Entries' title containing դ : 5016 Results

Նորախնդիր

s.

newsmonger.

NBHL (2)

Որ խնդրէ ինչ նոր ամենայն իրօք.

Քորք նորախնդիր արտաշնչեալ արտաբերեալ զերիզապարգեւ (զեղբայրն իւրեանց) ... Քորք նորախնդիրք յառաջ ելեալ փրկչին. (Նար. տաղ.։)


Նորածնունդ

cf. Նորածին.

NBHL (3)

Նորածնունդ սուրբ թագաւորին. (Գանձ.։)

Զնորածնունդ որդին իւր զդեմետր ոչ կարաց տանել ընդ իւր. (Կիր. պտմ.։)

Դեռահաւատ նորածնունդ որդիք նորա. (Վրդն. լս.։)


Նորաղանդ, ից

adj. s.

protestant.


Նորաղանդութիւն, ութեան

s.

protestantism.


Նորասնունդ

adj.

newly fed, young, tender.

NBHL (3)

Նոր սնեալ. որ դեռ ի սնունդս է. մատաղ.

Հալածելով ի փարախէ նորասնունդ քո բանաւոր ոչխարաց. (Ոսկ. լս.։)

Տու՛ր շնորհ այժմ շինուածոյ նորասնունդ որդւոց Սիոնի. (Երզն. լս.։)


Նորոգայարդար

adj.

re-made, made up anew.

NBHL (2)

Նորոգ յարդարեալ. նորոգեալ. նոր.

Քեւ նորոգեալ եղեւ երկին նոր, եւ երկիր նորոգայարդար. (Թէոդոր. խչ.։)


Նուագահանդէս

s.

concert;
դահլիճ —դիսի, concert-room.


Նուագայարդար, ից

s.

musical composer;
song-writer;
lyric poet.

NBHL (2)

μελοποιός qui mele scribit, lyricus poeta, modulator. Յարդարիչ նուագաց, յօրինիչ տաղից եղանակաց. քերթող նուագածու.

Սիմոնիդէս նուագայարդր ճանաչէր։ Անակրէոն նուագայարդար։ Պինդարոս եւ Սիմոնիդէս նուագայարդարք. (Եւս. քր. ՟Բ։)


Նումիզմադայ

s.

money.

NBHL (2)

Բառ. յն. նօ՛միսմա, յոք. նօմի՛սմադա. կամ նուազական, նօմիսմատդիօն. Դրամ օրինաւոր կամ արքունի.

Ընծայեմ քեզ նպաստ՝ ոչ զնումիզմադայն արաբացի (որպէս ոսկի ընտիր). (Մագ. ՟Լ։)


Նպատակադէտ

s. ast.

collimator.


Նպատակադիտումն, ման

s.

collimation.


Նրբախնդիր

adj.

punctilious, particular, punctual.

NBHL (2)

Որ նրբաբար ի խնդիր լինի իրաց. մանրախոյզ.

Ի հարցն մատենագրեցան մանրամասն քննութեամբ. առ նոսա առաքեսցուք զնրբախնդիր աշխատասէր համբակսն սիոնի. (Տօնակ.։)


Շահադէտ

s.

speculator.


Շահադիտեմ, եցի

vn.

to speculate.


Շահադիտութիւն, ութեան

s.

speculation.


Շահախնդիր

cf. Շահասէր.


Շամանդաղ, աց, ից

s. ast. med.

fog, haze, mist;
obscurity;
atom, corpuscle;
cosmical matter;
— աչաց, suffusion, cataract.

Etymologies (1)

• (յետնաբար ի-ա հլ. գրծ. շա-մանդաղաւ Սարգ. բ. պետ. բ. էջ 488 (բ. տպ. «մէգ, մշուշ» Իմ. դ. 2. Փիլ. Եւագր. 204 Պտմ. աղէքս. 168. «մթին, նսեմ» Տօնակ. «հոգ, մտատանջութիւն» Ոսկ. հռովմ. 80, «աչքին պատած փառ» Յայսմ. մրտ. 21. որից շամանդաղութիւն Թէոդ. խչ. շամանդաղաձև Ոնյ. բարձր. շամանդաղատեսիլ Անան. եկեղ, շամանդաղիլ Մագ. անշամանդաղ Նար. 6. -նոր գրականում շամանդաղ ստացել է «corpuscule, հիւլէ, մասնիկ» գիտական նը-շանակութիւնը (տե՛ս Քաջունի, Ա. 565)։

NBHL (6)

Իբրեւ զշամանդաղ ցրուեսցին՝ հալածեալք ի ճառագայթից արեգական. (Իմ. ՟Դ. 2։)

Բազում զսովաւ յառաջագոյն շամանդաղ ի զգայութեանցս հեղեալ։ Զաւելորդ շամանդաղն մաքրելով։ Ոգւոցս աչօք ընդ աղօտ տեսանելով. քանզի զսրատեսն սոցա՝ այլանդակ իրացն շամանդաղ ստուերացուցեալ ծմակեցոյց. (Փիլ.։)

Տեսանել զնոսա ոչ էր դիւրաւ վասն շամանդաղին. (Պտմ. աղեքս.։)

Շամանդաղք մթինք զերակսն լուսոյ խնուն. (Շ. ընդհանր.։)

Եղեւ թանձրամած շամանդաղ ի վերայ բլրոյն, եւ ոչ կարացաք տեսանել ինչ. (Հ. յունիս. ՟Լ.։)

Յստակեմք զակն հոգւոյն շամանդաղ յախտից ... Որք առնեն զակն հոգւոյն շամանդաղ. (Տօնակ.։)


Շամանդաղաձեւ

adj.

obscure, dim;
like an atom.

NBHL (2)

Ընդ անօսր օդս սփռեալ շամանդաղաձեւ. (Անյաղթ բարձր.։)

Զմիգախառն տարածումն շամանդաղատեսիլ ամպոյն. (Անան. եկեղ։)


Շամանդաղիմ

vn.

to get muddy, dim.

NBHL (1)

Յափշութիւն շամանդաղեալ մտածութեամբ՝ միգապտա նսեմացեալ։ Մրրկեալ ծխոյ շամանդաղեալ մակաւասարշինից եւ քաղաքաց։ Մագ. (՟Ի՟Ը. ՟Խ՟Ը։)


Ողջախորհուրդ

adj.

right-minded, sincere, frank, upright.

NBHL (2)

Ողջախոհ. ողջամիտ. անխարդախ. հաւատարիմ.

Հանդերձ՝ ողջախորհուրդ եւ աննենգ ուխտապահ նախարարօքն։ Ողջախորհուրդ մտօք գնային ի գործ պատերազմի։ Ողջախորհուրդ մտաց լաւահայեցաց. (Փարպ.։)


Ողջանդամ

adj. adv.

perfect in body, sound in wind and limb;
safe and sound;
entirely, wholly.

NBHL (9)

ὀλομελής qui membris est integris ὀλόκληρος integer ὐγιής sanus. Ողջ անդամօք. անվնաս. անթերի. անվթար. ողջ եւ առողջ. ամբողջ.

Զի իցէք ողջանդամք եւ կատարեալք, եւ ոչինչ իւիք նուազեալք. (Յկ. ՟Ա. 4։)

Օրէնքն զողջանդամս հրամայեն կացուցանել քահանայս. (Խոր. ՟Բ. 18։)

Մեք յիրաւի պատժիմք, զի զողջանդամ մարդիկսն խեղէաք. (Եղիշ. երէց.։)

Զյովնան միւսանգամ ողջանդամ կացուցեր ի կենդանութենէ. (Ագաթ.։)

Մի՛ ակնունիցիս ողջանդամ բարեմիտ ապրել։ Դարձաւ ամենայն ժողովուրդն առ յեսու ողջանդամք։ Ողջանդամք եւ առանց խոցոտելոյ ի պատերազմէ ելանեն. (՟Բ. Մակ. ՟Ե. 19։ Յես. ՟Ժ. 21։ ՟Բ. Մակ. ՟Ը. 36։)

Այլք ամենայն ողջանդամք ապրեալ՝ երթային զհետ փախստականացն։ Եւ ինքն ողջանդամ անդրէն յերկիր իւր դառնայր. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)

Ինքեանք դարձեալք ողջանդամք հասանէին։ Գնացին ղջանդամք։ Եւ զձեզ պատուով ողջանդամ ի տունս ձեր արձակել. (Փարպ.։)

Ողջանդամ զնա լուծեալ ի կապանարանէ։ Լուծանել թողուլ ողջանդամ անվնաս. (Յհ. կթ.։)


Ողջանդամութիւն, ութեան

s.

perfection in all the members.

NBHL (3)

Ողջանդամն գոլ կամ մնալ. ամբողջութիւն. առոգութիւն. ուժեղակութիւն.

Ի նանիր պատառել ձեռնարկեն զի վերուստ անկեալ պատմուճանն քրիստոսի, այսինքն զնորա հաւատոցն ողջանդամութիւն. (Գերմ. թղթ.։)

Հրէիցն առողջութիւն եւ ողջանդամութիւնն եղեն պատճառք գալոյ յամբարտաւանութիւն. (Ոսկ. ես.։)


Ոջլադեղ

bot.

lice-bane, louse-wort.


Ոսկեզարդ

adj.

ornamented or embroidered with gold.

NBHL (4)

Ոսկւով զարդարեալ. ոսկեհուռ.

Հարսն լուսոյ ոսկեզարդ զգեստուք պաճուճեալ. (Նար. կուս.։)

Զարդս ոսկէզարդս եւ արծաթագործս. (Արծր. ՟Գ. 2։)

Մեծն այն եւ ոսկէզարդ լեզու՝ հայրն մեր (ոսկեբերանն). (Պրոկղ. յոսկեբ.։)


Ոսկեզօդ

adj.

fastened with gold;
chased in gold.

NBHL (2)

Ոսկւով զօդեալ, յեռեալ. ոսկեհուռ.

Մետաքս ոսկէզօդ, սպիտակ բեհեզ. (Ոսկիփոր.։)


Ոսկեհանդերձ

cf. Ոսկեզգեաց.

NBHL (4)

Ոյր զգեցեալ իցէ ոսկեհուռ հանդերձս.

Տեսի այր մի ոսկեհանդերձ. (Տէր Իսրայէլ. յուլ. ՟Ի՟Թ.։)

ոսկեհանդերձ. Ոսկւով հանդերձեալ կամ ընդելուզեալ. ըստ յն. ոսկեղէն.

Սուսեր մի ոսկեհանդերձ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 15։)


Ոսկեհուռազարդ

adj.

fringed.

NBHL (2)

Ոյր զարդք են ոսկեհուռ.

Քահանայքն վակասաւորք, ոսկեհուռազարդքն, բեհեզազգեստքն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ոսկեքանդակ

adj.

gold plated;
incrusted, embossed with gold;
chased in gold.

NBHL (3)

որ եւ ՈՍԿԻԱՔԱՆԴԱԿ. Ոսկւով քանդակեալ. ոսկեխաղաց.

Տայր նմա երկու նիզակս ոսկի, եւ երկուս վահանս ոսկէքանդակս. (Կաղանկտ.։)

Զնկարս ոսկեքանդակս. (Եփր. թագ.։)


Ոսկիվարաւանդ

cf. Ոսկեսար.

NBHL (2)

Որոյ է վարաւանդ կամ վարապան ոսկի, ոսկեսար, ոսկեսանձ.

Բազում նժոյգս ... ոսկիվարաւանդ ապրդմովն. (Բուզ. ՟Դ. 12։)


Ոսկրազօդք

s.

joints, articulations.


Որդ, աց

cf. Ուրդ, որդն.

NBHL (2)

cf. ՈՒՐԴ, եւ ՈՐՈԹ. (լծ. եւ կշռորդ).

Ոչ կարօտեցաւ այլոց անօթոց ինչ որդաց. այլ ի զօրութիւն ձեռինն ընթացաւ, թէ որ արարն՝ նոյն գիտէ զչափսն. (Ոսկ. ես.։)


Որդան, Որդան կարմիր

s.

cochineal;
kermes;
scarlet.

NBHL (5)

(առեալ ի սեռականէ բառիս Որդն) κόκκινον coccinum. Ընտիրն ի մէջ կարմիր ներկոց. այն է փոքրիկ եւ կարմրիկ որդն գտեալ ի տերեւս վայրի կաղնոյ, այսինքն բալամուտի. որպէս եւ նիւթն ներկեալ նովին. որ պարզապէս Կարմիր կոչի յոլովակի.

Եթէ իցէ իբրեւ զորդան կարմիր (յն. մի բառ), իբրեւ զասր արարից։ Զգեցեալ էր բեհեզս եւ ծիրանիս եւ որդան։ Բեհեզոյ եւ ծիրանւոյ եւ ոսկեթելի եւ որդան (կարմրոյ). (Ես. ՟Ա. 18։ Յայտ. ՟Ժ՟Ը. 15. եւ 12։)

Ըստ կարմրութեան որդանի. (Սարկ. քհ.։)

Եւ յարենէ գոյն յորդանին՝ մաքրեա՛ յիմոցն եւ յօտարին։ Ըզքուրձ մեղաց մերկեա՛ յինէն, զյորդան կարմիր արեան գունին. (Յիսուս որդի.։)

Եթէ ձանձախարիթ՝ մեղօքն իցէք ... ապա թէ որդանք, եւ արք արեանց եւ այլն. (Ածաբ. յայտն.։)


Որդանենի, նւոյ

s.

nopal, cochineal-tree.


Որդեակ, դեկաց

s.

little child, boy or girl;
— իմ, son, my son, my boy.

NBHL (2)

τέκνον, τεκνίον filius, filiolus, -la. Որդի սիրելի. զաւակ սիրուն կամ մատաղ. եւս եւ Ձագ չորքոտանեաց, որթ.

Հա՛յր, եւ նա ասէ, զի՞ է որդեակ։ Աստուած տեսցէ իւր ոչխար յողջակէզ՝ ո՛րդեակ։ Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ։ Գտի յորդեկացդ քոց, որ գնան ճշմարտութեամբ։ Չէի արդեօք արժանի համբուրել զորդեակս իմ։ Որդեա՛կ իմ աբեսողոմ, աբեսողոմ որդեա՛կ իմ։ Եզն եւ արջ ի միասին ճարակեսցին, եւ որդեակք նոցա խառն շրջեսցին, եւ այլն։


Որդեբար

cf. Որդիաբար.

NBHL (3)

ՈՐԴԵԲԱՐ կամ ՈՐԴԷԲԱՐ. ὐικῶς modo filii, vel filiotionis. որ եւ Որդիաբար. Իբրեւ որդի. ըստ կերպի որդւոյ կամ որդիութեան.

Հոգին սուրբ ճշմարտապէս հոգի՝ յառաջ առաքեալ ի հօրէ, ոչ որդէբար, զի եւ ոչ ծննդեամբ, այլ արտաքսառաքաբար (իբր փչումն կամ բղխումն). (Ածաբ. յայտն.։)

Աղաւնին՝ իբրեւ խնամածուի հօր աւետաբեր նոյի, գոգցես որդեբար իմն սա լինէր. (Պիտ.։)


Որդեբերութիւն, ութեան

s.

cf. Որդեծնութիւն.

NBHL (1)

Սքանչելի է կուսութեան որդէբերութիւն. (Ճ. ՟Գ.։)


Որդեգիր, գրաց

s. adj.

adoptive, adopted;
առնուլ յ—ս, to adopt as son;
սնոյց զնա յիւր —ս, he nursed him like his own son.

NBHL (4)

ՈՐԴԵԳԻՐ կամ ՈՐԴԷԳԻՐ. ὐιόθετος, παῖς θέτος adoptivus, adoptitius filius. Գրեալ ժառանգ իբրեւ որդի. հոգւոյ զաւակ. վերագրեալ յորդիութիւն. ըստ յն. որդեգիր, այսինքն դրութեամբ որդի, եւ ոչ բնութեամբ. հոգեզաւակ օղուլլուգ, ճան էվլատը. ուստի վարի յոքնակի՝ ոճով.

Աստուած զնա առ դուստրն փարաւոնի, եւ եղեւ նմա յորդեգիրս։ Սնոյց զնա յիւր որդեգիրս։ Յորդեգիրս առեալ՝ ժառանգ կացուցանէ. (Ել. ՟Բ. 14։ Գծ. ՟Է. 21։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 26։)

Մանկունս իմ քեզ յորդէգիրս եղեալ լիցին. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Եղեալ խոսրովայ ընդ որդեգիրս. (Մամիկ.։)


Որդեգրաբար

adv.

cf. Որդեգրապէս.

NBHL (2)

որ եւ ՈՐԴԵԳՐԱՊԷՍ. Իբրեւ որդեգիր. որդեգրութեամբ.

Զնորածնեալսն յաւազանէ որդեգրաբար ընդ սրբոյ երրորդութեանն կապեալ սիրով. (Սհկ. կթ. արմաւ.։)


Որդեգրապէս

adv.

adoptively.

NBHL (1)

Որ ոչ ըստ հնոյ կտակին օրինադրի, այլ աւետարանաւն ընդ աստուծոյ որդեգրապէս միաւորի. (Յհ. իմ. եկեղ.։)


Որդեգրական, ի, աց

adj.

adoptive.


Որդեգրեմ, եցի

va.

to adopt;
to affiliate.

NBHL (4)

ՈՐԴԵԳՐԵԼ. ըստ յն. որդեգրել. ὐιοθετέω adopto. Որդեգիր առնել. յորդեգիրս առնուլ. կր. լինել.

Զհոգին ընդունելով՝ որդեգրիմք։ Որ որդեգրէ զարարածս, ոչ է օտար յորդւոյ. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Ոչ որդէգրեալ, այլ բնութեամբ որդի է։ Ցուցանէր զինքն ոչ նոցա հաւասար գոլ, որ շնորհօք որդեգրեալ էին. (Դամասկ.։)

Ո՛չ որդէգրեալն որդի կացցէ ընդ մարգոյ՝ ծառայել նմա, այլ որ ճշմարիտ որդին իցէ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)


Որդեգրութիւն, ութեան

s.

adoption;
affiliation.

NBHL (3)

ὐποθεσία adoptio, filii arrogatio. Գրիլն յորդի կամ յորդիութիւն. յորդեգիրս լինելն. ըստ յն. որդեգրութիւն.

Ոչ առէք զհոգին ծառայութեան, այլ առէք զհոգին որդեգրութեան, որով աղաղակեմք աբբա՛ հա՛յր. (Հռ. ՟Ը. 15. 23։ ՟Թ. 4։ Գղ. ՟Դ. 5։ Եփես. ՟Ա. 5։)

Ոչ կոչեցար յորդեգրութիւն հօրն երկնաւորի. (Շար.։)


Որդեզէն

adj.

killing one's progeny.


Որդեծին

adj.

bringing forth a child.


Որդեծնութիւն, ութեան

s.

child-birth;
procreation of children.

NBHL (6)

ՈՐԴԵԾՆՈՒԹԻՒՆ կամ ՈՐԴԷԾՆՈՒԹԻՒՆ. τεκνογονία, παιδοποιΐα liberorum procreatio, prolis generatio. Ծնանելն զորդի. ծնունդ զաւակի. որդեբերութիւն. մանկարարութիւն. զաւակ բերելը՝ ըլլալը.

Կեցցէ վասն որդեծնութեանն։ Զզօրութիւն առնլոյ զսերմն որդեծնութեան ընդունէր. (՟Ա. Տիմ. ՟Բ. 15։ Եփր. ՟Ժ՟Ա. 11։)

Որդեծնութիւն խոստացաւ աստուած ծերոյն։ Աստուած ետ մարդկան զորդէծնութիւն. (Կոչ. ՟Ե։ Իսիւք.։)

Սուրբք ոմանք երեւելիք ... որդէծնութեամբ իջեալ ի մեծն սահակ. (Խոր. ՟Գ. 51։)

Վասն որդէծնութեան, եւ մարդկան յաշխարհի սերելոյ. (Եզնիկ.։)

Լուծաւ դատապարտութիւն՝ սրբուհւոյ աստուածածնին որդէծնութեամբն. (Ի գիրս խոսր.։)


Որդեկեր

adj.

eating or devouring its offspring.

NBHL (2)

τεκνοφάγος liberorum devorator. (մակդիր կռոնոսի) Կերօղ զորդիս իւր, իրօք կամ նմանութեամբ.

Քարկոծեցէ՛ք զորդեկեր եւ զչար գազանս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Որդեկոտոր

adj.

killing or destroying progeny;
bereaved of children;
— նուէրք, the sacrifice of one's own children;
— առնել, to massacre children;
— լինել, to be bereaved of one's children, to have had one's children slain.

NBHL (3)

τεκνοφόνος, τέκνων φονεύς, ἁτεκνόω, -ομαι liberorum interfectio, vel caedes, liberis orbo, -or. Ուր իցէ կոտորումն որդւոց, եւ զրկումն ի զաւակաց. եւ անզաւակել, իլ.

Դառնացեալք ոգւով իբրեւ զարջ մի որդեկոտոր ի վայրի։ Զորդեկոտոր նուէրսն։ Զորդեկոտորոն զանողորմս։ Զորօրինակ որդեկոտոր արար սուր քո զկանայս, նոյնպէս որդեկոտոր լիցի ի կանանց մայր քո. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 8։ Իմ. ՟Ժ՟Դ. 23։ ՟Ժ՟Բ. 5։ ՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 33.)

Ի լինել որթոյն որդեկոտոր ի գարնանային ժամանակի եւ յարտասուելն՝ եկին տունկք ամենայն մխիթարել զնա. (Մխ. առակ.։)


Որդեկորոյս

adj.

having lost one's children.

NBHL (3)

Ոյր կորուսեալ իցեն որդիք. ուր իցէ կորուստ զաւակաց. որդեկոտոր. անզաւակեալ.

Եւ եդեսէ՝ ուռհա քաղաք, որդեկորոյս՝ որբ եւ այրի. (Շ. եդես.։)

Փարատեցո՛ տէր եւ յինէն՝ զորդէկորոյս սուգ տրտմագին. (Յիսուս որդի.։)


Որդեհայրութիւն, ութեան

s.

Sabellianism, Socinianism.

NBHL (3)

ՈՐԴԵՀԱՅՐՈՒԹԻՒՆ. ὐιοπατορία cum quis et filius et pater sit. գրի եւ ՈՐԴԵՀՕՐՈՒԹԻՒՆ ՈՐԴԵՀԱՐՈՒԹԻՒՆ. Մոլորութիւն սաբէլեան խառնակութեան՝ մի անձն համարելով զորդի ընդ հօր. որ եւ հայրաչարչարութիւն ապողինարիտաց.

Ո՛չ որդեհայրութիւն խոստովանիմք, որպէս սաբեղիանոսք։ Որդեհայրութիւն ի ներքս ածեալ մուծանես. (Աթ. ՟Է։ Յհ. իմ. երեւ.։)

Մի՛ օտարացուսցես ի հօրէ զորդի, եւ մի՛ խառնակեալ որդեհայրութիւն (որդեհօրութիւն) երեւեցուսցես։ Ոմանք որդեհայրութեամբ (կամ որդեհարութեամբ) պատմեն. (Կոչ. ՟Դ. եւ ՟Ժ՟Ե։)


Որդեպետութիւն, ութեան

s.

uiarchy.

NBHL (2)

ὐιαρχία filii principatus. Որդիական պետութիւն. պատիւ որդւոց. (հակադրեալ հայրապետութեան կամ նահապետութեան)

Ամենայն հայրութիւն եւ որդիութիւն յարտաքս համբարձեցելոյն քան զամենայն հայրապետութիւն եւ որդէպետութիւն պարգեւի ե՛ւ մեզ ե՛ւ երկնայնոցն զօրութեանց (որպէս ի հայրութենէ հօր, եւ յորդիութենէ որդւոյն միածն). (Դիոն. ածայ.։)


Definitions containing the research դ : 10000 Results

Աղկաղկութիւն, ութեան

s.

indigence, destitution, poverty, beggarliness.

NBHL (1)

Յիշել եւ զիմ աղկաղկութիւնս արտօսրաբուղխ մաղթանօք. (Սարգ. յուդ. եւ Սարգ. յիշատ. եւ այլն։)


Աղկեր

s. icht.

sardel, sardine.

NBHL (1)

Աղծեալ ձուկն. որպէս ռմկ. սարտէլ. ըստ յն. սարդիական կամ սարդոնական տառեխացեալ. σαρδίος τεταριχευμένος (Եպիփ. յղ. ականց.։)


Աղճատանք, նաց

s. pl.

idle words, frivolous discourse, chitchat, nonsense;
cf. Աղճատաբանութիւն.

NBHL (2)

λῆρος, λήρημα delirium, nugae, ἁηδία taedium, molestia (որ թարգմանի եւ ԱՂՄՈՒԿ) Ցնորք մտաց եւ բանից. զառանցանք. բանդագուշանք. շաղփաղփութիւն. անմիտ եւ անհամ զրոյցք եւ իրք. յիմարութիւն. փճախօսութիւն, պառւու խօսքեր. հէրզէ. թիւրրէհաթ. սաֆուր՝ սուֆուր՝ տէլի սէօհպէթի.

Զյաճախութիւն աղճատանացն՝ որք յաղագս աստուածոցն։ Զգոդոնեայ զկաղնւոյն զաղճատանսն։ Ըստ մանիքեցւոց աղճատանաց։ Շատխօսութեամբ եւ աղճատանօք։ Ոչ ինչ այսպիսի խորհուրդ ածեն հեթանոսք, որոց՝ աղճատանք են ինձ ամենայն նուէրքն եւ խորհուրդքն. (Ածաբ.։)


Աղճատիմ, եցայ

vn.

to grow childish, to dote, to rave, to talk nonsense;
to stagger, to reel, to waver;
աղճատեալ ծեր, garrulous and decrepit old man.

NBHL (4)

Զառամիլ. ցնորիլ. զառանցել. ցնդիլ. յիմարիլ. մոլիլ. եւ աղճատաբանել. խռֆիլ. պունամագ. սայըգլամագ. չըլտըրմագ.

Աղճատեալ չարիմաց խորհրդով ագահութեան. (Յհ. կթ.։)

Ի վերջինն հասանիցէ ծերութիւն, եւ սկիզբն առնէ աղճատելոյ եւ բարբանջելոյ։ Մի՛ խոտան վարկանել վասն դողդոջ եւ աղճատեալ հասակին։ Աղճատեա՛լ ալեւոր, մինչեւ ցե՞րբ ընդ քեզ լինիմ ... Աղճատեալ ծեր. (Սահմ. ՟Թ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Ա։ Վրք. հց.։)

Յիմարաց են այդպիսի կարծիք, որպէս եւ ոյք վասն լուսնոյ խաւարմանն աղճատին, ի տտնոյ վիշապին դատարկաբանելով։ Զի մի՛ անզուգութիւն ի զուգութեան երեւեցուցանել աղճատիցիմք. (Սարկ. շարժ.։)


Աղճատիչ

adj. s.

loquacious, chattering, prating;
putting into disorder, that spoils, ruinous, that causes the loss of reputation.

NBHL (1)

Անդ՝ կրիցն լիցուք մի՛ աղճատիչք, այլ ցաւակիցք. (Լմբ. ատ.։)


Աղմկեմ, եցի

va.

to trouble, to disquiet;
to alarm;
to put into disorder, to jumble, to mix, to confound.

NBHL (4)

ԱՂՄԿԵՄ ԱՂՄԿԻՄ. ταράσσω, θορυβέω, κυκάω , ἑκκρούω, συμφύρομαι, turbo, conturbo, confundo, misceo Լնուլ աղմկաւ. վրդովել. խառնակել. շփոթել. խառնել. խռովիլ, վրդովիլ. տակնուվրայ ընել՝ ըլլալ. ալթիւսթ եթմէք՝ օլմագ.

Մի՛ աղմկել (այս ինքն իլ) առ խնդիրսն։ Տրտմեալք աղմկէին։ Գունդն հագարացւոց աղմկեալ՝ յետս կոյս հարան. (Յճխ. ՟Ի՟Գ։ Փարպ.։ Յհ. կթ.։)

Ժողովուրդք աղմկին ի վերայ մեր. (Զքր. կթ.։)

Ծով թքանէ զփրփուրն արտաքս, եւ աղմկի առ ափն ծփանօք. (Պիսիդ.։)


Աղմկութիւն, ութեան

s.

cf. Աղմուկ.


Աղմուկ, մկի, աւ, աց

s.

alarm, noise, uproar, tumult, bustle;
squabble, fray, scuffle, broil, quarrel, contest;
disorder, confusion;
clamour, riot, rising, sedition, revolt, revolution;
plot, intrigue;
— առնել՝ յարուցանել, յարուցանել աղմուկս շփոթից, աղմուկս յուզել, to trouble, to disturb, to alarm, to embroil, to excite to mutiny or sedition;
զաղմկաւ լինել, to be troubled, in confusion, agitated, embroiled.

NBHL (5)

σύγχυσις, θόρυβος, σύστασις, ἁηδία, confusio, tumultus, turbatio, seditio, molestia Խառնակութիւն. շփոթութիւն. ամբոխումն. խռովութիւն. ապստամբութիւն. վրդովումն իբր ալեօք եւ աղաղակաւ. իրար անցում. գարըլըգլըգ. վելվելէ. անապապա կիւնիւ. իզդիրապ. իխթիլալ.

Պատճառք յուզմանց շփոթից եւ աղմկից։ Գոյժ աղմկի աղաղակին ընդ ոլորտս սփռէր. (Յհ. կթ.։)

Ռամիկ խռովչացն եւս ի հանդիսի անցեալ՝ գրգռէին զաղմուկ. (Յհ. կթ.։)

Աւովդ զերծաւ ի սիրովթա, մինչ նոքա զաղմկաւն էին. (Դտ. ՟Գ. 26։)

Մինչդեռ հոռոմք զթագաւորացն աղմկաւն էին. (Լաստ. ՟Ի՟Ա։)


Աղու

adj.

soft, sweet, agreeable, affable;
delicious, tender, delicate;
knavish, dodge.

NBHL (2)

Ելոյծ զնա պատիր, աղու, եւ դագ բանիւք։ Վատթարն չարաբարոյ՝ դժոխաբարկ, աղու, նենգաւոր։ Աղու իմաստութեամբ է լի, ոչինչ առողջ խորհեալ. (Փիլ. սամփս. եւ լին։)

Որ յոյժ դժոխախեռ՝ աղու եւ դագ բանիւքն վարէր։ Զոր ի վաղնջուցն աղուն որսացեալ խորամանկութեամբ. (Պիտ.։)


Աղուաշ, ի

adj.

cf. Աղուաշիկ.

NBHL (4)

ԱՂՈՒԱՇ որ եւ ԱՂԱՒԱՇ. (գրի եւ ԱՂՎԱՇ, ԱՂԱՇ, ԱՒԱՂԱՇ) ասի եւ սալոն. այն է ըստ յն. σάλος Յիմար (ձեւացեալն). բախած. բախուկ, խենդուկ. ահմագ. ուզուշ. խաշմէր.

Արա՛ աղօթս առ Աստուած ո՛վ աղաւաշ։ Աղաւաշ մարդ։ Աղաւաշի մահն. (Վրք. հց.։)

Նման ես դու կարուակի աղուաշի, որ երբեմն կարէ, եւ երբեմն պատառէ. (Մաշկ.։)

Ցոփագնացաց եւ աղուաշ լեզուաց. գրելի է ըստ այլ ձ. աղալեզուաց, կամ աղուալեզուաց։ (Մանդ. ՟Բ. )


Աղուեսացաւ

s.

alopecia, fox-evil.

NBHL (1)

Թէ ի վերայ աղուեսացաւի օծանես սոխ ընդ քացախի, զմազն բերէ. (Վստկ. ՟Մ՟Հ՟Ը։)


Աղուէս, եսու, ուց

s.

fox;
կորիւն աղուեսու, fox's cub.

NBHL (4)

(յն. եւս ալօբեքս. լտ. վուլբէս. եբր. շուէլ.) ἁλώπηξ vulpes Գազան դժնդակ՝ խորամանկ եւ գող, իբր աղու հեզիկ ձեւացեալ, ի չափ փոքր շան, թաւ մազով. թիլքի.

Աղուեսուն փոքու։ Ըստ բազմապատիր նենգութեան բարոյից դաւօղ աղուեսուց։ Ի ժանեաց աղուեսոյն ... Յորսոյ աղուեսոյն ազատեալ. (Նար. ՟Ծ՟Ա. ՟Կ՟Թ. եւ Երգ.։ Տե՛ս եւ ի Մխիթ. առակ ՟Ղ՟Ը. ճ։)

Աղուէս խարանօք ղդէմս նոցա դրոշմել, զի իբրեւ զչար գազան հալածական լիցին. (Լաստ. ՟Ի՟Գ։)

ԱՂՈՒԵՍՈՒ ՁՈՒ. Բոյս կամ դեղ ինչ, որ ի Բժշկարանի բացատրի այսպէս.


Աղութիւն, ութեան

s.

saltness.

NBHL (3)

Կծուութիւն եւ համ աղի. դառնութիւն. աղիութիւն, շօռութիւն. դուզլուլուգ. աճըլըգ. մելահաթ., ἁλμυρότης salsedo, ἅλμι salsugo

Ճաշակականքն կոչեցեալք որակութիւնք են քաղցրութիւն, եւ դառնութիւն, աղութիւն. (Նիւս. բն. ՟Թ։)

Ծով ջուրս հոսանաց բազմաց ըմպելով՝ զանամոքելի աղութիւնն ի խորոց զգայռի. (Պիսիդ.։)


Աղուճակ, ի

s.

rock-salt.

NBHL (2)

Աղ մածեալ սառնատեսակ. հատոր եւ շառաշիղ աղի յստակ. փարլագ դուզ փարչէսի, ուլահ դուզու.

Թէոդիտովն ասէ, իբրեւ զաղ մածցին. զվանագոյն ականագոյնն երկնից աղուճակի նմանեցուցանէ կերպարանաց. (Ոսկ. ես. ՟Ծ՟Ա։)


Աղուութիւն, ութեան

s.

sweetness, insinuation;
knavery, craft.

NBHL (1)

Կամ ոք ի մտացն հաստատութիւն եւ յառաքինութիւն հայի, եւ ոչ ընդ վայրած լեզուին աղութիւն. (Մանդ. ՟Ժ՟Ե. (ա՛յլ ձ. լեզուին շաղաւաշրթունքն։))


Աղուրայ

s.

slip, cutting (to plant), layer.

NBHL (2)

Վասն աղուրայնոյ, որ զհին այգին նորես։ Քարշէ աղուրայ։ Տար զաղուրայնիդ։ Աղուրայ տար։ Զաղուրայդ գտաք եւ այլն. (Վստկ.։)

Որթն զարդարեալ զստեղն ի վայելչութիւն երկայն ձգմամբ աղուրեաց՝ պատատմամբ գնդակաց՝ տարածեալ տերեւովքն. (Փիլ. լիւս.։)


Աղջամղջին

adj.

dark, obscure, gloomy, black.

NBHL (1)

Փարատեա՛ յանձանց մերոց զաղջամղջին եւ զխաւարային խորհուրդս. (Ժմ.։)


Աղջամուղջ, մղջաւ

s.

darkness, obscurity.

NBHL (4)

Ընդ աղջամուղջս առաւօտին ելին արքն արտաքս. (Յես. ՟Բ.) տե՛ս եւ ԱՐՇԱԼՈՒՇ։

Ծագեալ արեգակն՝ զաղջամուղջ զխաւար զօդոյն լի արար լուսով։ Աղջամղջիւ լի են ամենայն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լիւս.։)

Միգապատեալ կաս ի հուր հնոցին, եւ աղջամղջիւ յաննշոյլ գեհենին. (Մանդ. ՟Ա. եւ Եփր. խոստով.։)

Աղջամուղջն մասն ինչ լուսոյ ունելով ընդ խաւարի (որպէս արշալուրշ). (Ի գիրս խոսր.։)


Աղջիկ, ջկան, ջկունք, կանց

s.

maid, girl, virgin;
chamber-maid, female servant;
nursery-maid, child's maid.

NBHL (5)

κοράσιον, νεᾶνις, παῖς, παιδίσκη puella, virgo Օրիորդ. կոյս. էգ զաւակ. ախճիկ. գըզ.

Եթէ եղիցի աղջիկ կոյս՝ խօսեցեալ առն։ Ոչ եթէ մեռեալ է աղջիկդ։ Աղջիկ դու քեզ ասեմ, արի՛. եւ այլն։

Հանդերձ աղջկաւն. (ՃՃ.։)

Մանկամարդ կին.

Էր նորա աղջիկ մի եգիպտացի։ Եկն երկու աղջկամբք ... ասէ ցաղջկունսն։ Աղջիկն՝ որ դռնապանն էր. եւ այլն։


Աղջուր, ջրոյ

s.

brine;
the action of salting in brine.

NBHL (1)

Ջուր յոր արկեալ իցէ աղ. աղ եւ ջուր. աղաջուր. սալամուրա, դուզլու սու.


Աղտ, ի, ից

s.

salt;
saltness;
ծով աղտից, salt-marsh.

NBHL (9)

Աղային կամ աղի դարան, վայր, տեղի. որպէս թէ իցէ՝ աղուտ, աղտի։ Ըստ յն. աղ, եւ աղի. ἄλς sal. դուզ.

Ընկալեալ պարգեւս զերիր մասն գեղաքաղաքին Կողբայ, եւ զաղտս նորին բովանդակաբար. կամ է հանք աղի, եւ կամ հասք, կամ շրջակայ վայրք եւ գիւղք իբր ալէթ. կամ վիլայէթ։

Սաստկացեալ աղտով եներկ զիս։ Լուասցէ տէր զաղտն ուստերաց եւ դստերաց Սիոնի։ Ոչ զմարմնոյ աղտն ի բաց ընկենլով. (Յոբ. Թ. 31։ ԺԴ. 4։ Ես. Դ. 4։ Ա. Պետ. Գ. 21։)

Ո՞ւր են՝ որք ի տղմին թաւալին, եւ դուզնաքեայ աղտով մերով զուարճանան. (Առ որս. ԺԴ։)

Նախատինս աւելորդ աղտոյ իւրեանց զկրակն առնէին. (Փարպ.։)

Աւելորդ մասունք հրահալելեաց. ժանկ. մրուր. կղկղանք. դիրտ. տօրթու. փաս. թիւվալ.

χόριον կամ κόριον secundina, secundae Թաղանթ սաղմի կենդանեաց յարգանդի մօր, որպէս շապիկ կամ քօղք բնութեան. տղի ընկեր, տղայ. տուվագ. մէշիմէթ.

Զաղտն ելեալ ի միջոյ իւրմէ, եւ զծնունդս զոր ծնանիցի, կերիցէ. (Օրին. ԻԸ. 57։)

Ի ծնունդքն (քուռակի ձիոյ) զաղտքն մի՛ քարշեր. (Վստկ. յԺ։)


Աղտաղտ

adj.

cf. Աղտաղտուկ.

NBHL (2)

ԱՂՏԱՂՏ ԱՂՏԱՂՏԻՆ. ἀλυκός salsus Ունօղ զաղտ՝ ըստ որում աղ. աղի. աղեհամ. աղի, լեղի. շօռ. դուզլու. աճը.

Եղեն աղտաղտ կերակուր դիւաց. (Վրդն. սղ. եւ Երգ.) ուր գրի ԱՂՏԱՂՏԱՆ։


Աղտաղտուկ

adj.

salt, saline, brackish.

NBHL (2)

cf. Աղտաղտ. ἀλμυρός salsus աղի. շօր. դուզլու.

Պտղաբերութիւն գաւառին դարձաւ յաղտաղտուկ. (Խոր. ՟Գ. 7։)


Աղտեղանամ, ացայ

vn.

to be stained or soiled, to grow greasy or dirty.

NBHL (2)

Ձեռացն եւ երեսացն եւ այլոց անդամոցն աղտեղացեալ ի կայծականց հրոյն. (Նիւս. սքանչ.։)

Հարսնդ ոչ աղտեղացար. (Խոր. ՟Գ. 68։)


Աղտեղասէր

adj.

that likes filth or dirt.

NBHL (1)

Ձեր աղտեղասէր օրինացդ. (Փարպ.։)


Աղտեղացուցանեմ, ուցի

va.

to soil, to dirty, to stain, to besmear with filth or grease, to befoul, to bedaub, to sully, to tarnish, to grease.

NBHL (4)

Լուացի զոտս իմ, զիա՞րդ աղտեղացուցից զնոսա։ Որք ոչ աղտեղացուցին զհանդերձս իւրեանց. (Երգ. ՟Ե. 3։ Յայտ. ՟Գ. 4։)

Զբերան բամբասանօք պղծեցի, եւ զլեզու իմ դատարկ բանիւք աղտեղացուցի. (Եփր. խոստ.։)

Զառաջին մարդասիրութիւնն աղտեղացուցաք. (Վրք. հց. ՟Դ։)

Թագաւոր ոչ աղտեղացուցանէ զինքն, որ ոչ անմիջակաբար խօսի ընդ ամբոխի. (Սահմ. ՟Ժ՟Ա։)


Աղտեղեմ, եցի

va.

cf. Աղտեղացուցանեմ.

NBHL (2)

Ոչ է իմ աղտեղեալ զանուն իմ եւ զանուն հօր իմոյ։ Եւ զպատմուճանն որ ի մարմնոյն իցէ աղտեղեալ. (Տոբ. ՟Գ. 17։ Յուդ. 23։)

Ընդէ՞ր զտանողացդ ոտից սրբութիւն ճանապարհաւն ժանդից աղտեղեր (այս ինքն աղտեղեցեր)։ Աղտեղեալ գունով զազրութեան։ Ոչ աղտեղիլ յուրուական ինչ պղծութենէ. (Նար. ՟Խ՟Զ. ՟Ի՟Ա. ՟Ղ՟Գ։)


Աղտեղի

adj.

soiled, dirtied, spotted, befouled, stained;
impure, filthy, obscene;
greasy, muddy, mucky, nasty, dirty.

NBHL (2)

Զգեցեալ էր հանդերձս աղտեղիս։ Մտանիցէ անդր եւ աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս. (Զքր. ՟Գ. 3։ Յկ. ՟Բ. 2։)

Ծանեաւ զխորհուրդ աղտեղի գողութեան մատնչին. (Զքր. կթ.։)


Աղտեղութիւն, ութեան

s.

greasiness, dirtiness, foulness, stain, impurity;
turpitude, excess;
sweepings;
excrement;
տուն աղտեղութեան, privy, necessary;
անօթ աղտեղութեան, chamber-pot or utensil.

NBHL (2)

Տունս դաշտանաց եւ աղտեղութեան շինէք։ Անօթս աղտեղութեան կազմէք. (Փարպ.։)

Մարդիկ՝ լի ամենայն աղտեղութեամբք. (Փարպ.։)


Աղցաւոր

adj.

miserable, wretched, sorrowful;
raging, violent.

NBHL (5)

Ունօղ աղցից՝ պիտոյից՝ կարեաց. ընդ հարկաւ կարօտութեան անկեալ. իբր ἑνδεής indigens պէտք ունեցօղ, կարօտ. եօխսուլ. միւհթաճ. հաճէթլի.

Աղցաւոր կեանք, կամ կենցաղ։ Աղցաւոր կոչէ զներկայ կեանս, այս ինքն հարկաւոր (ընդ հարկաւ պիտոյից անկեալ) (Անյաղթ. եւ Շ. բարձր. եւ այլն։)

Աւելորդ է, զի չէ՛ աղցաւոր։ Առ կեալ աղցաւոր հաց եւ ջուր են, իսկ առ ի բարի՛ կեալ՝ անախտութիւն եւ առողջութիւն։ Աղցաւոր համարեցաւ մասն ընդունել։ Աղցաւորացն դիւրագիւտք լինէին. (Փիլ.։)

Աղցաւոր պիտոյից կարօտեալ։ Զաղցաւոր չափաւորացն դիւրութիւն։ Վասն չքաւորութեան աղցաւորացն. (Պիտ.։)

Կամ ընդ հարկաւ անկեալ իւիք. անհրաժեշտ. մուգթեզի. զարուրէթի օլան.


Աղցաւորութիւն, ութեան

s.

wretchedness, misery.

NBHL (1)

Խոնարհին ըստ յանցանացն Ադամայ ընդ մարմնոյ աղցաւորութեամբ եւ կրիւք։ Եցոյց իւր զբազմապատիկ չարչարանացն կիրս ի մարմնոյս աղցաւորութենէ. (Լմբ. սղ.։)


Աղցք, ցից

s. pl.

evil, misery, grief, pain.

NBHL (2)

Աղցից եւ հարկի տեղի է ոգին՝ ի հակառակացն միշտ լցեալ։ Գաղտուկ շոպեսցեն գողանալով՝ յաղցիցն բռնադատեալք. (Փիլ. լին. եւ Փիլ. քհ.։)

Առ ի զմեծամեծսն եւ զգլխաւորագոյն աղցս կարեացն դիւրելոյ. (Պիտ.։)


Աղքատ, աց

s. adj.

beggar, mendicant, pauper;
poor, indigent, needy, necessitous, miserable, beggarly.

NBHL (5)

Ակն աղքատի մի առնուցուս, եւ մի՛ երեսաց աչառիցես կարօտի։ Ոչ չոգար զհետ երիտասարդաց՝ զաղքատաց կամ զմեծամեծաց։ Ոչ ոք մնաց բաց յաղքատաց երկրին։ Զաղքատս անյարկս տա՛ր ի տուն քո։ Մի՛ դարձուցաներ դու զերեսս քո յամենայն աղքատոյ։ Որ կատակէ զաղքատով, բարկացուցանէ զԱրարիչն նորա. եւ այլն։

Իբրեւ զայր ոք աղքատ ի մարդասիրութենէ. (Ոսկ. ես. ՟Ծ՟Դ։)

Թէպէտ եւ յանօթոց աշխարհիս աղքատ իցէ։ Ճոխ բոլորովին ընդ լաւագունին, եւ աղքատ ի հակառակէն. (Գր. հր.։)

Այլ միշտ փարթամ կամ ի նոսին, աղքատ բարեաց ամենեւին. (Յիսուս որդի.։)

Եւ իբր տկար. չնչին. դուզնաքեայ. զէլիլ.


Աղքատակերութիւն, ութեան

s.

act of spoiling the poor, extortion of the poor.


Աղքատամիտ

adj.

of poor abilities, weak, foolish, imbecile.

NBHL (1)

Այնպէս աղքատամիտ ես, եւ զաստիս խնդրես. (Լմբ. պտրգ.։)


Աղքատանամ, ացայ

vn.

to grow, to get poor, to render one's self poor, to become impoverished.

NBHL (2)

Եթէ աղքատասցի եղբայր քո։ Մի՛ երկնչիցիս որդեակ, զի աղքատացաք յոյժ։ Վասն ձեր աղքատացաւ, որ մեծատունն էր. եւ այլն։

Մեծ է աղքատանալն վասն Քրիստոսի՝ քան ստանալ ինչս եւ տալ աղքատաց. (Շ. ընդհանր.։)


Աղքատանոց, աց

s.

poor-house, almshouse, hospital for the poor.

NBHL (1)

Բնակարան վասն աղքատաց. տնանկանոց. եւ հիւանդանոց վասն աղքատաց. հոգետուն. ֆագըրխանէ.


Աղքատանք

s. pl.

poverty.

NBHL (1)

Կերակրեսցիս յիմում բարին՝ յաղքատանաց եւ ի չնչին։ Ընկալարուք վեհք ի տնանկաց՝ զընծայս բանի աղքատանաց. (Շ. յիսուս որդի. եւ Շ. հրեշտ.։)


Աղքատասէր

adj.

that loves the poor, charitable.

NBHL (1)

Այդչափ աղքատասէր ես, եւ զաղքատս յամենայն տեղիս կարգեցի. (Զքր. կթ.։)


Աղքատատեաց

adj.

that hates the poor, uncharitable.

NBHL (1)

μισόπτωχος odio habens, vel fugiens pauperes Ատեցօղ աղքատաց. ախքըտէն երես դարձընօղ.


Աղքատատեցութիւն, ութեան

s.

hatred aversion to the poor.

NBHL (1)

Ատելն զաղքատս. անգթութիւն առ աղքատս. աղքըտի դէմ ատելութիւն.


Աղքատացուցանեմ, ուցի

va.

to impoverish.

NBHL (1)

Նա զփառսն իւր աղքատացոյց, դու գոնեա զինչսն քո նուազեցո՛. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Աղքատիկ

adj. s.

rather poor, poor.

NBHL (1)

Աղքատիկն այն՝ զոր ի դրանէն հալածէիր։ Զի՞նչ արարեր ո՛վ աղքատիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Աղքատիմաստ

adj.

cf. Աղքատիմաց.

NBHL (2)

Աղքատիմաստ բնութիւնք մարդկայնոցս. (Աթ. խչ.։)

Զիմ զաղքատիմաց եւ զդուզնաքեայ ընկալցիս բան. (Նիւս. ստէփ։)


Աղքատիմաց

adj.

poor in understanding, shallow, empty, witless.

NBHL (2)

Աղքատիմաստ բնութիւնք մարդկայնոցս. (Աթ. խչ.։)

Զիմ զաղքատիմաց եւ զդուզնաքեայ ընկալցիս բան. (Նիւս. ստէփ։)


Աղքատին

adj.

poor, sorry, pitiful, vile, contemptible.


Աղքատութիւն, ութեան

s.

poverty, indigence, beggary, want, necessity, penury;
meanness.

NBHL (3)

Զվերջին աղքատութիւնն առաջի դնէ. (Սարգ.։)

Ունէի եւ զաղքատութիւն մատենից, յորոց զնիւթս հաւաքել ի դէպ էր. (Մխ. դտ.։)

Կամաւոր աղքատութեամբ արքայութեանդ երկնից ընդ նմին լիցուք արժանի։ Աղքատութիւնն ուսուցանէ ամենայն մարդոյ զճշմարտութիւնն. (Շար.։ Վրք. հց.։)


Աղքատսիրութիւն, ութեան

s.

cf. Աղքատասիրութիւն.

NBHL (2)

Արասցո՛ւք զաղքատսիրութիւնն բոլորով սրտիւ. (Մանդ. ՟Ը։)

Զարդարելով նախ զոր յինքն պատկեր՝ աղքատսիրութեամբ. (Շ. թղթ.։)


Աղօթական, ի, աց

adj. s.

of or belonging to prayers;
that prays to God.

NBHL (6)

Աղօթական զբանն՝ նոցա առաջի դնէ. (Սարգ. յուդ. ՟Ա։)

εὑχόμενος, ἰκέτης orans, supplex որ եւ ԱՂՕԹԱՐԱՐ, ԱՂՕԹԱՒՈՐ. Այն՝ որ յաղօթս կայ. աղօթօղ. պարապեալն յաղօթս եւ ի խնդրուածս, եւ ուխտաւոր. աղօթք ընօղ. տուա ետեն, տուաճը.

Ձեռն իսկ է լեզու աղօթականաց, եւ նովաւ բուռն հարկանեմք զոտիցն Աստուծոյ։ Ո՛չ զաղօթականաց զգեցեալ զկերպարանս. (Ոսկ. մտթ.։ յորմէ եւ Մանդ. ՟Դ։)

Աղօթականքն անդադար լինէին յաղօթս իւրեանց. (Եղիշ. ՟Գ։)

Ի ձեռն աղօթական եղբարցդ ուխտաւորաց. (Շ. թղթ.։)

Դրդուեաց զաղօթականն զԻսահակ առ ի օրհնել զԵսաւ ո՛չ ողորմ, այլ՝ կարծիք ապաշխարութեան առ լաւն. քանզի ետես զնա՝ զի լայր. (Փիլ. լին.։)


Աղօթկեր

s. adj.

that prays to God;
suppliant.