթնունկնանի, եօթտրա-քանի ևն,


Զատիկ, տկի

s.

Easter;
— Հրէից, the Passover;
գառն զատիկ, paschal lamb;
խթումն զատիկ, Easter Eve.

Etymologies (1)

• Հներից Անան. Շիրակացի (հրտր. Պատկանեան, էջ 22) մեկնում է. «Ա-նուանի զատիկ Տեառն, այսինքն զա-տուցեալ յամենայն հեթանոսականաց և հրէականաց տօնից»։ Ճառընտիրն ունի. «Զատիկն ըստ եբրայեցւոցն (պասեք) անցարան. իսկ ըստ Հայոց լեզուիս՝ ա-զատութիւն ի չարչարանաց»։ Այսպէս և Տաթև. ձմ. ճխբ. «Ջատիկն ազատու-թիւն թարգմանի», Բրս. մրկ. 348 «Չա-տիկն թարգմանի անցք»։ Ըստ այսմ ՀՀԲ զատումն բառից. Աւետիքեան, Մեկն. Թղ. Պօղ. Գ. 288 «Ի զատանելոյ առեալ, բացատրի զատումն և ելումն իսրայէ-լացւոց յԵգիպտոսէ»։ ՆՀԲ զատումն կամ ազատութիւն, որ և վրաց. զատիկի։ Տէրվ. Նախալ. 80 գանել, զենուլ, պրս-zadan, հպրս. jan, սանս. han ձևերի հետ՝ հնխ. gha, ghan «զարնել, վիրա-ւորել» արմատից. ըստ այսմ զատիկ բուն նշանակում է «զենումն»։ Հիւնք-պրս. zadagi, zadiš «զենումն, հարուած, սատակումն»։ Ալիշան, Հին հաւ. էջ 315 վրաց. զադեն, եգիպտ. Սադի, հնդ. Սա-դի աստուածների և յն. Զեթէս, հլ. Սա-թենիկ անունների հետ. յիշում է նաև Չատիկ «չաստուած արդարութեան յԱ-րևելս»։ Կուրտիկեան, Մասիս, թ. 130 սանս. սքատ «ուտել», արաբ. զատ «աա-շար» բառերի հետ։ Քննասէր, Սրաց։ Հիւանդանոցի, 1905, էջ 340 հին հեթա-նոսական մի տօն է համարում, որ գի-շերահաւասարին, այն է եղանակների


Երեր, ի

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
— եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Մկ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. էրէրալ, Տիգ. էրէրmլ, Ակն. Սեբ. էրըրալ, Ասլ. էրըրmլ, Տփ. երէրմա՛նի գալ, Զթ. իրա-ւոլ, իյալօլ, Հճ. իյայօլ, Սլմ. էօրէօրալ։ Նոռ բառեր են՝ երերմանի «թշուառ», երերտկալ, երերցնել, երկծալ (Վն.), երուերտալ (Զթ.) «երերալ, շարժիլ»։-Վերջին երկուսը կաս-մուած են անկախաբար՝ եր պարզական ար-մատից՝ նոր մասնիկներով։


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մկ. Պլ. Սեբ. Սչ. էրթալ, Ոզմ. յէրթալ, Վն. Տիգ. էրթmլ, Մշ. էրդ'ալ, Զթ. իրթոլ, իյթօլ, Ննխ. էրթալ, էշթալ, Երև. Ռ. էթալ, Մրղ. Սլմ. էթmլ, Հճ. իշտօլ, Հմշ. էշդուշ։-Ունինք նաև Ակն. Տփ. էհալ, Պրտ. իյալ, Ասլ. իալ՝ նոյն նշանակու-թեամբ, որոնք Տէրվ. Լեզու, 1887, 91 հնխ. i «երթալ» արմատից է հանում. հմմտ. լտ-ire, eo, սանս. eti, imás, զնդ. aeiti, հպրս. aitiy, յն. εῖσὶ, լիթ. eīti ևն «երթալ» (Walde, 255)։-էնկիւրիի թրքախօս հայերը պահած են բառս՝ հետևեալ ասացուածում. zərzərən gertas deyil «էլ բաւական է» (բառացի «շա-րունակ կերթաս չէ՛»). տե՛ս Մխիթարեան. Բեւղ. 1898, 789։


Թերափ

s.

household gods, the penates.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թերափիմ

s.

cf. Թերափ.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Գործ, ոց

s.

work, affair, thing, deed, action, operation, business, trade, negotiation, practice, agency, enterprise, labour;
commission;
fact, effect, merit;
manufacture;
make;
— քաջութեան, esploit, signal action in war;
այր —ոց or —ոյ, an active man, a clever man;
օր —ոյ, a working day;
— է գտանել, it is difficult to find;
— առնել, ընդ — արկանել, to make use of, to employ, to use;
to practise, to effect, to accomplish, to execute, to realize;
ի — ածել, to use, to employ, to make use of;
բան ի — առնել, to establish, to advance, to take for granted, to agree;
ձեռն ի — արկանել, to undertake, to begin, to commence;
—, or —ք Առաքելոց, the Acts of the Apostles;
նովին իսկ ով, ipso facto, caught in the act;
— առ —ով, — ընդ —ով, transitorily, indifferently, cf. Երկրորդաբար, cf. Հարևանցի;
ի — or ընդ — մտանել, to enter on one's duties;
— ունել ընդ ումեք, to have to do with some one, to have business with some one;
ի — արկանել զերկիր, to cultivate or till the ground;
— դնել հողմոյ, to make use of the wind;
— օրական, journey work.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ջղ. գ'ործ, Ալշ. Մշ. գ'որձ, Ննխ. գօրձ, քօրձ, Ակն. Երև. Խրբ. Սչ. գ'օրձ, Ախց. Կր. գ'օրծ, Պլ. Ռ. Տիգ. քօրձ, Հճ. գ'օյձ, Հմշ. կօյձուշ «հիւսել», Վն. կ'հռծ, Տփ. գուրձ, գուրծկ, Ոզմ. գ'ուրծ, Զթ. գ'ույձ, գ'իւյձ, Սեբ. գ'էօրձ, Ղրբ. Շմ. Սլմ. կ'էօրծ, Մկ. կ'էօռծ, Ասլ. գ'էօ՞րձ, գ'էօ՞րզ, Մրղ. կուերծ, Ագլ. գօրծ «գործ», գ'ուռծ «ձեռագործ», գ.ա ո-ծիլ «ծեծել, հիւսել»։ Նոր բառեր են՝ գործա-րար, գործատէր, գործգլուխ, գործելապան, գործելհոր, տափագործ, հորագործ ևն։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

Etymologies (1)

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

Etymologies (1)

• , ի, ի-ա հլ. «խումբ, բազմութիւն (մեղուների, մարդոց, հրեշտակների), բայց մանաւանդ զինւորների խումբ, բանակ» ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ. (մի գնդի պարու-նակած զինւորների թուի համար հմմտ։ Յայսմ. մրտ. 9՝ Զինւորեալք ի միում գնդի, այսինքն ի միում հարիւրի և կամ այլ աւե-լի), «բանակաթեմ, զինւորական գաւառ»։ Այս իմաստով գործածուած է մի քանի աշ-խարհագրական ձևերի մէջ. ինչ. «Աշխարհ տանուտեոական գնդին, կողմն Վասպուրա-կան գնդին, կողմանք Սեպհական գնդին» Սեբ. էջ 33, 45, 116, 140. Յհ. կթ.։ Այս ար-մատից են՝ գնդակ «մեղուների խումբ» Եփր. դատ. 341. Եղիշ. դատ. 188, գունդագունդ Եզեկ. իզ. 7. Յուդթ. ժե. 15. Բ. մակ. ժդ. 45. Ե-ղիշ., գունդսաղար Արծր., հրեշտակազունդ Ագաթ., համագունդ Յես. ժ. 42. Ագաթ. Եզն. Վեցօր., հեծելագունդ Յհ. կթ. Ասող., նա-խարարագունդ Կորիւն. Փարպ., բազմագունդ Կիւրղ. ծն. Եղիշ., գազանագունդ Գնձ., գըն-դակից Ոսկ. ես. մ. ա. և բ. Կողոս., գնդա-պետ Երզն. քեր., երկգնդիլ «երկու խումբի բաժանուիլ» Գ. թագ. ի. 27, յանախագունդ Ոսկ. ես. Եւս. քր., զօրագունդ (նոր զրակա-նի մէջ) ևնս


Գռզի, զւոյ

s. bot.

scorzonera (vipers grass).

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։


Գրիւ, գրուաց

s.

bushel.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մի տեսակ չափ արմտի-քի համար» ՍԳր. Շիր. Եփր. աւետ. 279, ո-րից գրուան, ի-ա հլ. «մէկ կամ մի քանի գրիւ առնող աման կամ չափ» (մասնիկի համար հմմտ. չաւփփան) Մտթ. ե. 15. Մրկ. դ. 21. նար. լե. սխալմամբ հասկացուած է «մահիճ կամ ծածկոյթ» Բառ. երեմ. էջ 71, որից գրուանող «խուսափող, փախչող, ծածկող» Մագ. թղ. 237 (ակնարկութեամբ Մտթ. ե. 15 և Մրկ. դ. 21 հատուածների). ՋԲ ունի և գրաւան «գրուան» ձևը, որ միւսները չգիտեն։ Սխալ է գրուանիկ, որ տե՛ս թուանիկ։


Դադար, ոյ

s.

cessation, rest;
pause;
establishment, dwelling;
station;
—ք գազանաց, den;
—ք խաշանց, անասնոց, stable;
—ք հաւուց, roost;
perch;
—ք նաւուց, harbour.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Սչ. դ'ադ'րել «հանգչիլ», Ալշ. Ախց. Խրբ. Կր. Մշ. Ոզմ. դ'ադ'րիլ, Զթ. դ'ադ'րըլ կամ դ'ահրըլ «յոգնիլ», Տփ. դաթար տալ «հան-գիստ առնել, վերջացնել», դաթրիլ «յոգնիլ», Երև. դ'աթար, Պլ. թաթար տալ «դադրեցնել, հանգիստ առնել», Հմշ. տաթրուշ «յոգ-նիլը», Պլ. թաթրիլ, Ննխ. թաթռէլ «յոգնիլ», Մկ. տmտmրիլ «հանգիստ մնալ». Մող. տmտmր, բայց դmդրէլ, Հճ. դ'ադ'օյ «դա-դար», Եւդ. դահրիլ «հանգչիլ», Բբ. դ'ահռիլ «յոգնիլ», Սեբ. դ'ադ'ար, դ'այյաձ «յոգնած». Ակն. դ'այհիլ։-Նոր բառեր են՝ դադրում, անդադրում, դադարանք, դադրական, դադ-րան «մի տեսակ թռչուն», դադրած Սչ. «ծոյլ»։ -Զթ. բառս նշանակում է ո՛չ միայն «յոգնիլ», այլ և «յենուիլ, կռթնիլ», որով հանդիսանում է իբրև միջին օղակ դարել և սրա կրկնական դադարել ձևերի միջև։


Դակու, աց

s.

adze, axe.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուա-զական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։


Դահ

adj.

hard, old, ancient.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Կր. Սեբ. դ'ահ, Ալշ. դ'այ, Մշ. դ'ա. Երև. Ջղ. դ'ախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmխ. Զթ. դ'օհ, դ'ոհ, բացի սրանցից դահ բառը ու-նին նաև Դվ. Խն. Խ. Խտջ. Հմշ. «հին, օթեկ, քարթու, ծեր (միս, անասուն, մարդ), տըն-մընայ (աղջիկ) ևն», Ակն. «կարծր, կոշտ» նշանակութեամբ. նոյն իսկ թրքախօս Այն, դահ «խաղողին այն հատիկները, որ շուտ են հասնում ու թառամում ողկոյզի վրայ»։


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

Etymologies (1)

• Առաջին անգամ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 71-74 մեկնեց պրս. dahyak ձևից, յիշելով նաև պրս. dahgāni։ ՆՀԲ հյ. դեկան, դենար և սրանց պրս. յն. և լտ. անունները։ Պատկ. Անան. շիր. էջ 27 և Исторiя монголовъ, 1873, էջ 91 պրս. dahgānī։ Հիւնք. յն. δανάϰη (իմա՛ δανείϰη) «դրամ»։ Հիւբշ. 133 պրս. ︎ dahgān «տասանոց», [arabic word] dahgāni «հին ժամանակները գործածուած մի աեսակ ոսկեայ դրամ». սրանք ծագում են պհլ. պրս. [arabic word] dah «տասը» բառից, ինչպէս լտ. denarius «դրամ» ծագում է deni «տասնեակ» բառից։ Վերի մեկ-նութիւնը տուաւ նախ Յակոբեան, Բա-նաս. 1900, 40. նոյնը յետոյ պատճա-ռաբանեալ ձևով՝ Տ.. Բաղմ. 1908 358 և 450։-Մառ, Гpaм. др.-арм. яз. 44 հայ բառը համարում է ասոր. darīku-nā-ից։


Դահուճ

s.

god-wit;
heath-cock.

Etymologies (1)

• «մի տեսակ թռչուն է. սալամբ. francolin». մէկ անգամ գործածուած է Մագ. քեր. 228=Երզն. քեր. հետևեալ ձևով. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և բռահուճն դահուծ (կամ տահուծ)».-(ճու-ռակ և դուռէճ թռչուններ են)։-Նոյն բառը ունի Մխ. բժշ. էջ 51 տահուճ և էջ 21 տէհուն ձևով։


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

Etymologies (1)

• «մի տեսակ վայրի անանուխ. mentha viridis L» (Տիրաց. Contributo, § 415) Վեցօր. 186. Սկևռ. աղ. 132, որ և յետնաբար դաղձ Վստկ. 197. Բժշ. սրա տե-սակներն են՝ առու ի դաղձ Մխ. բժշ., անջրդի դաղձ Բժշ., էգադաղձ և կարմիր ջրի դաղձ (տե՛ս ՀԲուս. § 546-9)։ Գրիչներից ոմանք շփոթած են բառս գաղձի հետ, որ բոլորովին տարբեր բոյս է։


Դաշն, շին, շանց

s. adj. adv.

contract, convention, bargain, treaty, engagement;
condition, capitulation;
compact, agreement;
concurrence, alliance;
harmony;
sweet, agreeable to the ear;
with a low voice;
դաշինս կռել՝ հաստատել, ի — մտանել, to contract, to make an agreement;
to stipulate, to transact;
to confederate;
— խօսիլ, to speak very mildly;
— նայիլ, to look tenderly, affectionately, or sweetly on one;
անցանել զդաշամբ, to break the conditions, the alliance or faith;
անցանել զամուսնութեան զառն դաշամբք, to be unfaithful to the marriage-bed;
— հաւատոյ, the Creed;
— քաղաքական, civil contract.

Etymologies (1)

• , ն հլ,(-շին, -շամբ, -շինք, -շանց) «եռևուսի միջև դրուած պայման, համա-ձայնութիւն», որ բառիս նախնական նշանա-կութիւնն է, ՍԳր. Փիլ. Խոր., «հաւատու հան-գանակ» Մաքս. եկեղ. Լմբ. պտրգ., որից ղաշնակ «եղանակ, կերպ, պայման» Ոսկ. մ. բ. 28, դաշնաւոր ՍԳր. Եւս. քր. Եզն. դաշնադիր Ասող. գ. 24, դաշնակից 33 իմ., դաշնաւեր Զքր. սարկ. Բ. 34, դաշ-նատառ Հաւաք. 49 (նորագիւտ բառ)։-Նախնական «պայման, համաձայնութիւն» նշանակութիւնը յետին հեղինակների մօտ դարձած է նաև «խազերի լաւ համաձայնու-թիւն, յարմարութիւն ձայնից արուեստակա-նագ, ներդաշնակութիւն». այս իմաստով ու-նինք՝ դաշն Պղատ. օրին., դաշնակապէս Փիլ., դաշնակաւոր, դաշնակել, դաշնակումն, դաշ-նաւոր, ներդաշնակ ևն Փիլ. Լմբ. Նչ. քեր. Երզն. քեր. Պիտ. ևն։ Աւելի յետոյ՝ դաշն փո-խաբերաբար ստացել է «մեղմով, մեղմիկ, հանդարտ, կամացուկ» նշանակութիւնը. այսպէս՝ Վրք. հց., որից դաշնաւորութիւն «մեղմելը, չափաւորելը» Յհ. կաթ.։ Այս ար-մատին է պատկանում նաև գագաթնադաշն «գագաթը անզարդ սաղաւարտ» Մաշտ.։ Նոր գրականին յատուկ բառեր են՝ դաշնակ կամ դաշնամուր (երաժշտական գործիք), դաշնա-կահար, ձեռնադաշնակ, քաղցրադաշնակ. մելադաշնակ, աններդաշնակ, դաշնակցու-թիւն, դաշնակցիլ, դաշնակցական, դաշնա-գիր, դաշնադրութիւն ևն


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

Etymologies (1)

• «մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.


Դու, քո

pron.

thou, thee;
ի քէն, from, by or of thee;
thyself;
զքէն, upon thee;
of thee.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մշ. Ոզմ. Ջղ. դ'ու, Ննխ. Պլ. Տփ. դուն, Ախց. Խրբ. Կր. Հճ. Մշ. Սեբ. Սչ. դ'ուն, Ռ. Տիգ. թուն, Ագլ. դիւ, Ղրբ. տու, տուվ, Մկ. Սլմ. Վն. տիւ, Ակն. Ասլ. դ'իւն, Հմշ. տուն, Մրղ. տիւն, Զթ. դ'օն, դ'ոն, Շմ. տիւ, տիւտիւ, տիւիկ, տիւիկտ, տիւիկիկտ, տիւիկիկիկտ.-յոգնակիի ձևերից յիշենք Պլ. դուք, Ակն. դ'իւք, Հմշ. տունք։


Դունչ

s.

chin.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Տփ. դունչ, Ախց. Երև. Ջղ. Սչ. դ'ունչ, Մշ. դ'ունչ, Հմշ. Շմ. տունչ, Հճ. Ննխ. Ռ. թունչ, Ակն. դ'իւնչ, Ղրբ. տիւնչ, Ոզմ. դ'օնչ, Զթ. դ'ը՛նչ։ Նոր բառեր են՝ դնչաման, դնչավար, դնչուց։


Դուռէճ

s.

heat-cock;
venison.

Etymologies (1)

• (գրուած նաև տուռեն) «սա-ւամբ թոչունը. tetrao francolinus» (ըստ Russell, The natural history of Aleppo, տպ. London 1794, հտ. II. էջ 193, տե՛ս Seidel, Մխ. Հերացի, ծանօթ. 58). մէկ անգամ ունի Մագ. քեր. 228=Երզն. քեռ. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճու-ռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և զդահուճն՝ դահուծ»։ Նոյն բառը ունի Մխ. բժշ. 11 տուռայճ ձևով։


Դուր, դրոյ

s.

carpenters tool, plane;
auger;
— պայտառաց, butteris, horse-picker.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ագլ. Երև. դուր, Ալշ. Ախց. Ակն, Խրբ. Մշ. Կր. Ջղ. Սեբ. դ'ուր, Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. տիւր, Ոզմ. դ'օր, Կալաջուղ (գիւղ Մարաղայի) տէօր։ Նոր բառ է դրթակ «փայտէ երկգլխի թակ՝ որով զարնում են դու-րի գլխին»։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։


Դպիր, դպրաց

s.

lecturer;
scholar, one brought up at a seminary;
transcriber;
notary;
scribe, copyist;
արքունի or յիշատակաց —, chancellor;
հրովարտակաց —, secretary of State.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Գրականից փոխառեալ ձևեր են միայն Երև. տպիր, տպրօց, Մշ. դ'բիր, Խրբ. դ'ըբրօց, դ'ըրբադուն, Ակն. դ'ըրբօց, Մրղ. տրպըքր, Պլ. դռբօց, դոբադուն (հին լեզ-ւով), թըբրօց (նոր լեզւով), թբիր «ժամու տի-րացու», Սեբ. դ'ըբրէօց, Ասլ. դ'ըրբէօ՝ ց, դ'ըր-բէօ՞՝ս, դ'ըրբադիւն ևն։


Դրոշմ, ից, աց

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ղրբ. տրիւշմը «խոզի ականջի վրայ կտրելով արուած նշան՝ ճանաչելու համար (դամղա)», Ջղ. դ'րօշմել «կնքելու ժամանակ մանուկը մեռոնով օծել», Եւդ. Պլ. (կատակի լեզւով) թրօշմէլ, Ասլ. դ'ռօշմէլ՝ «լաւ ծեծել, գանահարել».-Կայ և դրոշմ Ակն. «մարդու բնական կազմուածքը»։


Դրօշակ, աց

s.

hem, skirt, streamer, pennant;
flag;
banner, ensign, standard, colour;
cf. Դրօշ.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մրշ. դուրուշօգ «փոքրիկ լաթ, որ մանևեևների տակն են դնում, միզաշոր»։


Եզ, ոյ

adj.

one, alone.

Etymologies (2)

• , ո հլ. «մէկ, միակ» Պիտ. Պորփ. Թբ. քեր. Տիմոթ. կուզ. էջ 213, 256. ոսկեդարեան գրականութեան մէջ ամենևին գոյութիւն չու-նի. կայ միայն յետին յունաբան հեղինակնե-րի մօտ՝ իբրև համապատասխան յն. sis ձևին. համարւում է արական, որի իգականն է մի և չեզոքը՝ մու. հմմտ. եզ Տէր, մու հա-ւատ և մի մկրտութիւն= εἰς ϰόριος, μία πίστις, ἔν βάπτισμα (Տիմոթ. կուզ. էջ 213 և 256)։ Այս բառից են կազմուած՝ եզ ան-գամ «մի անգամ» Պիտ., եզ առ մու «մէկ-մէկի» Թր. քեր., եզերորդ «առաջին» Լծ. պրպմ. 566, 628, եզակի Փիլ. լին. Սարկ. քհ., եզակ «միակ» Փիլ. լին. Սահմ. Գր. տղ. եմ., եզական Մամբր. Պիտ., եզաբան «միա-բան» Շար., եզաբար Քեր. քերթ. Մագ., ե-զախմբիլ «համախմբիլ» Պիտ. եզաձի. յա-ծեզաձի «մէկ ձիաւոր, մէկ նաւակ» Պե-րիարմ., եզանալ «հաւաքուիլ» Շար. ևն։

• = Հիւսիսային կովկասեան լեզուախմբից փոխառեալ մի ձև է. հմմտ. չերքէզ. z2 «մէկ», կաբարդին. zzə «մէկ», yizako «միակ, եզակի». Հայաստանի հիւսիսային մի նահանգի օտարասեռ հայ ժողովրդեան լեզուի մէջ գտնուելով նոյն բառը՝ յունաբան հեղինակները վերցրին այն և օգտագործեցին իրենց նորահնար քերականութեան մէջ։-Աճ.


Ել

cf. Ելք;
—ի աղագ means, expedient;
—ի աղագս գտանել, to devise, to find means, to remedy;
ոչ էր նոցա ոչ եւ ոչ մուտ, they could not neither get out nor in;
ոչ գիտեմ զ— եւ զմուտ իմ, I do not know how to act.

Etymologies (3)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. el «ելնել, բարձ-րանալ, աճիլ» արմատից. այս արմատի պարզ կամ աճած elu-, eleu-ձևերից կամ նաև dh*/, աճականով ձևից են՝ յն, ἐλεύϑω, ἡλνβον. δλβον, ἐλϑς, ❇ϑω, ἔλϑοιμι, ἐλϑών, ἐλϑεῖν. [arabic word] λήλουϑα, έλήλυϑα, ἔλήλυμεν, ἐλένσομαι, որոնք կազմում են «գալ» բայի զանազան ժամա-նակները. նաև προσ-ήλυτος «վերաբնակիչ» ἐπ-ήλυτος «եկող հասնող», ἔπ-ηλος «եկւոր օտարական», կրետ. ἐπελεῦσαι «բերել» (իբրև անցողական «գալ տալ»), արկ. ϰατενϑοντας, կոր. ηνმς (որոնց մէջ 19 վերածուել է ν). սանս. födhati «րարձրանալ, աճիլ», զնդ. raoδaiti «աճում է», գոթ. liuoan «աճիլ» (Walde 426, Boisacq 242)։ Հայերէնի մէջ ելանեմ ծազում է el-պարզ արմատից, իսկ ելուզանեմ՝ elu-աճականից։ Այս արմատին են կցւում նաև գալլ. el «թող երթայ», լտ. amb -ulo «շըր-ջիլ», ex-ul կամ exs-ul «տարագիր, աք-սորական», alacer «աշխոյժ», ըստ Meillet, Dict. etym. lat. 41։

• A Acoluthus. Obadias armenus, Lipsiae, 1680, էջ 51 «procul dubio ab ébr. [hebrew word] derivatum est» (անկաս-կած եբր. 'āla բառից ածանցուած է), Peterm. 29, 259 եբր. [hebrew word] 'alāh. ա-րաբ. [arabic word] 'alā «վեր բարձրանալ»։ Mül-ler, SWAW, 42, 257 նոյն ընդ եղանիլ= զնդ. ərə. հմմտ. պրս. šudan «երթալ» և «լինել»։ Տէրվ. նախալ. 62 լառնել և երթալ ձևերի հետ՝ սանս. rhōmi, լն. ὄρνυμι, լատ. orior, հհիւս. arna, որոնք հնխ. ar արմատից է դնում։ Bugge, KZ, 32, 53 յն. τελλω. τελλομαι «ելնել, բարձրանալ», τέλλειν, τέλλεσϑαι «ծա-գիլ աստեղց», *ανα-τολή «արևելք», τελος «վերջ, ծայր», τέλη «ելք, ծախք» բառերի հետ միացնելով՝ հանում է հնխ. qel, k2êlo-արմատից՝ նախաձայ-նի յապաւումով։ Bartholomae սանս. iyarti «շարժման մէջ դնել», գերմ. ei-len «աճապարել, փութալ», հբգ. ilen։ Հիւբշ. 441 յիշում և մերժում է վերջին երկու մեկնութիւնները։ Միևնոյն տե-ղում. Meillet-ի բերանն է դնում մի նոր համեմատութիւն. յն. πšλω. πέλομαι «շարժիլ», περιπλόμενος «շրջապատեալ, գերազանցեալ», սանս. čar «շարժիլ» չունի մի այսպիսի մեկնութիւն։ Ակնար-կուած տեղը (MSL, 7, 162, ինչպէս նաև 10, 282) նոյն πελομαι բառը համեմա-տուած է եղանիլ բայի հետ։ (Հիւբշ. սխալուէլ է անշուշտ t կարդալով 1)։-Հիւնք. եղանիլ բայից։ Pedersen. Հայ

• ԳՒՌ.-Վն. էլնել, Մշ. չէլնել, Սչ. յէլէլ, Ախց. Կր. Ննխ. Ռ. Սեբ. էլլէլ (կտր. Ննխ. էլ-լա, միւսները էլա), Ասլ. Խրբ. Պլ. ելլալ, Ակն. էլլիլ, Հմշ. էլլուշ, Տիգ. էլլ'mլ, Մկ. իլնիլ, Զթ. իլլիլ, Սվեդ. իլնիլ, Ոզմ. ըլնիլ, Սլմ. ըլել. Մրղ. ըլէլ, Հճ. իննել.-Կովկասահայ բար-բառներում առհասարակ ուրիշ դարձուածնե-րով է բացատրւում. ինչ. դուրս գալ, վերև բարձրանալ ևն. սակայն կայ իլլէլ Ղրբ., ըլ-չիլ Երև. «եփուելով վեր բարձրանալը, զե-ղուլ (հեղուկի, կերակուրի)», նելնել Երև. «հեծնել», Ջղ. վիրնել, Շմ. վէլլիլ, ՀՋղ. վիլ-լիլ «վեր բարձրանալ, հեծնել (ձի ևն)»։ Նոր բառեր են՝ ել «զառիվեր», ելման «յորդ», ե-լուարի «ե՛լ և արի՛» (իբր ձայնարկութիւն է գործածւում), ելուկ «բողբոջ», ելվեր «զառի-վեր», ելփուք «շնչահեղձութիւն», ելտեղ, ել-ցընել, ելիվեր։


Ել, ոյ, ով

cf. Եմ.

Etymologies (3)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. el «ելնել, բարձ-րանալ, աճիլ» արմատից. այս արմատի պարզ կամ աճած elu-, eleu-ձևերից կամ նաև dh*/, աճականով ձևից են՝ յն, ἐλεύϑω, ἡλνβον. δλβον, ἐλϑς, ❇ϑω, ἔλϑοιμι, ἐλϑών, ἐλϑεῖν. [arabic word] λήλουϑα, έλήλυϑα, ἔλήλυμεν, ἐλένσομαι, որոնք կազմում են «գալ» բայի զանազան ժամա-նակները. նաև προσ-ήλυτος «վերաբնակիչ» ἐπ-ήλυτος «եկող հասնող», ἔπ-ηλος «եկւոր օտարական», կրետ. ἐπελεῦσαι «բերել» (իբրև անցողական «գալ տալ»), արկ. ϰατενϑοντας, կոր. ηνმς (որոնց մէջ 19 վերածուել է ν). սանս. födhati «րարձրանալ, աճիլ», զնդ. raoδaiti «աճում է», գոթ. liuoan «աճիլ» (Walde 426, Boisacq 242)։ Հայերէնի մէջ ելանեմ ծազում է el-պարզ արմատից, իսկ ելուզանեմ՝ elu-աճականից։ Այս արմատին են կցւում նաև գալլ. el «թող երթայ», լտ. amb -ulo «շըր-ջիլ», ex-ul կամ exs-ul «տարագիր, աք-սորական», alacer «աշխոյժ», ըստ Meillet, Dict. etym. lat. 41։

• A Acoluthus. Obadias armenus, Lipsiae, 1680, էջ 51 «procul dubio ab ébr. [hebrew word] derivatum est» (անկաս-կած եբր. 'āla բառից ածանցուած է), Peterm. 29, 259 եբր. [hebrew word] 'alāh. ա-րաբ. [arabic word] 'alā «վեր բարձրանալ»։ Mül-ler, SWAW, 42, 257 նոյն ընդ եղանիլ= զնդ. ərə. հմմտ. պրս. šudan «երթալ» և «լինել»։ Տէրվ. նախալ. 62 լառնել և երթալ ձևերի հետ՝ սանս. rhōmi, լն. ὄρνυμι, լատ. orior, հհիւս. arna, որոնք հնխ. ar արմատից է դնում։ Bugge, KZ, 32, 53 յն. τελλω. τελλομαι «ելնել, բարձրանալ», τέλλειν, τέλλεσϑαι «ծա-գիլ աստեղց», *ανα-τολή «արևելք», τελος «վերջ, ծայր», τέλη «ելք, ծախք» բառերի հետ միացնելով՝ հանում է հնխ. qel, k2êlo-արմատից՝ նախաձայ-նի յապաւումով։ Bartholomae սանս. iyarti «շարժման մէջ դնել», գերմ. ei-len «աճապարել, փութալ», հբգ. ilen։ Հիւբշ. 441 յիշում և մերժում է վերջին երկու մեկնութիւնները։ Միևնոյն տե-ղում. Meillet-ի բերանն է դնում մի նոր համեմատութիւն. յն. πšλω. πέλομαι «շարժիլ», περιπλόμενος «շրջապատեալ, գերազանցեալ», սանս. čar «շարժիլ» չունի մի այսպիսի մեկնութիւն։ Ակնար-կուած տեղը (MSL, 7, 162, ինչպէս նաև 10, 282) նոյն πελομαι բառը համեմա-տուած է եղանիլ բայի հետ։ (Հիւբշ. սխալուէլ է անշուշտ t կարդալով 1)։-Հիւնք. եղանիլ բայից։ Pedersen. Հայ

• ԳՒՌ.-Վն. էլնել, Մշ. չէլնել, Սչ. յէլէլ, Ախց. Կր. Ննխ. Ռ. Սեբ. էլլէլ (կտր. Ննխ. էլ-լա, միւսները էլա), Ասլ. Խրբ. Պլ. ելլալ, Ակն. էլլիլ, Հմշ. էլլուշ, Տիգ. էլլ'mլ, Մկ. իլնիլ, Զթ. իլլիլ, Սվեդ. իլնիլ, Ոզմ. ըլնիլ, Սլմ. ըլել. Մրղ. ըլէլ, Հճ. իննել.-Կովկասահայ բար-բառներում առհասարակ ուրիշ դարձուածնե-րով է բացատրւում. ինչ. դուրս գալ, վերև բարձրանալ ևն. սակայն կայ իլլէլ Ղրբ., ըլ-չիլ Երև. «եփուելով վեր բարձրանալը, զե-ղուլ (հեղուկի, կերակուրի)», նելնել Երև. «հեծնել», Ջղ. վիրնել, Շմ. վէլլիլ, ՀՋղ. վիլ-լիլ «վեր բարձրանալ, հեծնել (ձի ևն)»։ Նոր բառեր են՝ ել «զառիվեր», ելման «յորդ», ե-լուարի «ե՛լ և արի՛» (իբր ձայնարկութիւն է գործածւում), ելուկ «բողբոջ», ելվեր «զառի-վեր», ելփուք «շնչահեղձութիւն», ելտեղ, ել-ցընել, ելիվեր։


Եկեղեցի, ցւոյ, եցեաց

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Սլմ. յէկէղէցի, Մկ. էկէղէցը, Խրբ. Պլ. Ռ. Տփ. էգէղէցի, Երև. Ախց. Սչ. յէգէղէ-ցի, Լ. ագէղէցի, Մշ. էղէգէցի, Զթ. գ'էղիցէ, Հճ. էղէցի կէնալ «երկրպագել» (Թերզեան, Ամէն. տարեց. 1924, 197), Ագլ. կղէ՛ցի, Ղրդ. գըղէ՛ցէ, Մժ. գէխցի, Շմ. յէղէցի. Հւր. յեղէ-ցին, Գոր. յէղէ՛ցի, յէ՛խծի, Ղրբ. յէ՛խցե, յե՛խծէ.-Rivola, Բառ. հայոց, 1633, էջ 104 ղնում է եղեկեցի ձևը, որ արդարանում է Մշ. Էղէգէցի ձևով.-Ակն. ունինք Էղգէսգագ. որ մի սրբավայրի անունն է (իբր *եկեղե-ցեակ)։


Եղեամն, ղեման

s.

hoar-frost, rime, frost;
իջանել եղեման, to drizzle.

Etymologies (1)

• , ն հլ. (սեռ. եղեման, գրծ. եղե-մամբ) «եղեամ» ՍԳր., որից՝ եղեմնախառն Եփր. թգ. 376, եղեմնախար Ագաթ. եղեմ-նարկու Խոր., եղեմնապատ Թէոփ. խ. մկ. Մաշտ., եղեմնածին Պտրգ. 251. Մ. մաշտ. 212 բ. Ճշ. 198 բ. գաւառաակն ձև է եղեմն Յճխ. էջ 74, Վրդն. ծն.։


Եղկ

adj.

lukewarm, tepid.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Երկու ձևով էլ ներկայանում է. Ա-ռաջինը վերի եղկ ձևն է, որ պահում են Սլմ, յէխկ՝, Վն. յեխք, Ոզմ. յէխք՝, Մկ. էխք Սեբ. յէղգիգ, Կր. էղկումէղկ, Ախց. յէղկու-մէղկ. նոր բառեր են՝ եղկացնել Արբ. «մի քիչ տաքացնել, պաղը կոտրել», եղկիլ Արբ. «ջուրի կամ որևիցէ հեղուկի մի քիչ տաքա-նալը», եղկուկ Արբ. «գոլ, կրակի կամ արևի առաջ մի քիչ տաքացած ջուր կամ ուրիշ մի հեղուկ», եղկիկ Խրբ. «տաքուկ (օր, օդ)»։-Երկրորդ ձևից ունինք լկիլ Եւդ. «գաղջանալ. տաօանալ», Ակն. Բբ. Խն. Կր. Զն. Ռ. Վն. «ձիւնի, սառույցի կամ սառած կերակուրի տաքանալով հալուել սկսելը, սառած մարմ-նի տաքանալը»։ զըն փայլայր, Որպէս զոսկի ծիրանկտայր»։


Եպիսկոպոս, աց

s.

bishop.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ջղ. յեպիսկոպոս, յեպիսկապոս, Վն. յեպիսկոպոս, իպիսկօպօս, Սլմ. յեպիս-կապոս, Ագլ. Ախց. յէպիսկօպօս, Ալշ. յէբիս-կաբոս, Երև. յէբիսկաբոս, Կր. էպիսկօպօս, Ռ. էբիսկօբօս, Պլ. (հին լեզտվ) էբիսգա-բօս, (նոր լեզւով) յէբիսգօբօս, Խրբ. յէբիս-գաբօս, յէբիսգօբօս, Սչ. յէբիսկօբօս, Ննխ. Սեբ. յէբիսգօբօս, Ղրբ. յէբիսկօ՛բուս, Ոզմ. յէպիսկապուս, Մշ. իպիսկոբոս. Զթ. էբիս-գիւբիւս, Ասլ. էբիսգէօբէօ՝ս, Մկ. իպիսկօ-պուս, Շմ. յեկիսպակօս, Մրղ. յեպրսկապրես։ Մաղրական իմաստ է ստացել Ակն. «չափա-զանց գինով»։


Գաղափար, աց

s.

idea, notion, imagc;
opinion, thought;
design, project, plan, conception;
pattern, model, exemplar, form, example, cast, mould;
copy, apograph.

Etymologies (1)

• = Մեկնութիւնը տե՛ս կաղապար, որի կրկնակն է, թէև յայտնի չէ թէ ինչո՛ւ կ դար-ձել է այստեղ գ։-Հիւբշ. 163։


Գաղտ

adv. prep.

in secret, secretly, by stealth, unknown, underhand;
— ընդ —, covertly, clandestinely.

Etymologies (1)

• ԳՒՌ -Պահուած է հետևեալ ձևերով.-Ագլ. գm՛խտուկ, Սեբ. գ'աղդուգ, Սչ. գ'ախդուգ, գ'ախդնի, Ակն. գաղղիւգ, Զթ. գաղդօզ. գ'աղդոգ, Ննխ. գաղդուգ (գիւղերում՝ գաղ-դօդ), Ոզմ. գ'.mղտի, Մկ կ'mղտիկ, Երև. գ'աղ-նիկ, Վն. կ'mխտիկ, կ.mղտիկ։-Սրանց դէմ գողտ ձայնդարձն են ցոյց տալիս՝ Ախց. Կր. գ'օղտուկ, Երև. գ'օղտնուկ, Խրբ. գօղտուգ, Մշ. գ'օղդուկ, Ալշ. գ'օղդու, Ռ. Տիգ. քօղ-դուգ, Ասլ. գ'օղդիւյ, Մրղ. կուեղհիք1, Սլմ. Խ'ուիղնիկ'.-իսկ Պօլսի բարբառը հաւա-սարապէս գործածում է թէ՛ գաղտուգ և թէ՛ գողդուգ ձևերը։ Նոր բառեր են՝ գաղտուկկուր Ատն. «մե տեսակ կար», գաղտ Դվ. Մշ. Ջղ., գաղտնակ Ակն. Սրբ. Խրբ., գաղտիկ Վն. գաղտուն ԳԲ, գեղտ Ղրբ. «գլխի գագաթի մէջտեղը, այնտեղ, ուր գանկի ոսկորները ի-րար են միանում. fontanelle» (սրա հին վը-կայութիւնն ունի Վրդ. աշխ. 507 «Մուղնի Ս. Գէորգայ, ուր կայ ծնօտն և գաղտն և ական-քըն և արիւնն Ս. Գէորգայ»)։


Գամ, մոյ, մու

s. adv.

means, resources, remedy;
hold, crack, opening;
time, retaking;
ոչ կարել —ս գտանել, not to know where to put the hands or feet, to be without remedely;
—ս եւ հնարս գտանել, to find the way to do a thing;
ոչ կարացին — եւ մուտ գտանել, they could not do more;
— մի, once;
—ու, —ու, many times, successively, always;
— քան զ—, little at a time, more and more.

Etymologies (2)

• , ու հլ. «ոտքի կռուան, հնարք, միջոց, ճար, ելք» Վեցօր. Ոսկ. ես. փիլ., «անգամ. հեղ» Բուզ. ե. 3. Լաստ., որից գամ մի «մի-անգամ, մէյ մը որ» Ոսկ. ես. մ. գ. 4. Ա եզր. ր. 87. Կիւրղ. թգ., գամու գամու «ստէպ ստեպ, քանիցս» Եփր. եբր. 218, գամ քան զգամ «տակաւ առ տակաւ, հետզհետե» Բ. մակ. ը. 8, գամ գտանել, գամս գտանել, գա-մագիտ կամ գամագիւտ լինել կամ գտանել (սխալմամբ գրուած նաև կամագիւտ լինել) «մի միջոց գտնել, հնարել, դիմադրել» Եւս. քր. Բուզ. Ոսկ. փիլ. և մ. (ստէպ). Փարպ. (օրինակների գումարութիւնը տե՛ս ՀԱ 1921 242). որ և գամագտանել Եփր. վկ. արև. (Սո-փերք, հտ. Ի, 121), որ Վարդանեան, ՀԱյ 1921, 243 մերժելով՝ ուղղում է գամս գտա-նել. բայց ուղիղ է գամագտական «յաղթա-կան» Մագ. (Նորայր, Բանասէր, թ. 1900, էջ 131), անգամագիւտ «անվնաս. lintact» Սկևռ. աղ. Արծր. Տօնակ.։-Բառ. երեմ. էջ 61 և ՀՀԲ ունին նաև գամագամ «պէսպէս, զանազան»։ ։︎ ι [arabic word] ︎

• ԳՒՌ.-Տփխիսի բարբառը պահում է գամ «անգամ» նշանակութեամբ. այսպէս՝ էս «ա-մօքը «այս անգամ», մէ գամ «մի անգամ», շատ գամ «շատ անգամ»։-ՆՀԲ հտ. Ա. 526 բ, Այտընեան, Քննակ. քեր. էջ 126, Մէնէ-վիշեան, Յուշարձան, 265 աշխարհաբարի կամաց «մեդմ» բառը հանում են գամ քան զգամ, գամաց ի գամս ձևերից. հմա. մի-ջին հյ. ի գամէ։ Բայց այս բանը չի կարող ուղիղ լինել, որովհետև ունինք Ակն. գամաց, Տփ. կամաց, Երև. Ջղ. կամանց ևն, որոնք սոյց են տալիս նախաւոր կ։ Եթէ բառը ծա-գած լինէր գամ բառից, սրանց տեղ պիտի ունենայինք Ակն. գ'ամաց, Տփ. գամաց, Երև Ջղ. գ'ամանց ևն, կամաց ծագում է կամք բառից. հմմտ. նոյն արմատից Ոզմ. կամով «կամաց», Ալշ. Ակն. Բզ. Մչ. Ննխ. Չրս. կամկար «կամաց, դանդաղ» (այսպէս ունի և Առաք. պտմ. 72, 84. հմմտ. նաև միջին հյ. կամկար. «Քարն որ զառիվայր գնայ՝ ի սկիզ-բըն կամկար է և որչափ մօտենայ ի ներքին կողմն, զօրանայ շարժումն»). կայ և միջին հյ. կամկէք կամ կամկէկ «կամացուկ» Վստկ. 54, 184 «Զտնկին դնելն աղուոր ի կամկեք արա, որ չճխմի» (տպ. համկէք, բայց էջ 248 ուղղուած կամկէք), «Յապիկած ամանս շըր-ջեա ի կամկեկ. Քաղցր, կամակ և գողտրիկ» Ուոմ. աղէքրս. 22։


Գայռ, ից

s.

mud, mire, filth;
slough.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ակն. գ'էռ «ժեխ, աւլուք, աւլելով յառաջացած աղբը», Մշկ. գ'էռ «ցեխ», Մկ. Վն. ք'օռ «ցեխ».-նոր բառեր են՝ գայռա-հան, գռաման «ժեխնոց, խաքէնդազ», քոռ-կոխ «անձրև ժամանակ տանիքի ցեխը ոտնե-րին կպչոտելը»։


Գան, ից

s.

bastinado, blows with a stick, whip, lash, whipping;
scourge, chastisement, punishment;
— հարկանել, to cudgel, to strike with a stick, to whip;
— ըմպել, to receive a bastinade, beating, blows, to be beaten with a stick or whip.

Etymologies (2)

• = Հնխ. g2hen-արմատից, որի միւս ժա-ռանգներն են սանս. ghaná-«բիր, կոպալ», ghāta-«զարկ, հարուած», hati-, hatha-«ծեծ, հարուած», hatyá-«ոպանութեւն», hánti «ծեծում, զարնում, սպանում էջ, ghnánti «զարնում են», զնդ. jan, jainti «զարնում, սպանում է», պհլ. zatan, պրս. [arabic word] zadan, [arabic word] zanad «զարնել, սպաննել», օրդ. ženin «կրակ վառել, հրացան ար-ձակել», յն. ϑείνω «զարնեմ», φóνos «սպա-նութիւն», ἔ-πε-φν-ον «զարկաւ», հիռլ. gonim «վիրաւորել, սպանել», gegon «սպանեզ», guin «վերք», հիսլ. gandr «գաւազան, ցուպ», guδr, gunnr «կոիւ», անգլսք. guδ «կռիւ», հբգ. gund-fano «պատերազմական դրօշ», հսլ. žena «զարնելով քշել, վանել», žinja, žeti «հնձել», ռուս. гонить «վարել, քշել, հա-լածել», выгонъ «արածացնել, արօտ», չեխ. hon «որս», լիթ. ganyti «տաւար արածաց-նել», gānas «հովիւ», ginzia «կռիւ», լեթթ, gans «հովիւ», ալբան. gan «քշել, հալա-ծել», լտ. de-fendo «պաշտպանել, արգի-լել», of-fendo «ընդհարուիլ, զարնուիլ, նա-խատել, յանդիմանել», in-fensus «թշնամի» ևն (Walde, 224, Boisacq, 336, Berneker, 328, Horn, § 653, Trautman, 86), Կամիս. kuen «զարնել, սպանել», kuenzi «զարնում է». տե՛ս Pokorny, 1, 680, Ernout-Meillet, 330։ Հայերէն գան բառի կրկնակն է ջին «գաւազան»<հնխ. g2hên-, որի վրայ տե՛ս առանձին։-Հիւբշ. 431։

• ԳՒՌ.-Կայ գան Բզ. «ուռեցք, վէրք» (Արե-վելք, 1898, նոյ" 24), որ պահում է միջին հյ գան բառի նշանակութիւնը։-Արմատի կրկը-նութեամբ է յառաջացած գանգնած (իմա-գան-գան-ած) Ակն. «կողովի կամ պարկի մէջ սեղմուելով ճխլուած կամ սևացած (պը-տուղ)»։-Գան «վէրք» և մանաւանդ «կեղ-տոտ վէրք» նշանակութիւնից բխած է թւում նաև գւռ. գանիլ «զզուիլ, գարշիլ», որից էլ ունինք գանելանք, գանկոտ, գանոտ։


Գանձ, ուց, ից

s.

treasure;
heap;
hymn;
— արքունի, exchequer, finances;
տուն —ու, treasure, treasury;
— արքայի, privy purse of the king.

Etymologies (1)

• = Պրս. [arabic word] ganj բառն է, որ բազի «գանձ» նշանակութիւնից, նշանակում է նաև մի խումբ պարսկական երաժշաական եղանակներ, ասպէս՝ ganj-i-gāv, ganj-i-bādāvard. ganj-i-soxta, ganj-i-faridūn, ganj-dār, որոնք հնարուած են Barbud ա-նուն երաժշտապետից։-Աճ.


Գարշ, ից

adj.

execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hers-«սար-սափ, զզուանք» բառից. ժառանգներն են լիթ. grasá «զզուանք», grasús «զզուելի», grasaūs «զզուիլ», մբդ. garst «ապականեալ, կծուած», գերմ. garstig «կեղտոտ, տգեղ» հիսլ. gerstr «դաժան, դառնաբարոյ», լտ. fastidium «զզուանք, հակակրութիւն» (Po-korny, 1, 610)։ Հնխ. rs>հյ. ըշ ձայնափո-խութեան համար հմմտ. tլs-> թառամ և թարշամ։ Այս մեկնոթեան առաջին հեղի-նակն է Bugge, KZ, 32, 35, որ դնում է գերմ. garstig։ Աւելի յետոյ Meillet, MSL, 8, 280 և 9, 151 լտ. horreo, սանս. hrsyatl, լիթ. garsus ձևերի հետ։ Հիւբշ. 432 մեր-ժում է ձայնաբանական և նշանակութեան տարբերութեան պատճառաւ։ (Իրօք որ ա-ռաջին երկուսը տարբեր են և պատկանում ևն ձառ ձևին, իսկ վերջինը Pokorny, 1, 610 յիշուած միւս բառերի հետ ցեղակից է հայ բառին)։


Գարուն, րնան

s.

spring

Etymologies (1)

• = Բնիկ հնդևրոպական հայերէն բառ, որի ցեղակիցներն են սանս. [other alphabet] vasantā, զնդ. vanhar-, vañhri, հպրս. vahara, պհլ. vahār, պրս. [arabic word] bahār, օսս. valag, գնչ. varno, յն. ἔαρ, ἠρ, հոմեր. fέαρ, հսլ. vesna, ռուս. вecнa «գարուն», լիթ. vasará «ամաս». լտ. vēr «գարուն», ռում. vará «ամառ», հհիւս. vár, հիսլ. vār, հին կիմր. guiannuin, նոր կիմր. gwanwуn, կորն. guaintoin «դա-րուն»։ Հնդևրոպական առաջին նախաձևն էր uèsr, որի հետ կար նաև uēsr և սրանից կրճատուած vèr. բառի բունն էր rln, այն է ուղ. ueser, սեռ. uesnes. բառի վերջա-ձայն r ոմանց մօտ փոխանակուեց n-ով և այսպէս յառաջացան վերի ձևերից շատերը (տե՛ս Walde, 819, Boisacq, 210, Horn, § 243, Trautmann, 356, Pokorny, 1, 310, Ernout-Meillet, 1045)։-Հայերէն բառի բա-ցատրութեան համար ամէնից առաջ պէտք է որոշել արմատական ձևը։-Եղանակների անունները ազդած են իրար վրայ. այսպէս՝ տմառն-ամտոտն, ձմեռն-ձմերան նոյն ձևն ունին և իրենց հոլովման ձևը ազդած է լորովին անկանոն կերպով լինում են գար-նան-աշնան։ Նոյնաձև են դարձեալ ուղղա-կանները. գարուն և աշուն։ Արդ՝ սրանցից ո՛րը որի վրայ է ազդած, ուրիշ խոսքով զարուն բառի մէջ -ուն մասնի՝կ է, թէ՛ արմատին է պատկանում։ Հաւանական է առաջինը, որով արմատը կդառնալ *գար. և այս ձևը կարող է կապուիլ հնխ. vesr ձև-ւի հետ, անցնելով vesar>*գեհար >*զա-հար >*գար ձևերիզ։ Սրանցից առաջինը գտնում ենք արդեն յունարէնի մէջ (fέαρ< vesar), երկրորդը լիթուաներէնում, երրորդը նման է հպրս. և պհլ. ձևերին, իսկ չորրոր-ռը (*գար)՝ հասած է հիսլ. vār ձևին։-Հիւբշ. 432։


Գեդդուր

cf. Հէն.

Etymologies (1)

• = Եբր. [hebrew word] gədūd «յարձակող թըշ-նամի բանակ, աւազակների խումբ» բառն է, որ Ս. Գրքի յոյն թարգմանութեան մէջ սխալ ընթերցմամբ տառադարձուած է γεδδούρ, իբր թէ բնագրում լինէր [hebrew word] gədur և այստեղից էլ անցել է մեր թարգմանութեան։ -Նուն բառը սակայն Ա. մնաց. ժբ. 21 հիշտ տառադարձուած է γεδδούδ, ուրիշ ձեռադիր-ներ ունին στρατια, որից էլ հայերէնում նոյ-նը թարգմանուած է «հէն»։


Գետ, ից

s.

river.

Etymologies (1)

• ԳՒՌ-Ջռ. գ'ետ, Ախց. Կր. գ'էտ, Ալշ. Հճ. Մշ. գ'եդ, Ակն. Երև. Խրբ. Սեբ. գ'էդ, Ասլ. գ'է՝դ, Վն. կ'ետ, Ղրբ. Սլմ. կէտ, Մրղ. կ'էտ, Հմշ. կէդ, Տիգ. քէղ, Ոզմ. գ'իտ, Տփ. գիդ. Ագլ. գ-իտ, Մկ. կ'իտ։ Նոր բառեր են՝ գետա-ռիլ, գետփոր, գետկալ, գետկապ, գետաբե-րուկ, գետուտի, գետատար, գետատուտ։


Դաս, ուց

s.

order, rank, division, body, class;
choir;
place;
lesson, precept, dictate, instruction;
— ասել ումեք, to lecture, to read, to teach.

Etymologies (3)

• , ու հլ. (յետնաբար նաև ի հլ.) «խումբ. կարգ, կարգաւորեալ բազմութիւն (մարդոց, անասունների, զինւորների, հրեշտակների ևն)» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ղկ., «կարգ, աս-տիհան» Փիլ. Շար., «եկեղեցում ժամերգու-թեան յատուկ տեղը» Յհ., իմ. ատ., «ուստց-չի սովորեցրածը» Կրպտ. ոտ., որից՝ ղասա-դաս Բ. մակ. գ. 18. Ագաթ., դասասաց «ա-Արմատական բառարան-40 նագանոս» Կանոն. 175, դասալիք Ոսկ. ղկ Պիտ. Փիլ., դասակ ՍԳր. Ոսկ. մ. ա. և. Եփես., դասական «հետևակ զօրք» Ա. թագ. ժե. 4, դասակարգ Ղուկ. ա. 5, դասաւորել Ոսկ. յհ, բ. 12, դասել Սահմ. Շար. Նար., դասատուն «դպրոց» Վրդ. աշխ., գեղեցկադասութիւն Նիւս. երգ. Փիլ., շարադասութիւն Փիլ. Նոնն., գերադասել Շնորհ. ա. յհ., նախադաս Եղիշ. մատն. Պիտ.։ Նոր գրական բառեր են՝ դա-սարան, դասատու, դասատուութիւն, դասա-ցուցակ, միդասեան, երկդասեան, դասարան-ցի, դասարանական, դասաբաշխութիւն, դա-սագին, դասաղուլ, դասախօս, ղասախօսու-թիւն, դասախօսել, դասընկեր, դասընթաց, դասաւանղութիւն, դասաւանդել ևն։

• ԳՒՌ.-Տփ. դաս. Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. դ'աս, Շմ. դmս, Ոզմ. դ'mս, Ղրբ. Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmս, Ննխ. Պլ. Հմշ. Ռ. թաս, Ագլ. դաս, ղօս, Զթ. դ'օս, դ'ոս, Հճ. դ'օս։ Բոլորն էլ «ժամու կամ դըպ-րոցի դաս» նշանակութեամբ և անշուշտ գրա-կան փոխառութիւն։ Անկախ ձևեր են՝ դաս Բւ. Մշ. «մէկ հօր տնից բաժանուած եռօռ եղբայրները», դաս ու դրացի Ակն. «բոլոր դրացիները», ղասակել, դասակուիլ «շարքը դասել, դասուիլ», -և աւելի կարևոր Ագլ ղա՛րսիլ, Ղրբ. տm՛րսիլ, Տփ. ղա՛րսիլ, Սլմ. կmրսել, Երև. ղա՛ռսէլ «դիղել, շարել», դար-սոտել «բոլորն էլ շարել», դարսողութիւն «կարգադրութիւն». այս բոլորը ցոյց են տա-լիս, որ բառիս հնագոյն ձևն է դարս, ինչպէս որ գտնում ենք իսկապէս Ղրդ. դարս «աշա-կերտի դաս»։-Ատանայի թրքախօս հայերը ունին դասընգէլ «դասընկեր».-կայ և Հզ. դասդլէք «ուխտադրուժ», նոյնը Խրբ. ԶՉրս. իբրև անիծական բառ, որ Բիւր. 1900, էջ 628ա մեկնւում է գրբ. դասալիք ձևից։

• ՓՈԽ.-Վրաց. დასი դասի «խումբ, բազ-մութիւն, դասակարգ, ջոկատ, դաս (եկեղե-ցական, հրեշտակների), հատուած», დახობა դասոբա «կարգաւորուիլ», დას-დახად դաս-դասադ «կարգով, դաս դաս, մէկը միւսի ետե-վից», დასისაგანი դասիսագանի «զինւոր» (սրանց համեմատ էլ Տփ. դաս նշանաևում է նաև «խումը»), ուտ. däs (ո՛չ das) «աշա-կերտի դաս. 2. շարք», däsnādāftar «ռա-սագիրք», därz (դարսել ձևից) «ցորենի տասը խուրձից կազմուած կոյտ»։ Ըստ Bugge, IF. 5, 168-180=ՀԱ, 1895, էջ 229 հայից են նաև գոթ. ungatassans Ա. թես. ե. 14. ungatassaba Բ. թես. գ. 6, 11, որոնք հա-մապատասխանում են յն. ἀτάϰτονς, ἀτάϰτως ձևերին (հյ. թրգմ. զստահակս, ստահակու-թեամբ)։ Յոյն ձևերը բառացի նշանակում են «անդաս» և նրանց վրայից էլ շինուած են գոթական ձևերը՝ un բացասականով։