Entries' title containing ե : 10000 Results

Սպիտակադեղ, ոյ

s.

flake white.


Սպիտակազգեաց, եցից

cf. Սպիտակազգեստ.

NBHL (10)

ՍՊԻՏԱԿԱԶԳԵԱՑ ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ. λευκωείμων , λευχείμων, λευχειμένος amictu candido dealbatus, candidus, candidatus. Որ զգեցեալ է սպիտակս. որոյ զգեստն է սպիտակ. պայծառազգեստ. եւ Ունակ սպիտակութեան. պայծառ.

Սպիտակազգեաց լինելն՝ սրտին ուրախութեանն վկայ է. (Լմբ. ժղ.։)

Ետես երկուս հրեշտակս սպիտակազգեացս. (Սկեւռ. յար.։ եւ Բրսղ. մրկ.։)

Ի մէջ սպիտակազգեցաց միայն ինքն զգեցեալ աղտեղիս մտանէր. (Իսիւք.։)

Հրեշտակն սպիտակազգեստ նստէր ի վերայ վիմին. եկն. ղկ.։)

Սպիտակազգեստ երիտասարդ տեսին։ Արս սպիտակազգեստ։ Ի կերպարանս առն սպիտակազգեստի։ Ի մի վայր եկեալ ժողովեսցին սպիտակազգեստք։ Սպիտակազգեստ լինէր. (Սկեւռ. յար.։ Հ=Յ. յնվր. ՟Ի՟Բ. Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Զ.։ Փիլ. տեսական.։ Վրք. սեղբ.։)

Սպիտակազգեստ երեւումն յանկարծակի սեւանայ. (Նիւս. կուս.։)

Սպիտակազգեստ հանդերձիւք. (Ագաթ.։)

Քօշից նմանեալ սպիտակազգեստ ստեւովք. (Տաղ.։)

Եհան ի ցամաք սպիտակազգեստիւք. իբր սպիտակ զգեստիւք. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Ի՟Դ.։)


Սպիտակազգեստ, ից

adj.

dressed in white;
— քորք, Nuns consecrated to the Holy Virgin.

NBHL (10)

ՍՊԻՏԱԿԱԶԳԵԱՑ ՍՊԻՏԱԿԱԶԳԵՍՏ. λευκωείμων , λευχείμων, λευχειμένος amictu candido dealbatus, candidus, candidatus. Որ զգեցեալ է սպիտակս. որոյ զգեստն է սպիտակ. պայծառազգեստ. եւ Ունակ սպիտակութեան. պայծառ.

Սպիտակազգեաց լինելն՝ սրտին ուրախութեանն վկայ է. (Լմբ. ժղ.։)

Ետես երկուս հրեշտակս սպիտակազգեացս. (Սկեւռ. յար.։ եւ Բրսղ. մրկ.։)

Ի մէջ սպիտակազգեցաց միայն ինքն զգեցեալ աղտեղիս մտանէր. (Իսիւք.։)

Հրեշտակն սպիտակազգեստ նստէր ի վերայ վիմին. եկն. ղկ.։)

Սպիտակազգեստ երիտասարդ տեսին։ Արս սպիտակազգեստ։ Ի կերպարանս առն սպիտակազգեստի։ Ի մի վայր եկեալ ժողովեսցին սպիտակազգեստք։ Սպիտակազգեստ լինէր. (Սկեւռ. յար.։ Հ=Յ. յնվր. ՟Ի՟Բ. Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Զ.։ Փիլ. տեսական.։ Վրք. սեղբ.։)

Սպիտակազգեստ երեւումն յանկարծակի սեւանայ. (Նիւս. կուս.։)

Սպիտակազգեստ հանդերձիւք. (Ագաթ.։)

Քօշից նմանեալ սպիտակազգեստ ստեւովք. (Տաղ.։)

Եհան ի ցամաք սպիտակազգեստիւք. իբր սպիտակ զգեստիւք. (Տէր Իսրայէլ. մայ. ՟Ի՟Դ.։)


Սպիտակահանդերձ

cf. Սպիտակազգեստ.

NBHL (3)

λευχείμων albam vestem gestans, candidatus. Սպիտակ հանդերձիւք. սպիտակազգեստ.

Զպատմուճանս եւս լուացեալ. մանաւանդ ի մէջ այնոցիկ սպիտակահանդերձք. (Փիլ. ՟ժ. բան.։)

Որպէս դասս հրեշտակաց սպիտակահանդերձս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Սպիտակահեր

adj.

white-haired.


Սպիտակայեղց

adj.

very white, all white.

NBHL (2)

Յեղցեալ սպիտակութեամբ. սպիտակ յոյժ.

Արջք գիսակագեղք սպիտակայեղցք. (Արծր. ՟Ա. 14։)


Սպիտակասեւ

adj.

brown;
whitish.

NBHL (2)

Միջին ընդ սպիտակ եւ ընդ սեաւ.

Ոմանք քաջասեւք, եւ ոնանք սպիտակասեւք թխագոյն քան զմեզ. (Խոր. աշխարհ.։)


Սպիտակացուցանեմ, ուցի

va.

to whiten, to render white, to bleach, to blanch.

NBHL (5)

λευκαίνω dealbo, candidum reddo. Սպիտակ կացուցանել. պայծառացուցանել. ճերմկցընել.

Թափիչք երկրի ոչ կարեն այնպէս սպիտակացուցանել։ Լուացին զարկանելիս իւրեանց, եւ սպիտակացուցին արեամբ գառինն. (Մրկ. ՟Թ. 3։ Յայտ. ՟Է. 14։)

Սրբեսցո՛ւք զանձինս, եւ սպիտակացուսցուք քան զձիւն սպիտակ։ Քարոզութեամբ առաքելոցն սպիտակացոյց զտիեզերս. (Սարգ. յկ. ՟Ա։ Սեբեր. ՟Գ։)

Ի ստեանցն հոսէր կաթնն, եւ զերկիր սպիտակացուցանէր (ի բեթղեհէմ). (Բաբիղ. յհ. մկ.։)

Տիրեաց նա ի վերայ նոցա իբրեւ զծծումբ, զի սպիտակացուցանէ. եկն. ղկ.։)


Սպիտակերամ

adj.

of white flock.


Սպիտակերանգ

adj.

white-coloured.

NBHL (3)

Սպիտակ ըստ երանգոյն. պայծառ.

Ի կերպ պատկերի դիմաց քարտենի սպիտակերանգ ըղձալին դաշտի (կամ դաշտաց). (Նար. խչ.։)

Լուսապայծառ եւ սպիտակերանգ գործովք ի միջօրեայ գալստեան տեառն. (Գր. հր.։)


Սպիտաձեւ

s. chem.

albumenoid.


Սպիտեմ

va.

to albumenize.


Սպնգատեսակ

adj.

spongy.

NBHL (2)

σπογγοειδής spongiosus. Որոյ տեսիլն է իբրեւ սպունգ.

Սպնգատեսակաւն եւ ջրատեսակաւն զճաշակումն հիւթոյն ընդունի։ Տարեալ լինի աստուստ ի ձեռն սպնգատեսակին ոսկեր, որ է ծակոտեալ. (Նիւս. բն.։)


Սպուժեմ, եցի

vn. va.

to put off, to delay, to defer, to neglect, not to care for.

NBHL (6)

եւ ն. ἁναμένω expecto ὐπερτίθημι differo, procrastino. Սպասել, ըստ որում դանդաղիլ, անհոգ լինել, յերկարաձգել. յապաղել. տնտնալ, ուշացնել, չուզել ընել.

Իսկ զմակեդոն եպիսկոպոս յայտնել քաղաքիս սպուժէր։ Սպուժել այսմիկ ասէին. (Սոկր. ՟Բ. 13. 23։)

Վաղէս սպուժէր։ Սպուժեալ յամէր. (Ճ. ՟Ա. Ճ. ՟Գ.։)

Կամէին քինահանութեամբ ելանել ի վերայ աշխարհիս. իսկ ծերքն ի նոցանէ սպուժէին առ այս. (Արծր. ՟Դ. 11։)

(Ստեփ. լեհ.) իմանայ իսպառ բժշկել, ընթերցեալ եւ այլուր վրիպակաւ.

Զվէրս խօթացելոյն աղօթիւք սպուժեաց. ուր պիտէր վերծանել՝ բուժեաց։


Սպրդանեմ, եցի

vn.

cf. Սպրդիմ.

NBHL (1)

Առ սակաւ սպրդանէ մտանել ի սիրտս մեր. (Եփր. աւետար.։ 1)


Սպրդեմ, եցի

va.

to insinuate, to introduce gently, to bring in privily, to foist, to thrust on.

NBHL (9)

παρεισάγω insinuo, clam introduco. իբր Սպրդեցուցանել. յարամրի ի ներքս մուծանել.

Ոչ ոք անդ մտանէ յարհամարհողացն, թէ եւ աստուստ զինքն սպրդիցէ, սնոտի յուսով խաբեալք. (Նար. երգ.։)

Սպրդեալ մուծանեն հերձուածս կորստեան. (՟Բ. Պետ. ՟Բ. 1։)

ՍՊՐԴԵՄ չ. ՍՊՐԴԻՄ. παρεισδύνω, παρεισδύομαι, παρεισάγομαι, παρεισέρχομαι irrepo, surrepo, meinsinuo, clam introeo, ingredior. Յարամրի ի ներքս մտանել. ջանալ գաղտագողի ի ներքս անկանիլ. սողոսկիլ. նե՛րս սկրդիլ խօթուիլ.

Վասն սպրդողաց սուտ եղբարցն, որք սպրդեցին մտանել դիտել զազատութիւնն մեր։ Սպրդեցին մտին. (Գղ. ՟Բ. 4։ Յուդ. 4։)

Սպրդէ հնարել ի ներքս անկանել. (՟Գ. Մակ. ՟Բ. 7։)

Ի վարս մարդկան սպրդեաց եմուտ. (Եւս. քր. ՟Բ։)

Ոչ սակաւս ի չարաց ի ներքս սպրդեալս։ Ոչ օտար ինչ է այս, եւ ոչ սպրդեալ. (Փիլ. բագն.։ Առ որս. ՟Զ։)

Հերքեալ ի վեհիցն՝ սոսկականացն սպրդիմ. (Նար. ՟Հ՟Ա։ 1)


Ստաբանեմ, եցի

vn. va.

to lie, to tell lies, untruths, stories.

NBHL (4)

Օտար զգործս ստաբանիցեն. եբեր. ՟Թ։)

ψευδολογέω, ψευδομυθέω, ψευδηγορέω falsum dico, mentior. Սուտ խօսել. ստութեամբ բարբառել. ստել. սուտ ինչ համբաւել.

Զոր շամիրամ ստաբանեաց տիկինն (վասն արայի). (Լծ. սահմ.։)

Դու յիրաւի ստաբանեալ գտար. (Փիլ. յովն.։)


Ստալեզու

cf. Ստախօս.

NBHL (1)

Որք ուտեն զհաց յիմարի, ստալեզու են. (Ի գիրս առաքին.։)


Ստածեմ, եցի

va.

cf. Տածեմ.

NBHL (7)

Դարձեալ ասեմք ստ անառակին՝ թէ հա՛յր մեղայ քեզ ի յերկինս. (Ժմ.։)

Այն որ զգիսակս ունէր մազին, սա հոգւոյն շնորհացըն եօթնարփին։ Այլ առաւել քոյդ ղօրտսցին, ստ ողորմութեանդ որ ոչ թըւին. (Յիսուս որդի.։)

cf. Տածել.

Ստածէ զամենայն նախախնամութեամբ. (տպ. տածէ) (Իգն.։)

Այգեգործն մշակէ զայգին, յօտէ եւ բրէ, առոգանէ եւ ստածէ։ Ի ստածել զբարեգործութիւնս ստեղծեալ եմք. (Լմբ. պտրգ.։)

Պա՛րտ է զնոր տունկն լաւ ստածել. (Վստկ.։)

Բուրաստանք ի ստածօղ օդոց սաւառնազարդեալք. (Սհկ. կթ. արմաւ.։)


Ստահակեմ, եցի

vn.

to grow insolent, to become a rascal, to disobey, to revolt, to plague, to behave badly.

NBHL (6)

ἁτακτέω petulanter me gero ἁφίσταμαι descio, deficio. Խեռել. ըմբոստանալ. անկարգանալ. հեստել. անսաստել. գլուխ քաշել։

Ոչ երբէք ստահակեցաք առ ձեզ։ Ստահակեալ ապախտ առնել։ Յարարչէն իւրմէ ստահակեսցէ սիրտ նորա. (՟Բ. Թես. ՟Գ. 7։ Յուդթ. ՟Ա. 11։ Սիր. ՟Ժ. 15։)

Անձին մոռացեալ ստահակէ առ դատաստան. (Եփր. յենովք. եւ Եփր. յեղիա.։)

Նա չառնելով ստահակեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 20։)

Որ ստահակեն, եւ մոլին ի չարիս։ Երիտասարդն ի գաւազանէ ամայացեալ՝ ստահակէ. (Յճխ. ՟Ե։ Լմբ. առակ.։)

Կրկին եղիջիք օրինակ խեռեալ ստահակելոց։ Ստահակեալ ապստամբութեամբ յիւր թշնամեացն թիւ յաւելաւ։ Դիոգինէս՝ համբակ տեսանելով ստահակեալ, զմանկածուն տանջեաց. (Խոր. ՟Գ. 26։ Նար. ՟Ժ՟Դ։ Պիտ.։)


Ստահակեցուցիչ, չի, չաց

adj.

rendering insubordinate.


Ստամբակեմ, եցի

va.

to oppose, to resist, to be obstinate, to disobey, to rebel, to be insolent.

NBHL (5)

στασιάζω seditionem excito, dissideo seditione. Ըմբոստանալ. ապստամբել. ստահակել.

Խեռեն եւ ստամբակեն, ոչ եւս արժանիս համարին զնոյն հարկս հարկանել. (Փիլ. իմաստն.։)

Ոմն ի հրեշտակաց յանմահ գնդէն ստամբակեալ։ Ոչ ոք գտաւ ստամբակեալ, եւ ելեալ ըստ ձեռն նոցա. (Եղիշ. ՟Բ. ՟Գ։)

Ստամբակեալս վայրագութեամբ. (Նար. ՟Ժ՟Ա։)

Մի՛ ինչ խռովեալ ստամբակէք. (Պտմ. աղեքս.։)


Ստանձնեմ, եցի

va.

cf. Ըստանձնեմ.

NBHL (5)

ՍՏԱՆՁՆԵԼ. cf. Ըստանձնել.

Ըստանձնեալ (կամ ստանձնեալ) ունէր զխաչափայտն։ Անիմաստքն առին զամանս, եւ ձէթ ոչ ստանձնեցին. (Զքր. կթ.։)

Գիտեմք եւ զդլբին ստորակայեալ, եւ յինքեան ստանձնեալ (զորփէոս). (Մագ. ՟Ժ։)

Թեթեւութեամբ ըստանձնէ զլուծ ապաշխարութեանն. (Լմբ. տնտես.։)

Վերակացու պարտ է լինել, եւ զամենեցուն պատասխանատուութիւն ստանձնել. (Ոսկ. գծ.։)


Ստացուցանեմ, ուցի

va.

to cause to possess or acquire;
cf. Սըտացուցանեմ.

NBHL (8)

(որպէս ըստացուցանել) Տալ ստանալ. ժառանգեցուցանել. հաստատել.

Ստացուցեալ նմա զիմասթեանն զհանճար։ Զի ի նմա ստացուսցէ զանախտութիւն։ Երկայն ժամանակօք ստացուցանէ։ խորհուրդ ստացուցանել (այսինքն խորհրդազգած առնել). (Փիլ.։)

Զմարդոյս տիրական իշխանութիւն զուգահաւասար ստացուցանէ ի ծովու եւ ի ցամաքի. (Պիտ.։)

Ընչիւք ստասցեն եւ ստացուսցեն. (Սարկ. քհ.։)

Զի՞նչ է յարութիւն. նորոգումն անմահ՝ զերջանիկն ստացուցանօղ զկեանսն. (Անյաղթ հց. իմ.։)

ՍՏԱՑՈՒՑԱՆԵՄ (որպէս ըստացուցանել) κιβδηλεύω adultero. Ի սուտ հանել. ունայնացուցանել. խարդախել.

Զանճառելի տնօրէնութիւն փրկչին անզգամաբար ստացուցանեն։ Զխորհրդոյն զօրութիւն անհանճարաբար սըտացուցանեն. (Պրպմ.։)

Ստացուցին զգործն՝ զոր եդին ի վերայ նորա. (Ճ. ՟Բ.։)


Սըտացուցանեմ, ուցի

va.

to prove to be false, to render vain, to adulterate.


Ստեղագունդ

s.

go-cart.

NBHL (2)

Գունդ ստեղամբք յօրինեալ. տե՛ս եւ ՍՏԵՂԷՆ ԳԻՆԴ.

Գունդն այն է, որ դիւրաւ շարժի եւ գլի. եւ Ստեղագունդն՝ երեքանկիւնի՝ տղայոց շինեն, որ ի վերայ գնան, երբ դեռ չեն հաստատեալ. (Լծ. փիլ.) (այսինքն շարժական ինչ ի վերայ երից անուոց մանունց)։


Ստեղանամ, ացայ

vn.

to collocate or settle oneself.

NBHL (3)

ՍՏԵՂԱՆԱՄ ՍՏԵՂԵՄ. ἑμφιλοχωρέω libenter habito, acquiesco. Կա՛մ է որպէս Զտեղիլ. զետեղիլ. զտեղի առնուլ. եւ կամ Հանգչել հանդարտել որպէս թռչուն ի վերայ ստեղան.

Անձն յաստեացս աստստին արձակեալ՝ յիւր վիճակն ստեղանայ. (Նիւս. թէոդոր.։)

Բարւոք ստեղեաց ինձ երեկոյն ի տարաժամու. (Վրք. հց. ձ։)


Ստեղեմ, եցի

va.

to collocate, to place, to settle, to establish.

NBHL (3)

ՍՏԵՂԱՆԱՄ ՍՏԵՂԵՄ. ἑμφιλοχορέω libenter habito, acquiesco. Կա՛մ է որպէս Զտեղիլ. զետեղիլ. զտեղի առնուլ. եւ կամ Հանգչել հանդարտել որպէս թռչուն ի վերայ ստեղան.

Անձն յաստեացս աստստին արձակեալ՝ յիւր վիճակն ստեղանայ. (Նիւս. թէոդոր.։)

Բարւոք ստեղեաց ինձ երեկոյն ի տարաժամու. (Վրք. հց. ձ։)


Ստեղի

s. mus.

Armenian modulated chants.

NBHL (1)

(շարական). իբրու Բազմաստեղն, բազմաճիւղ, գեղգեղեալ որպէս մեղեդի. եւ կամ ստեղեալ երգ՝ հանգստեամբ եւ հանդարտ նուագելի. (Շար.։ Տօնաց.։ Տե՛ս եւ Ստեղն կամ Ստեղ ըստ ՟Բ նշ։)


Ստեղծ բանի

sn.

poet.


Ստեղծաբանեմ, եցի

va.

to invent, to find out, to forge.

NBHL (4)

Ստեղծուլ բանս ճարտարս եւ մտացածինս. կցկցել. յօդել. կեղծել.

Միթէ պարծելո՞վ ինչ ստեղծաբանիցէ իմն զայսոսիկ. (եւ ո՛չ երբէք. Ոսկ. գծ.։)

Մարդասէր բանս իմն ստեղծաբանես ի լսելիս իմ, եւ ի ներքոյ խորհիս առողջ եւ ոչինչ. (Ճ. ՟Գ.։)

Ի հմտութենէ քերթողութիւնքն ստեղծաբանին ըստ զանազան իրաց առասպելական պատմութեանց. (Երզն. քեր.։)


Ստեղծաբանութիւն, ութեան

s.

poetry;
fiction, invention.

NBHL (4)

Բանաստեղծութիւն. բանահիւսութիւն. ճարտարաբանութիւն. եւ Ստայօդ կցկցուած բանի.

Որ գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի։ Շունչ զօրութեան մեծիգ միասցի ի քո ինձ շնորհեալ ստեղծաբանութիւնս. (Նար. ՟Բ. ՟Գ։)

Զճշմարտութեան բանս ասէ ընդդէմ կարծեաց ստեղծաբանութեան. (Ոսկ. գծ.։)

Սկսաւ վերաձայնել զնոսա ստեղծաբանութեամբն իւրով մոլորեցուցիչս եւ հերձուածողս. (Վրք. ոսկ.։)


Ստեղծագործ, ի

s.

creator.

NBHL (4)

Ստեղծօղ. արարիչ.

Զամենայն գիտէր յիսուս, վասն զի ինքն էր ստեղծագործ բնութեան մարդկան։ Ինքն էր ստեղծագործ բնութեանս. (Նանայ.։)

Ստեղծագործ ամենայնի գանեալ եղեւ ի նոցունց. (Ճ. ՟Բ.։)

Աստուծոյ ստեղծագործին ամենեցուն։ Պատկերաւն ստեղծագործիդ. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։ Նար. ՟Ղ՟Գ։)


Ստեղծագործական, ի, աց

adj.

creative.


Ստեղծագործեմ, եցի

va.

to create.

NBHL (12)

πλαστουργέω formo, effingo. Ստեղծել. արարչագործել հաստել. կազմել. յօրինել.

Զադամ ստեղծագործել։ Ստեղծագործեաց զմարդն. (Նանայ.։)

Ոչ յաստուած այնոյն բնութենէ զսրբազանն զայն ստեղծագործեաց մարմին, այլ ի կուսէ էառ զնա. (Պրպմ.։)

Հոգւոյն սրբոյ ստեղծագործեալ զմարդկային հոգի. (Խոսր.։)

Իմաստութեամբ իւրով ստեղծագործեաց զնոսա. (Վրք. հց. ՟Ա։)

Ո՞չ ապաքէն զսատանայ մի ի հրեշտակաց ստեղծագործեաց աստուած. (Պիտառ.։)

Ո՛չ հրամանաւ, այլ ամենակարօղ եւ ամենեսրբովքն իւրովք ստեղծագործեաց ձեռօք (զմարդն). եւոնդ.։)

Երկնային զօրացն հաստիչ, մարդկան ազգի ստեղծագործող. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Յանգոյից ստեղծագործել։ Վերստին ստեղծագործել յերջանիկն անարատութիւն. (Նար. ՟Խ՟Թ. ՟Հ՟Գ։)

Ինքն անձամբ իւրով կուսէն ընկալեալ մարմին՝ ստեղծագործեցաւ մարդ։ Ամենայն մարմինն ստեղծագործի. (Լաստ. ընթերց.։ Մաքս. ի դիոն.։)

Եւ որպէս Ճարտարել. հնարել. գտանել իմաստութեամբ.

Հրամայէ նմա ստեղծագործել զխնդրելին իւր. (Յհ. կթ.։)


Ստեղծագործութիւն, ութեան

s.

creation.

NBHL (4)

Արարչագործութիւն. ստեղծումն. եւ Կազմութիւն. գիւտ.

Աստուած անունն ստեղծագործութեան եւ էացուցանելոյ է անուն։ Ի նորոգումն առաջնոյ միաշաբաթին եղծեալ ստեղծագործութեանն. (Բրսղ. մրկ.։ Սկեւռ. յար.։)

Որ ի լուսոյ զէակս ամենայն սկիզբն արարեր ստեղծագործութեան. (Գանձ.։)

Ոչ է շինութիւն յանդելոյն, այլ՝ ստեղծագործութիւն օտարի. (Լմբ. վերափոխ.։)


Ստեղծադիր

adj.

innate, inborn.

NBHL (3)

Ի ստեղծմանէ անտի կամ ի սկզբանէ հետէ եդեալ. ընդաբոյս ինչ. յօրինուած աստուծոյ.

Անկէզ պահել զստեղծադիր անշուշտ բնութեան քո տէր. (Ճ. ՟Բ.։)

Ծառայս զմեզ ունէր բանսարկուն ... կայր չարաչար ախտիցն ստեղծադիր. (Պրոկղ. կուս.։) (Նոյն իմաստ ելանէ, եթէ ընթերցցիս ստեղծադիր, որպէս արուեստակօղ։)


Ստեղծական, ի, աց

adj.

created;
invented, factitious, forged;
plastic.

NBHL (10)

κτιστός, κτίσμα creatus, creatura. Արարածական. եղական. եւ Կազմեալ ի հողոյ. արարած.

Զգոյացեալ հոգին թողացուցեր մտանել ի ստեղծական մարմինն. (Ճ. ՟Գ.։)

(Անեղն աստուած) ո՞րպէս ստեղծականին զինքն օրինակ դնիցէ. (Ագաթ.։)

Փառք, եւ ի ստեղծականաց էից գովաբանութիւն։ Ականն արեւու ստեղծականն արուսեկի. (Նար. ՟Ի՟Դ. եւ Նար. յիշ.։)

ՍՏԵՂԾԱԿԱՆ. πλαστικός figulinus, ad fingendi artem pertinens, sculptilis πλασματώδης fictus, fabulatus ἑπίπλαστος simulatus . (որպէս գործ բրտի) Ճարտարեալ ի մարդկանէ. ճարտարահնար. ձեռագործ. կցկցեալ. կերպարանեալ. քանդակեալ. յօդեալ. մտացածին. կեղծուպատիր. շինծու.

Ստեղծական արհեստքն (որպէս բրտի) ... ոչ կարօտանան երկաթոյ. (Պղատ. օրին. ՟Գ։)

Պատկերաց եւ դրօշելոց ստեղծական եւ նկարագրական արարչութիւն։ Ըստ ստեղծական իմն զարմանագործութեան նկարել բանիւ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Առակք ստեղծականք, որ նման ասացելոցն կերպարանէ զճշմարտութիւնն։ Եւ այս առակք աւարտեցան ստեղծականք ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ. (Մխ. առակ.։)

Քերթողացն միշտ հանդէսք ստեղծականն են առասպելաբանութիւնք։ Ցնորս ասէ զսուտ զստեղծական իմն մտածութիւնս զգալի ինչ իրաց։ Մի՛ ոք զմեր բանս ստեղծական կարծիցէ. (Պիտ.։ Մաքս. ի դիոն.։ Ոսկ. համբ.։)

Եւ էին պատերազմունքն հուպ ի նոսա ի ստեղծական սիրոյն։ Ի ստեղծական զղջումնն հպեալ. (Սոկր. ՟Ա. 4. 14։)


Ստեղծականութիւն, ութեան

s.

plasticity, moulding, modelling.

NBHL (2)

πλαστική ars fingendi, sive statuarii, sculptra. Կազմութիւն. քանդակագործութիւն. արհեստ դրօշելոյ.

Ի ձեռն նկարագրականութեան եւ ստեղծականութեան կերպարանելով տեսիլս (կռոց). (Փիլ. ՟ժ. բան.։)


Ստեղծակից լինիմ

sv.

to be created together.

NBHL (3)

ՍՏԵՂԾԱԿԻՑ ԼԻՆԵԼ. συγκτίζομαι una creor συμπλάττομαι , conformor. Համանգամայն ստեղծանիլ. եւ Տնկակից՝ կերպարանակից լինել.

Ապա ոչ ուրեմն չարն բարեացն ստեղծակից է. (Բրս. չար.։)

Պարտ էր նմա եւ մարդկայնոցս չափուց ստեղծակից լինել, եւ անվնաս պահել զաստուածավայելուչ պատուոյն գերունակութիւն. (Պրպմ.։ 4)


Ստեղծանեմ, ծի

va.

to create, to produce from nothing, to form, to figure;
to find out, to invent, to contrive, to forge.

NBHL (12)

ՍՏԵՂԾԱՆԵՄ. որ եւ ՍՏԵՂԾՈՒԼ ռմկ. ստեղծել. κτίζω creo, condo πλάσσω, -ττω formo, fingo. տե՛ս եւ ԱՌՆԵԼ. ποιέω . Նոր ինչ կազմել, հնարել, կերպարանել. ձեւացուցանել. որպէս առնել աստուծոյ զամենայն յոչնչէ. արարչագործել. հաստել.

Ստեղծ տէր աստուած զմարդն հող յերկրէ։ Եւ ստեղծ եւս տէր աստուած զամենայն գազանս վայրի, եւ զամենայն թռչունս երկնից։ Միթէ ի զո՞ւր ինչ ստեղծեր զամենայն որդիս մարդկան։ Զգարուն եւ զամառն դու ստեղծեր.եւ այլն։

Աստուած ի բարիս եստեղծ (կամ էստեղծ) զիս. (Իսիւք.։)

Այսօր գըթայ հայրըն վերին, եւ արարչին մայր ստեղծանէ (զկոյսն մարիամ). (Տաղ.։)

Ստեղծողին մայր. (Շար.։)

ՍՏԵՂԾԱՆԵԼ. πλάσσω, αναπλάσσω, διαπλάσσω, κατασκευάζω, ἑξευρίσκω fingo, effingo, perfingo եւ այլն. Հնարել մարդկային ճարտարութեամբ յօրինել. կազմել. ձուլել. քանդակել. նիւթել. կցկցել. յօդել. կեղծել. շինել. ...

Ստեղծանէին եւ դրօշէին զսնոտիս։ Ստեղծին զնա ձուլածոյ՝ երեւոյթ սուտ։ Ստեղծանէ անօթ։ Կուժ մի ստեղծեալ ի կաւոյ.եւ այլն։

Ճշմարտապէս, եւ ոչինչ ստեղծանելով՝ ունի զբարութիւն. (Պղատ. օրին. ՟Ա։)

Զայս ամենայն ստեղծցո՛ւք ի միտս, եւ յեղյեղեսցուք. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)

Ձեռօքն ստեղծանէր ի մոմոյ նաւս, եւ մարդիկս մոմեղէնս. (Պտմ. աղեքս.։)

Մարդակերպ ստեղծանին հրեշտակք (ի պատկերս, ի տեսիլս, եւ ի բանս գրոց). (Մաքս. ի դիոն.։)

Յարուցեալ յաղօթիցն՝ եստեղծ զնշանագիրս մեր. (Խոր. ՟Գ. 53։)


Ստեղծիչ, չի, չաց

cf. Ստեղծող.

NBHL (13)

πλαστής, πλάσας, κτιστής, ποιητής plasta, fictor, fingens, formans, factor, creator. Ստեղծող. արարիչ. հաստիչ յոչէից.

Միթէ ասիցէ՞ ստեղծուածն ցստեղծիչն իւր, թէ ոչ դու զիս ստեղծեր։ Ոչ ծանեաւ զստեղծիչն իւր. (Ես. ՟Ի՟Թ. 16։ Իմ. ՟Ժ՟Ե. 10։)

Ստեղծիչն մանկանց գոյացուցանէ իւր մարմին ի քէն, եւ զգենու. (Եփր. ի ծն. քրիստոսի.։)

Մերոց իրաց վերակացու, եթէ՛ արարիչ եւ եթէ՛ ստեղծիչ ախորժես կոչել. (Ածաբ. աղք.։)

Որպէս եւ ստեղծայ՝ հասանեմ առ ստեղծիչն. (Իսիւք.։)

Զոչ ախորժելիս ստեղծչին կատարէ։ Մարդ երկրորդ՝ ստեղծիչ առաջնոյն. (Նար. ՟Խ՟Ը. եւ Նար. խչ.։)

Ոչ ստեղծիչն, եւ ոչ ստեղծեալն ի նմանէ, այլ՝ ինքնակամութիւն ստեղծուածոյն. (Յհ. իմ. երեւ.։)

Այլեւ ո՛չ զմահն ըստ բնութեան անկեալ ասեմք ի մեզ ստեղծչին. (Խոսրովիկ.։)

Փորձեցաւ նոր ադամս որպէս զհինն, եւ յաղթեաց փորձողին որպէս զստեղծիչ ադամայ. (Շ. թղթ.։)

ՍՏԵՂԾԻՉ. որպէս ճարտարօղ. հնարօղ. կերպարանօղ. ձեւացուցիչ. քանդակիչ. քերթօղ. յօդիչ.

Իւրաքանչիւր ոք ի նահապետացն ի բաժանման լեզուացն եղեն իբր ստեղծիչ լեզուաց. (Մագ. քեր.։)

Արտաքնոց զգասաքն ստեղծիչ՝ բանք սնոտեացն ի պատրութիւն. (Շար.։)

Զգեղեցկութեան նկարագրաց գործս, եւ ստեղծչաց, եւ այլոց արուեստագիտացն։ Աչքս՝ գրչաց կամ ստեղծչաց գործս զբարւոք կազմեալս տեսանէ. (Փիլ. նխ. ՟բ. եւ Փիլ. այլաբ.։)


Ստեղծող

s.

creator;
inventor, author.


Ստեղծուած, ոց

s.

creature;
invention, production.

NBHL (7)

Հեգնէ զստեղծուածն եւ զդրօշած եւ զկերպարանս կռոցն. (Ոսկ. ես.։)

Դիւաց գիւտք խաւարին, եւ չարադեւ մտաց ստեղծուածք. (Ածաբ. յայտն.։)

κτίσις, κτίσμα creatura, structura. Արարած աստուծոյ. հաստուած. եղական. յօրինուած արարչին. եւ Ստեղծումն. կազմութիւն եղելոցս. բնութիւն.

Լցաւ երկիր ստեղծուածովք քովք։ Հնազանդ լերուք ամենայն մարդկեղէն ստեղծուածոյ վասն տեառն։ Զի նա գիտաց զստեղծուածս մեր, եւ յիշեաց թէ հող եմք։ Մի՛ թէ ասիցէ՞ ստեղծուածն ցստեղծիչն իւր.եւ այլն։

Վերստին ստեղծ զմեզ ի լինելութիւն առաջին ստեղծուածի։ Ետես ի ստեղծուածիս մերում զառ ի վատթարն միտումն. (Նիւս. կազմ.։)

Գիտասցեն զստեղծուածս իւրեանց, եւ յիշեսցեն՝ թէ հող եմք. (Երզն. մտթ.։)

Եւ Կազմութիւն կամ դիւտ եւ հնարք մարդկեղէն.


Ստեղծուածոյ

adj.

invented, devised, fictitious, false.

NBHL (3)

πλαττόμενος fictus. Ստեղծեալ. յօդեալ.

Ոչինչ ասեն գերագոյն գոլ զնա քան զստեղծուածոյսն իւրեանց աստուածս (յն. անաստուածս), եւ բազմատեսակս կերպարանս. (Դիոն. ածայ.։)

Վասն խղխայթեալ եւ ստեղծուածոց (կամ ստեղծուածոյց) բանից նոցա բարկութեամբ գրգռեալ. (Իսիւք.։)


Ստեղծում, ծի

va.

cf. Ստեղծանեմ.

NBHL (4)

cf. Ստեղծանել, մանաւանդ ըստ ՟բ. նշ. πλάσσω, περιπλάσσω formo, fingo.

Ցուցանել նմա լոյս, եւ ստեղծուլ իմաստութեամբ. (Ես. ՟Ծ՟Գ. 11։)

Որգան տեսակաւ զնա ստեղծուն։ Էութիւնս (հրեղինաց) ի հրոյ ստեղծուին. (Դիոն. երկն.։)

Գնացեալ յաղուանս՝ ստեղծու եւ նոցա գիր. (Վրդն. պտմ.։)


Ստեղծումն, ման

s.

creation;
invention.

NBHL (5)

Ստեղծանելն, իլն, ըստ ամենայն նշ.

Աստուծոյ ի ծառայի կերպարան ստեղծման եղեր պատճառ. (Նար. կուս.։)

Զստեղծումն մարդոյն ասէ՝ յանարգ բնութենէ կաւոյ՝ բանական իմաստութեամբ պատուեալ՝ աստուածային պատկերին վեհագոյն պարստութեամբ. (Նար. յովէդ.։)

Արասցեն ստեղծումն բանի պուետիկոսաբար. (Մագ. քեր.։)

Ամենայն արուեստիս զօրութիւն եղծմամբք եւ ստեղծմամբք դատեալ լինի. (Պիտ.։ 1)


Ստեղն, ղան, ղին, ղունք

s. anat. gr. mus. bot.

branch, bough, shoot;
stalk, stem, trunk;
focil;
dactyle;
key, stop;
cf. Ստեղի;
umbel;
— ծխոյ, pillar of smoke;
ստեղունք աշտանակաց, branches of a candelabrum;
ստեղունք եղջերուաց, antlers or branches of stags' horns;
ստեղունք դաշնակի, keys, key-board, finger-board of a piano-forte;
— արձակել, to branch out, to ramify.

NBHL (12)

(լծ. հյ. ծեղ. եւ ստեղացեալ. յն. սդէ՛լէխօս ). στέλεχος stipes, truncus, caulis, ramus, candex. Բուն եւ եղէգն տնկոց եւ բուսոց ուղղորդ ի վեր բուսեալ. ծիղ. ծղօտ. եւ ճիւղ. ոստ. շառաւիղ. իրօք կամ նմանութեամբ. տալ, ֆիտան, շահ, փայէ, բուզէի տիրէխդ. եբր. ալա (սաղարէ)

Անկան ոստք նորա, խորտակեցաւ ստեղն նորա։ Ի ստեղն նորա հասին ամենայն գազանք վայրի։ Եղիցի ստեղն նորա անտառ ացեալ շուրջ զնովաւ։ Ո՞վ է սա՝ որ ելանէ յանապատէ իբրեւ զստեղն ծխոյ խնկեալ (կամ իբրեւ զծուխ ծառացեալ բարձրացեալ)։ Արասցես աշտանակ. բունն եւ ստեղունքն եւ սկահքն եւ գնդակք եւ շուշանքն անդստին ի նմանէ։ Ի միում ստեղանն։ Վեցեցունց ստեղանցն արձակելոց յաշտանակէ անտի. (Եզեկ. ՟Լ՟Ա. 12. 13։ Երեմ. ՟Ժ՟Է. 8։ Երգ. ՟Գ. 6։ Ել. ՟Ի՟Ե. 31=36։ ՟Լ՟Է. 18=25։)

Առեալ արմատս, բերեալ ցօղուն, արձակեալ ստեղն, կապեալ ծունր. (Ագաթ.։)

Նման էր ծառոյ, որոյ զոստսն կոտորեալ, եւ ստեղն միայն կայցէ. (Ճ. ՟Ա.։)

Ուղէշք (եղջերաց եղջերուաց) այսր անդր բուսեալք զօրէն ոստոց ի ստեղունս։ Կաղնահասունս կոչեն զայնս՝ որ ի վերայ ստեղինն հասանեն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. լին. ՟Դ. 1։)

Այբն առաջին ըզքեզ տըղայ՝ հանէ յիմաստըն գերակայ. երրորդութեանըն մերձակայ՝ լինիս երիւք ստեղամբք նորա. (Շ. այբուբ.։)

ՍՏԵՂՆ, կամ ՍՏԵՂ, որ եւ ՍՏԵՂԻ, ասին նմանութեամբ երկու ձայնք ի շարականի՝ իբր հաստաբեստ եւ աճունաճեղ ի նուագս ծանր երգոց.

Երկրորդի (ձայնի) ստեղն. զորս գտեալ հրոյն՝ ճարակ եւ կերակուր իւր առնէ զամենեսեան. իսկ վերջին ստեղն պատրաստէ սիրելեաց իւրոց բաժակ փրկութեան եւ անմահութեան յարքայութեանն երկնից. երթ. եկեղ.։)

Երկրորդ ձայնի կողման՝ ողբերգականաւ ասել զսաղմոս յաղուհացսն. իսկ որ ստեղ նորուն կոչի, կարգեալ է շաբաթուն մեծի։ Իսկ կողման ձայնի չորրորդի ... իսկ որ վերջին ստեղն կոչի. եւ այլն. (Տօնակ.։)

ՍՏԵՂՆ՝ ըստ քերթողաց է Բառ եռավանկ, յորում առաջինն է երկար, եւ երկու յետինքն սուղ.

Եռավանգք ութ, ստեղն ներկայնէ եւ ներկուց աղօտաց՝ քառամանակ. ո՛րբար. ա՜բրաամ. (Թր. քեր.։)

Ստեղն, որ ունի կարճ զմիջին եւ զվերջին վանգն՝ սակս ամփոփելոյ բաղաձայնիցն զերկամանակն. որպէս աբրաամ, ա՛րեգակն։ Սղացուցանելով առնէ ստեղն զհաւեղն։ Առնել սուղ, որ է ստեղն. (Երզն. քեր.։)


Ստեղնաձիգ

adj.

ramifying, ramified.

NBHL (2)

Որոյ ձգեալ եւ երկայնեալ է զստեղունս իւր.

Զճիւղս ստեղնաձիգս նոճիաճահ ճոխն անտառաց. (Նար. խչ.։)


Ստեղնաչափութիւն, ութեան

s.

dactyl meter.

NBHL (2)

Չափ ոտից յերաժշտութեան՝ վարելով առաւել զստեղն, կամ զսուղ վանկս որպէս ի շտապաձայնութիւնս.

Ըստ երաժշտական չափոց շտամբաձայնութեան ստեղնաչափութեան. երթ. եկեղ.։)


Definitions containing the research ե : 10000 Results

Զօրանիստ, նստի

adj. s.

garrisoned;
quarters, barracks;
head-quarters.

NBHL (2)

Ուր է նիստ եւ կայան զօրաց. դադարք զօրուն.

Քաղաքս զօրանիստս հաստատել ընդ ամենայն երկիրն։ Զօրանիստ առնէ աստ բնակութեան զօրացն յունաց. (Բուզ. ՟Ե. 34. 35։)


Զօրապէս

adv.

valorously, courageously;
energetically, efficaciously.

NBHL (4)

Հզօրեղապէս. արիաբար.

Եւ Տիրապէս. զօրութեամբ եւ ներգործութեամբ.

Որ միացեալ է զօրապէս ընդ հացին. (Լմբ. պտրգ.։)

Ընդ սա վանեալ թշնամին զօրապէս դեւն պոռնկութեան. (Վրք. հց. ՟Զ։)


Զօրավար, աց

s.

general, commandant.

NBHL (4)

ἁρχιστρατηγός, ἁρχιγός, ἅρχων στρατίας , ἠγεμών, ἠγούμενος, στρατηγός imperator exercitus, princeps vel dux militiae Վարիչ զօրու՝ որպէս իշխան եւ առաջնորդ. իբրեւ սպարապետ ընդհանուր, եւ որպէս ստորին զօրագլուխ.

Անուն զօրավարին նորա Աբեններ։ Զօրավար զօրացն արքայի Յովաբ։ Ի ձեռս Սիսարայ զօրավարին յաբինայ։ Ես եմ զօրավար զօրու տեառն ... եւ ասէ զօրավարն տեառն ցՅեսու։ Դա լիցի ձազ սպարապետ զօրավար զօրացդ։ Զօրավարք զօրացն։ Արասցո՛ւք մեզ զօրավար, եւ դարձցո՛ւք յԵգիպտոս։ Ի սկսանել զօրավարացն իսրայէլի.եւ այլն։

Առաջնորդ եւ զօրավար (զիս) ձեզ կացուցէք։ Չէ՛ մեզ մարդ զօրավար, այլ՝ զօրագլուխն ամենայն մարտիրոսաց. (Եղիշ. ՟Ե։)

Որպէս եւ Հոմերոս ասէ՝ հովիւ ժողովրդոց գոլ զբարի զօրավարն. (Պղատ. մինովս.։) (Գտանի գրեալ եւ ԶՕՐԱՒԱՐ)։


Զօրավարութիւն, ութեան

s.

command of an army, generalship.

NBHL (7)

στρατηγία praefectura exercitus, imperatorium munus Զօրավարն լինել, եւ իշխանութիւն եւ առաջնորդութիւն նորա. սպարապետութիւն։

Եւ եդ արքայ զբանեայ որդի Յովիդեայ փոխանակ նորա ի զօրավարութիւն. (՟Գ. Թագ. ՟Բ. 35։)

Քաջ զօրավարութեանն կարծէր լինել գործ. (Ածաբ. կիպր.։)

Հալածական առնէին զնա զօրավարութեամբ Տիւռոսի. (Եւս. քր. ՟Ա։)

Քաջն Յեսու հասանէր ի գահ զօրավարութեան. (Պիտ.)

Յեսու յաջորդեալ ի Մովսիսէ զզօրավարութիւնն. այսինքն զառաջնորդութիւնն. (Սարգ. յկ. ՟Է։)

Զօրավարութեամբ Կիւրղի. (իբր զօրավար առաջնորդելով. Կամրջ.։)


Զօրացուցիչ, չի, չաց

adj.

strengthening, comforting;
corroborative, cordial;
fortifier.

NBHL (3)

Զամենայն զօրութեանց զօրացուցիչ՝ զողորմածն Աստուած. (՟Գ. Մակ. ՟Ե. 4։)

Զօրացուցիչդ երկնաւորաց եւ երկրաւորաց. (Շար.։)

Պահք զօրացուցիչք են հոգեւոր վարուց. (Յճխ. ՟Թ։)


Զօրաւոր, աց

adj.

strong, vigorousi;
powerful;
energetic, pathetic;
possible, efficacious;
valorous.

NBHL (8)

ἱσχυρός, ἱσχύων, δυνατός, δυνάστης, κραταιός եւ այլն. fortis, potens, valens, robustus եւ այլն. Որ ունի զոյժ եւ զզօրութիւն, կամ զօրէ. զօրեղ. հզօր. ատակ. կարօղ. արի. կորովի. քաջ. ժիր. բո՛ւռն. սաստիկ. պինդ. ուժեղ, ուժով, ատիկօղ, սրտոտ, կտրիճ, կտրուկ, ամուր.

ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ։ Արք զօրաւորք։ Զօրաւորք զօրութեամբ կամ ուժով։ Զօրաւորք ժողովրդեան։ Զօրաւոր քաղաք, կամ պատերազմ։ Այր հզօր, եւ կին զօրաւոր։ Զօրաւոր էր գրովք։ Քան զամենայն ինչ զօրաւոր է Աստուածապաշտութիւն.եւ այլն։

Առ յԱստուծոյ ամենայն ինչ զօրաւոր. (Մտթ. ՟Ժ՟Թ. 26.) իմա՛ որպէս յն. չէզ. հնարաւոր, զօրելի, կարելի։

Առ ամենայն հնարս զօրաւոր։ Զօրաւոր առ կենդանութիւն. (Նար. ՟Ժ՟Թ. ՟Հ՟Դ։)

Զօրաւո՛ր է զամենայն ինչ առնել. այսինքն զօրէ. (Մխ. երեմ.։)

Որք ի տիրապէս ճաշակումն ոչ եղեն զօրաւորք վայելել. այսինքն ոչ զօրեցին. (Լմբ. պտրգ.։)

Իբր Հզօրեղապէս. արիաբար.

Անխափան եւ զօրաւոր գնան զառաքինութեանն ճանապարհ. (Խոսր.։)


Զօրաւորութիւն, ութեան

s.

strength, power, might.

NBHL (2)

cf. ԶՕՐԵՂՈՒԹԻՒՆ, եւ ԿԱՐՈՂՈՒԹԻՒՆ.

Զզօրաւորութիւնն ուժգնութեան շարժմանն. (Եփր. թագ.։)


Զօրէն

prep. adv. adv. conj.

as, like, so that;
as if;
almost;
for instance;
— անասնոց, like beasts;
for instance.

NBHL (9)

սեռ. խնդ. որպէս յատկակացուցիչ. ի հայցականէ բառիս ՕՐԷՆ. նոյն ոճ է եւ ի յն. Ըստ օրինի եւ կարգի, այսինքն Ըստ օրինակի. ըստ կերպի. ըստ նմանութեան. հանգոյն. ըստ. որպէս. իբրե.

պէս, նման, կերպ, կերպով, կիպի, միսալը

Ամենայն ոք յանձնիւր տուն զօրէն բարուց հայաստան մարդկան անձկացեալ էին։ (Բուզ. Դ. 20)

Զօրէն կոկեցելոյ իմն մոմոյ։ Զօրէն խոզի ի տղմի կելով։ Զօրէն ուխից, կամ քաջ բժշկի, կամ բոցոյ, կամ աղբեր։ (Փիլ.)

Զօրէն գովելոյ (այսինքն գովելւոյ) գլուխ ամբառնայ։ (Նար. ՀԵ.)

Զօրէն տարաշխարհիկ եւ անյարկ։ Զօրէն անճառապինդ շղթայիւք կապումն։ Կաշկանդեալ զօրէն երկաթապինդ լինէր կապանօք։ (Պիտ.)

Ակամբ՝ զօրէն հայելեաւ (յն. հայելւոյ) զերեւեցելոյն զտեսակ յինքն ընդունի։ (Նիւս. երգ.)

Զօրէն՝ որք սպառազինելն կամին ընդդէմ թշնամեաց։ (Մագ. ԿԸ. իսկ անդ. Կ.)

Որ ոչ զօրէն իմն սովորական նախապատուեալ, իմա՛, ըստ սովորական օրինի։ (Այլ Նար. ԿԹ.)


Զօրընտիր լինիմ

sv.

to assemble the staff;
cf. Զօրաժողով;
to pick out or unite the flower of the army.

NBHL (2)

ԶՕՐԸՆՏԻՐ ԼԻՆԵԼ. Հաւաքել զօրս ընտրանաւ, կամ առ ինքն կոչել զզօրս ընտիրս.

Դարձաւ Յովնաթան, զօրընտիր լինէր, զծերակոյտն ի խորհուրդ կոչէր. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 35.) յն. լոկ, եկեղեցացոյց զծերս։


Զօրհանապազ

adv.

daily, every day, always.

NBHL (3)

διαπαντός, καθἐκάστην ἠμέραν per omne tempus, quotidie, semper Յամենայն օր. զամենայն աւուրս. միշտ. հանապազ. ամմէն օր.

Իսկ զօրհանապազ, (այսինքն) թէ՝ յամենայն օր. (Խոսր.։)

Վասն քո մեռանիմք զօրհանապազ. (Սղ. ՟Խ՟Գ. 22։)


Է (é)

s.

the seventh letter of the alphabet and the third of the vowels;
seven, seventh;
It is sometimes changed for, or confounded with the letters ե and ա, for example : երէ, էրէ — երէկ, երեկ — բազէ, բազայ — Եւրոպէ, Եւրոպա;
It often enters into the composition of words, for example : ոսկէօզ;
prefixed to a missive letter signifies the Supreme Being.


Էակ, աց

s.

being, existence, that exists;
creator, that causes to exist, that extracts from nothing.

NBHL (10)

Զաստուծոյ ասի՝ երբեմն որպէս Է կամ Էն, Որ էն. ὥν ens supremus

Զանպարագիրն էակ մարդացեալ ... ողջագուրեցեր. (Նար. կուս.։)

Որ համագոյդ ես Հօր եւ Սուրբ Հոգւոյն, անբաժանելի էակ միութիւն (կամ միութեան), խոնարհեցար ի ի բարձանց. (Շար.) այսինքն որ եսդ՝ մի ի Սրբոյ Երրորդութենէ։

Մերթ՝ գ.ա. որպէս Էակից, արարչակից. համագոյակից. ὀμοούσιος consubstantialis եւ այլն.

Որ էակդ ես ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն (բանդ Աստուած)։ Աստուածածին, որ զէակ բանն Հօր ի քեզ կրեցեր. (Շար.։)

Որ յանէից անմարմնական զօրաց էակ՝ հայր անսկիզբն։ Էիցս էակ ի յանգոյից։ Այսօր զէակն համայնից՝ իմանալեաց եւ զգալեաց։ Անեղանելիդ Աստուած, եւ եղելոցս էակ. (Շար.։)

ԷԱԿ, ի, էակք, կաց. գ. τὰ ὅντα, ὅντα ens, entia Հասարակ անուն եղելոցս առ հասարակ. է, էք, առէք. եղական գոյակ. արարած. գոյք. իր. իմն. ինչ. ստեղծուած, ինչ որ կայ, բան մը, բաներ.

Էակն որպէս տեսակ բաժանիլ ոչ կարէ. (զի իբրեւ գերազանցական եզր ստորոգի զամենայն իրաց)։ Ո՛չ է էակն սեռ, այլ հոմանուն ձայն. (Անյաղթ պորփ.։)

Պետն մաքրութեան համայն էակաց՝ Յիսուս։ Չորեքծագեան մասանց էակաց՝ անպատկառ խօսնակք. (Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Ոմն յիմաստնոցն ասաց, եթէ էակքս ի հոսման եւ ի ծորման են. (Շ. բարձր.։)


Էական, ի, աց

adj. gr.

that exists, that is of itself, increate;
essential, substantial;
— բայ, substantive, auxiliary.

NBHL (11)

Ինքնագոյակ, անեղ. անեղական. իբր Աստուած. եւ Աստուածեղէն. Որ էն, եւ Րենական. θεῖος, θεῖον, θεός divinus, deus

Էական Աստուած, եւ արարիչ ամենեցուն։ Էական զօրութիւն, կամ անուն. (Ագաթ.։)

Էական լոյս, տեսութիւն, յարակայութիւն։ Ըստ էականին (Աստուծոյ) կշիռ բաշխութեանց. (Նար.։)

Որ շարժին եւ փոփոխի, չէ էական ... Եւ որ էն՝ եւ շարժէ զամենայն, ինքն ո՛չ շարժի եւ ոչ փոփոխի, քանզի էական է եւ անշարժական է ... Եթէ՝ որպէս վկայենն, մի է պատճառ ամենեցուն, եւ նոյն էական եւ մշտնջենաւոր, յայտ է թէ այլքն ո՛չ էականք են, եւ ոչ մշտնջենաւոր. (Եզնիկ.։)

Դրոշմ էական մատանեաւ դըրին, զգերեզման քո սուրբ կնքեցին. (Գանձ.։)

ԷԱԿԱՆ. Ասի եւ զարարածոց՝ իբր Էակ եղական. գոյաւոր ինչ.

Բայց կատարիչդ ամենայնին, կերտող բոլոր էականին. այսինքն էից, գոյիցս եղելոցս. (Յս. որդի.։)

Ինքն է ամենայն բնութեանց արարիչ (յոչնչէ) ... եւ ո՛չ էութեան էականաց իրիք խառնիչ (բաղադրութեամբ). այսինքն արդէն գոյաւորաց. (Եզնիկ.։)

ԷԱԿԱՆ. ա. οὑσιώδης essentialis Գոյացական. իսկական. ներքին եւ բուն.

Մեկնին եւ բանիւ իւիք ըստ էականին տարբերութեան. (Կիւրղ. գանձ.։)

Զէական ծնունդն բանին ի հօրէ յառաջ քան զյաւիտեանս քարոզեաց. (Տօնակ.։)


Էականամ, ացայ

vn.

cf. Էանամ.

NBHL (2)

Էական եւ բնաւորական լինել. ի բնէ գոլ.

Բարին էակացեալ է Աստուծոյ. այսինքն բնութիւն է նմա. (Սահմ. ՟Ժ։)


Էականութիւն, ութեան

s.

cf. Էութիւն.

NBHL (8)

Ճշմարիտ էութիւն անեղ, իսկութիւն Աստուածեղէն. Աստուածութիւն. Աստուած. որ էն։

Կենարար մարմնոյ անպարագիր էականութեան. (Շար.։)

Ճշմարիտ էականութիւն, օրհնաբանեալ գոյութիւն։ Քումդ էականութեան զօրութեան ընդ ոչ գոյսն համարեալ է. (Նար. ՟Գ. եւ ՟Ծ՟Է։)

Ինքն է իմաստութիւն եւ զօրութիւն, անորակ անքանակ հանճար էիցս, էականութեամբ Հօր եկեալ յառաջ Երրեակն յանհասութենէ իսկական զօրութեամբն. (Համամ առակ.։)

Մերթ՝ Էակցութիւն, համագոյութիւն.

Զէականութիւնն՝ զոր ունի առ հայր՝ յայտնագոյնս ճառեաց. (Նանայ.։)

Մերթ եւս՝ Որ ինչ է գոյաւոր. էակ եղական. էք. առէք.

Ամենակալ ինքնիշխանութիւն բոլոր էականութեան. (Նար. ՟Ծ՟Է։)


Էակից, կցի, կցաց

adj.

that partakes of the same existence, consubstantial, coexistent.

NBHL (7)

συνών ὀμοούσιος ejusdem essentiae, consubstantialis Բնութենակից. իսկակից. համագոյ.

Ցուցաւ էակից միշտ եւ գոյակից հօր. (Կիւրղ. գանձ.։)

Էակիցն հօր անդրանիկն որդի։ Ի փառս էակցի որդւոյդ։ Ի ձեռն բանին իւրոյ էակցի։ (Հոգին) փառակից որդւոյ, էակից ընդ հօր. (Նար. ՟Լ՟Դ. ՟Խ՟Ը. ՟Հ՟Ե. եւ Նար. գանձ հոգ.։)

Էակից Հօր եւ հոգւոյն՝ անսկիզբն որդի։ Անեղանելի հոգիդ սուրբ, որ ես ընդ Հօր փառակից, եւ էակից գոլով ծոցածին բանին։ Ի պաշտօն փառաց քոց, եւ էակից փառակցացդ. (Շար.։)

ԷԱԿԻՑ ԵՂԵԱԼ. συνουσιώμενος իբր Ի միասին եւ կից գտեալ.

Սաղմոսացն սրբազնաբանութիւն էակից եղեալ գրեթէ ամենայն քահանայապետականացն խորհրդոց. (Դիոն. եկեղ.։)

Առ մի դիտումն կատարելն զամենայն, այսինքն ի մարդկան փրկութիւն, ասաց զէակիցն եղեալ. ուստի եւ անդէն ի վերայ եբեր զգրէ՛ն թէ, դատելով զոր ի բառէն ընդդիմանալն. (Մաքս. ի դիոն.։)


Էակցութիւն, ութեան

s.

consubstantiality, identity of substance.

NBHL (4)

Բնութենակցութիւն. համագոյութիւն.

Ոմն ձայնիւ, եւ ոմն երեւմամբ զէակցութիւն յայտ առնելով. (Յհ. իմ. ատ.։)

Զաստուածութիւն եւ զէակցութիւն յայտնաբանեաց. (Վահր. երրորդ.։)

Ոչ Զէակցութիւնն, այլ զմիաւորել մարմնոյն առ բանն Աստուած նշանակեն. (Խոսրովիկ.։)


Էանամ, ացայ

vn.

to be, to exist, to subsist.

NBHL (15)

Զաստուծոյ ասի, որպէս Ել. գոլ. կալ. լինել իրօք ի բնէ.

Ոչ յափշտակութիւն համարեցաւ զէանալն հաւասար Հօր. (Ագաթ.։ եւ Լմբ. հանգ.։)

Թէ մշտնջենաւոր էր օրինացն Աստուած, ապաքէն պարտ էր կանխագէտ եւ ամէնագէտ էանալ. (Եզնիկ.։)

ԷԱՆԱԼ. Զարարածոց ասի՝ որպէս Գոյանալ, գոյաւորիլ. առնուլ զգոյութիւն կամ զգոյացութիւն. եղանիլ. գտանիլ իրօք.

Ի նմանէ իցէ առեալ սկիզբն էանալոյ. (Եզնիկ.։)

Միով աստուածութեամբն բոլոր էութիւնք յանէից էացան։ Ո՛չ է անեղ բարին (այսինքն բարեգործութիւն մեր). (զի ի մէնջ էանայ. Շ. մտթ. եւ Շ. ամ. չար.։)

Որպէս ի բնաւորականին ծննդեան պա՛րտ է նախ էանալ ի գոյութիւն, եւ ապա ներգործել զնմանսն, եւ կրել. այսպէս եւ ի սուրբ մկրտւութեանն վերստին ծննդեանն՝ պա՛րտ է նախ յԱստուծոյ էանալ, եւ յայնժամ ներգործել զսէրն նորա. (Մաքս. ի դիոն.։)

Զդրամն եգիտ, որ զէութիւնն ունէր, բայց թաղեալ էր, եւ զբարիոք էանալն շնորհեաց մաքրելովն. (Լծ. ածաբ.։)

ԷԱՆԱԼ. որպէս Բնաւորիլ. տարրանալ. տեւել. կալ մնալ.

Է աստ, եւ էասցի աստ մինչեւ յաւիտեան. (Անյաղթ բարձր.։)

Աղբերաբար ի ձեզ էացաւ հոգի շնորհաց՝ բղխումն անսպառ. (Շար.։)

Եւ ո՛չ զէացեալն ի մեզ օծութիւն անմաքրապէս ի բաց մերկանալ։ Գոն, եւ ոչ էանան. են, եւ ոչ ճանաչին. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. մծբ.։)

Իմանալի Աստուծոյ պատկերն ի նա էացաւ։ Ի պէտս այսորիկ էացաւ ի մեզ ցասումն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

ԷԱՆԱԼ. որպէս Մարդ եղանիլ միածնին. մարդանալ.

Ճշմարտապէս էացաւ, եւ այր եղեւ գերագոյնն Աստուած. (Դիոն. ածայ.։)


Էապէս

adv.

essentially, really, in reality, in fact.

NBHL (4)

ὅντως reipsa, erto, sane, plane, vere եւ verus Իսկապէս. գոյացապէս. տիրապէս. ճշմարտապէս. արդարեւ. իրօք. արդեամբք. եւ Էական. իսկական. ճշմարիտ.

Էապէս է բանական (մարդ բարի)։ Արդարեւ էապէս գործք առաքինւոյն խրատք (են)։ Զէն էապէս ոչ գիտացեալք։ Զիւրաքանչիւր ոք ի զգայութեանցն աստուածացուցին, զմին զէն էապէս լռեալք. (Փիլ.։)

Է՛ն (տառս Է՛) էապէս մեզ քարոզէ զորէնն ուսեալ ի Մովսիսէ. (Շ. այբուբ.։)

Ունի զէապէսն աւետիս, որ է հոգին ճշմարտութեան. (Սարկ. քհ.։)


Էմք

s.

key-hole.

NBHL (1)

Զբանալիսն կորոյս զեկեղեցւոյն, եւ կնքեաց զէմս փակացն յանուն Քրիստոսի. եւ ձեռն արկեալ՝ ինքնին բացան նմա. (Վրք. եւագր. ի հին լծ։)


Էն

s.

God;
cf. Է.

NBHL (1)

cf. Է, եւ ՈՐ ԷՆ։


Է՞ր

pron. adv.

why ? for what reason or cause ? յէ՞ր վերայ, on what ? on which?


Ը (yét)

s.

the eighth letter of the alphabet and the fourth of the vowels;
eight, eighth.

NBHL (11)

Ձայնաւոր տառ՝ միջասահման ընդ է եւ ի. եւ լծորդ ընդ նոսա, որպէս եւ ընդ ո, ւ, եւ ու։ Նմանաւոր հնչումն չի՛ք յայլ լեզուս, եթէ ոչ զօրութեամբ՝ իբր կլանելով եւ սղելով. միայն առ թուրքս (որպէս եւ առ անգղիացիս) կայ այս ձայն որոշակի. զոր օրինակ, սաթը՛ն ալտը՛մ, ըլըճագ։ Առ յոյնս կայ η , իթա անուանեալ, այլ այժմ հնչի որպէս ի՛, եւ յոմանց՝ է՛. գուցէ հնչելի ը. քանզի եւ սա նովին անուամբ կոչի ի մեզ ըեթ, ըթ, եթ։

Բազում անգամ զօրութեամբ դնի. զոր օրինակ, ստոյգ, շտապ. այսինքն ըստոյգ, ըշտապ. զ՝նտանութիւն, յ՝նդելից, յ՝ղձալի, զ՝ղձալի. այսինքն զընտանութիւն, յընդելից, յըղձալի, զըղձալի։ Վասն որոյ եւ անխտիր գրի, ննջել կամ նընջել. ծնունդ կամ ծընունդ. բանս, բանդ, բանն, կամ բա՛նըս, բա՛նըդ (զի այլ է բանդ, այսինքն բանտ), բա՛նըն. զնա, ըզնա, ըզընա. այսպէս իմա՛ եւ զգրեալն, զընա։

Զօրութեամբ իմանալի՛ է՝ նաեւ ո՛ւր ուրեք կարծին կորուսմամբ ձայնաւորի հոլովեալ անուանք. զոր օրինակ, բիծ, բծի. գիր, գրոյ. մարմին, մարմնոյ. լիր, լրի. լուր, լրոյ. տուրք, տրոց. ջուր, ջրոյ. կառափումն, կառափման, եւ այլն. որք չունին ինչ կորուստ, այլ ձայնաւորքն այն փոխեալ են ի ը ՝ սղելի, կամ զօրութեամբ հնչելի. իբր բըծի, գըրոյ, մարմընոյ, լըրի, լըրոյ, տըրոց, ջըրոյ, կառափըման, եւ այլն։ Ըստ նմին իմա՛ զնուագելն ի Շարականի՝ մանըկանց, այսինքն մանկանց. զի սեռականն բառիս մանուկ, լինի մանըկան. այլ սղելով ասի՝ մանկան։

՟ը. Որպէս նշանագիր թուոյ է Ութ, կամ ութերորդ, յարմար դիպեալ ձայնի իւրում։

Որպէս եւ ի Քեր. թրակ. ասի.

Բաց ի յայբէ, եւ յեչէ, եւ յըթէ։ Իսկ այլք լրագոյն ձայնիւ Ըեթ կոչեն.

Որ է վանգ, այբ, եչ, ին, ըեթ ... այբի ինի, եւ ըեթի. եր. մովս. եւ Քեր. ստեփ.։)

Ըեթ յայսպիսի իմաստս սուղ հանդիպի, կամ բնաւ իսկ ոչ. (Գրչ. գէ.։)

Ըեթն՝ ընթացօղ սուրհանդակաց, դու նըմանեա՛ արշաւանաց. (Երզն. այբուբ.։)

Որ եւ ի քեր. գրի երբեմն Եըթ, Եթ, սեռ". եթի. զոր յաճախեցին եւ յետինք։ Քանզի եւ ե, ը, են լծորդ. որպէս՝ ընդ, ենթ. ընթադրել, ենթադրել։

Գտանի ի մեզ սովորաբար ի մէջ բառից առ որոշումն հնչմանց եւեթ. այլ ի յանգս ո՛չ երբէք, եթէ ոչ քերթողաբար. որպէս ռմկ. ը, վարի իբրեւ զյօդ, եւ իբրեւ նշանակ հայցական հոլովոյ։ Իսկ բառք սկսեալք տառիւս ը, կա՛մ են ի փոխ առեալ յայլոց ձայնաւոր տառից, եւ կամ ածանցք ձայնիցս Ընդ, Ըստ. զորս տեսցես։


Ըէ՜հ

int.

alas! alack! oh! ah!

NBHL (2)

Մոլութեան (մակբայք. ըստ յն. մոլեգնութեան կամ յափշտակութեան մտաց) ե՛հ, էը՛, է՛հ, ը՛հը. յն. εὑοῖ, εὑάν (Թր. քեր.։)

Ըէ՛հն աշխարհական է։ Ըհ՝ ջալական իմն է. ը՛հ զիա՞րդ կամ։ Ըհըն ցաւողական է եւ դառն. (Երզն. քեր.։)


Ըղձալի, լւոյ, լեաց

adj.

desirable, to be wished for, amiable;
desirous, anxious;
— է ինձ, I wish.

NBHL (7)

Զամն ողջոյն յ՝ղձալի եւ ի խաղաղաւէտն անցուցանէր հանգիստ. (Կաղանկտ.։)

εὑκτός, εὑκταῖος, εὑχός optabilis եւ այլն. Իղձ լինելի. բաղձալի. փափաքելի. ցանկալի. սիրելի. ուխտիւք խնդրելի.

Խնդրել ի մէջ դիականցն անկելոց զըղձալին իւր եւ զտարփածուն. (Խոր. ՟Ա. 14։)

Ըղձալի՛ է ինձ։ Ըղձալի համարիմ։ Ըղձալին քեզ։ Ըղձալիք ի վատթարաց։ Ըղձալին դաշտի։ Ըղձալի վայրիցն. (Նար.։)

Զի մի՛ գուցէ վրիպեսցէ ի տենչալի եւ յ՝ղձալի կատարածէն. (Փիլ. այլաբ.։)

Սովաւ շնորհեա՛... զ՝ղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի. (Պտրգ.։)

Զի որ բարւոյն է ըղձալի, առ ի բարեաց նախանձ շարժի. (Շ. վիպ.։)


Ըղձական, ի, աց

gr.

cf. Ըղձալի;
optative (mood);
— դիւթութիւն, witchcraft, sorcery, spell, charm.

NBHL (13)

Յայտարար ըղձից, եւ խանդակաթ. եւ Ըղձալի.

Ըղձական է աղօթքն. (Եղիշ. հայր մեր.։)

Ի վերայ քարկոծողացն առնէր եւ զըղձական աղօթսն. (Ճ. ՟Ա. ի ստեփ.։)

Փեսայօրէն՝ ջերմամբ սիրոյ յոյժ ըղձական. (Շ. իմ. եղակ.։)

Ըղձական դիւրութիւն, կամ ճառ, նուագերգութիւն, երգ, նուէր ձայնի, խորհուրդք։ Ըղձականք եւ ախորժելիք. (Նար.։)

Բարեխօսութեամբ սրբոցս ըղձական. (Գանձ.։)

Ըզփրկչական լուրըն լըւեալ, եւ ըղձական նամակ գըրեալ. (Շ. վիպ.։)

Որ ինչ է ըստ ըղձութեանց կախարդաց, կամ ըստ ըղձից եղեալ.

Յառաջագոյն գուշակեցի ձեզ, զի մի՛ կարօտանայցէք ինչ այլոց ըղձական կարեաց (կամ կարծեաց). (Ոսկ. ես.։)

Ըղձական դիւթութիւն. (Գէ. ես.։)

ԸՂՁԱԿԱՆ. εὑκτικός optativus Ըստ քերականաց, մի յեղանակաց խոնարհման բայից. որ ի մեզ նոյն է ընդ ստորադասականի.

Խոնարհութիւնք են հինգ. աներեւոյթ, հրամայական, ըղձական, ստորադասական. (Թրակ. քեր.։)

Ոչ լուաւ, թէ կեցցե՛ս. եւ էր ասացեալս ըղձական, եւ ոչ հրամայական. (Կլիմաք.։)


Ըղձականութիւն, ութեան

s.

desire, wish.

NBHL (3)

Ըղձալի գոլն, կամ փակելն յինքեան զիղձ տենչանաց. եւ Վառումն ըղձից. իղձ, տենչումն. եւ Իրն տենչալի. (ըստ յարմարութեան յարակից բառից)

Այսքան է զօրութիւն խորհըրդական աղօթիցս, բայց եւ ո՛չ ըղձականութիւնն։ Այնքան՝ ըղձականութիւն նորին (փառացն Աստուծոյ) առաւել է քան զնիւթոյ. (Լմբ. պտրգ.։)

Մարգարէին սրբոյ ըղձականութիւն (ո՞ տայր զգլուխ իմ եւ այլն)։ Մարգարէին հոգեւոր ըղձականութիւն ամենատենչ բաղձանացն։ Արժանաբար ըղձականութեամբ հնչել զձայն բերկրանաց։ Զերեւոյթ ապագայից ըղձականութեանցն (իրաց ըղձալեաց). (Նար. ՟Կ՟Զ. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս. եւ Նար. խչ.։)


Ըղձաձայնութիւն, ութեան

s.

agreeable song or voice.

NBHL (1)

Ի կիցս բանից ըղձաձայնութեանց. (Նար. կուս.։)


Ըղձանամ, ացայ

vn.

cf. Ըղձամ.

NBHL (14)

Եւ ապա արքային Սմպատայ զմահ անհնարին ըղձացեալ ոստիկանին ... մատնէր զնա անօրէն դահճաց. (Յհ. կթ.։)

ԸՂՁԱՄ կամ ԸՂՁԱՆԱՄ. Իղձ ունել, իղձ լինել, ըղձիւ բերիլ. բաղձալ. ցանկալ. փափաքել. եւ Ըղձիւք՝ ուխտիւք խնդրել, աղերսել. մաղթել. աղօթել.

Ըղձանամք, զի եւ այլն։ Ըղձայ լինել եւ այլն։ Ըղձացարուք նմանել եւ այլն. (Եբր. ՟Զ. 11։ Փիլ.։)

Ըղձանային այգուն լինելոյ. (Գծ. ՟Ի՟Է. 29։)

Կայունութեան ըղձասցի եւ հաստատութեան. (Փիլ. իմաստն.։)

Այսպիսի դառն մեծութեան ըղձացաւ յաշակերտսն թշուառականն Յուդա. (Համամ առակ.։)

Ընդ հրեշտակս պարակցութեանն ըղձայ. (Լմբ. սղ.։)

Սկսաւ եւ այլ իմն պատիւ ըղձանալ։ ըղձանայր աւելի եւս պատիւ քան զոր ունէրն՝ առնուլ։ Զի՞նչ օգուտ իցէ քեզ ո՛վ մարդ՝ զայլս ի տանջանս ըղձանալ. (Ոսկ. ես.։)

Այլք ըղձային զպատառումն երկրի. (Եղիշ. ՟Գ.)

Ըղձանայ զանըղձանալիսն. (Փիլ. տեսական.։)

Ոչ կեանս միայն ըղձանայ որդւոյն, այլ եւ զառաջին՝ Աստուծոյ կեանս. (Փիլ. լին. ՟Գ. 57։)

Ըղձաց զթեւս աղաւնոյ։ Ըղձանայր զելս ի մարմնոյս։ Զսոյն եւ աշակերտացն ըղձանայ. (Լմբ. սղ. եւ Լմբ. ստիպ.։)

ԸՂՁԱԼ կամ ԸՂՁԱՆԱԼ. Ըղձութիւնս պատմել. հմայս հմայել. գուշակել.

Զսըտութիւնսն մի՛ եւս տեսանիցէք, եւ ըղձութիւնս այլ եւս ոչ ըղձանայցէք։ Մարգարէք նորա ըղձային (կամ ըղձանային) նոցա ստութիւն. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 23։ ՟Ի՟Բ. 28։)


Ըղձապատում

adj.

conjuror, diviner.

NBHL (4)

μάντις vates, hariolus Որ պատմէ ըղձութիւնս ըստ սրտի իւրում կամ հարցողին. հմայօղ. սուտ գուշակ. հարցուկ. երազատես.

Ըղձապատումք տեսիլս սուտս եւ երազս սուտս խօսէին. (Զաք. ՟Ժ. 2։)

Մի՛ հրապուրեսցեն զձեզ ըղձապատումք ձեր. (Երեմ. ՟Կ՟Թ. 8։)

Ըղձապատումքն, որ զհայցուածս աղօթիցն յայտնէին. (Մխ. երեմ.։)


Ըղձաւոր

adj.

eager, greedy;
lovely, affectionate.

NBHL (5)

Կարի փափաքօղ. տենչօղ. տարփօղ. խանդակաթ.

Զոր եւ ըղձաւորն այսորիկ հարսն պանծալի յերգոց երգսն հրատարակէ. (Գր. հր.։)

Հարսունք երկնաւորք, եւ օրիորդք ըղձաւորք. (Գանձ.։)

Խոնարհ եւ ըղձաւոր պաղատանք ծառայիցս քոց։ Որք ըղձաւոր մտօք հաւաքեցայք այսօր. (Մաշտ. ջահկ.։)

Տիպ գեղեցիկ, բարբառ ըղձաւոր. (Գանձ.։)


Ըղձիկ լինիմ

sv.

cf. Ըղձակերտ լինիմ.


Ըղձութիւն, ութեան

s.

desire, wish;
divination, augury, omen.

NBHL (7)

πόθος desiderium Իղձ. ըղձանք. բաղձանք. փափաքումն. ցանկութիւն. տենչ.

Միշտ համբուրեալ շրթամբք ոգւոյ ըղձութեան շնչոյ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Յառաւելութիւն սիրոյն, եւ յ՝ղձութենէ սրտին, եւ ի փղձկել գթոյն. (Լմբ. պտրգ.։)

Ամենայն ըղձութիւնք (աւելորդք) շփոթեն եւ պղտորեն զտեսանելիս հոգւոյն. (Մաշկ.։)

Բազում դժնդակութիւն, եւ ըղձութիւնք չարեաց. (ՃՃ.։)

ԸՂՁՈՒԹԻՒՆ. μαντεία vaticinatio, divinatio Հմայութիւն. սուտ գուշակութիւն. պատգամախօսութիւն ըստ ըղձի եւ ըստ մտի .... տե՛ս (Թուոց. 14. 23։ Երեմ. ՟Ժ՟Դ. 14։ Եզեկ. ՟Ժ՟Գ. 6. 7. 8. 23։ Իսկ Երեմ. ՟Ժ. 36.) որպէս Ըղձապատում։ Եւ (Թուոց. ՟Ի՟Բ. 7.) իբր Ուղերձ, կամ ընծայք առ ըղձապատումն. եւ այլն։

Պատճառեցան ըղձութիւնս, իբրեւ թէ դիքն անդէն կամին զբնակիլն. (Խոր. ՟Բ. 13։)


Ըղձումն, ման

s.

desire, wish, fancy.

NBHL (2)

Եթէ ըղձումն մահու ինքեան լսիցէ, այս՝ ասէ. (Նար. չ։)

Վասն պարապման երկնաւոր ըղձմանն. (Վրդն. ծն.։)


Ըմբշական, ի, աց

adj.

athletic;
— մրցութիւն, wrestling.

NBHL (4)

ἁθλητικός, ὡλυμπιακός athleticus եւ այլն. Որ ինչ ա՛նկ է ըմբշաց եւ ըմբշամարտութեան.

Ըմբշական մրցութեանն ոք յաղթիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)

Մա՛րտիկ հայեա՛ց ի քեզ, մի՛ ուրուք զանցցես ինչ զըմբշական օրինօքն. (Բրս. հայեաց.։)

Ի մէջ ըմբշական մրցմանցն մատչելով ի մարզումն։ Ըմբշական բազկամրցութեամբ. (Պիտ.։)


Ըմբշամարտ, ից

s. adj.

wrestler;
athletic;
—ք, wrestling.

NBHL (11)

Զայս եւ յըմբշամարտս է տեսանել. զի զոր օրինակ նոքա, եւ այլն. (Պիտ.։)

Ըմբշամարտիցն եւ արիացելոցն ընդդէմ երեւելի եւ աներեւոյթ թշնամոյն. (Շ. բարձր.։)

Որ ըմբշամարտ սկայազօր քաջութիւնս գործեաց ի մարտս պատերազմաց. (Ագաթ.։)

Յորժամ ըմբշամարտ մրցութիւնքն կոչիցեն յառաքինութիւն. (Ոսկ. մտթ. ՟Բ. 8։)

ԸՄԲՇԱՄԱՐՏ. ԸՄԲՇԱՄԱՐՏՔ. գ. որպէս Ըմբշամարտութիւն. ագոն. եւ Ասպարէզ մրցանաց. ողոմպիական խաղ.

Որ մտանեն յըմբշամարտն. (Վանակ. յոբ.։)

Յըմբշամարտս յունաց զցլուցն ձեռամբ թափէր զեղջիւրսըն. (Խոր. հռիփս.։)

Յըմբշամարտս մարդադատիչ իբրեւ առիւծ հզօր. (Նար. առաք.։)

Ի պատերազմունս կամ յըմբշամարտս տկարանան եւ յաղթին. (Շ. բարձր.։)

Որ ի կռիւս եւ յըմբշամարտսն մրցիցին։ Զըմբշամարտսն բազմաց ի ձէնջ բազում անգամ տեսեալ է. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։ Ոսկ. եբր. ՟Ժ՟Դ։)

Մարհտչէին առ մարմինս՝ ո՛չ գունդ առ գունդ, այլ ըմբշամարտ մարտիւ. եւոնդ.։)


Ըմբշամարտիկ, տկաց

s.

athlete, wrestler.

NBHL (4)

Մերկեա՛ց իբրեւ զըմբշամարտիկ, օ՛ծ իւղովն Քրիստոսի. զի մի՛ կռուեսցին ի քեզ ձեռք ախոյանին. (Եղիշ. միանձն.։)

Յորում փառս ոլոմպիայ խաղուն հանդիսի ըմբշամարտկացն երեւի. (Խոր. ՟Գ. 40։)

Իբրեւ ոմն յըմբշամարտկացն փշրեալ զժանիս առիւծու. (Կիւրղ. ղկ.։)

Զոր իմաստունն (կարծեցեալ՝ եղիմաս) ոչ էած զմտաւ, նմանեալ զըմբշամարտկացն զանփորձայաղթսն. (Դիոն. ածայ.։)


Ըմբշամարտիմ, եցայ

vn.

to wrestle, to contend in wrestling.

NBHL (2)

Մարտնչել որպէս ըմբիշ. գօտեմարտիլ.

Ընդ գազանս կռուան՝ ըմբշամարտեցան, եւ յաղթօղ գտան. (Գանձ.։)


Ըմբշամարտութիւն, ութեան

s.

wrestling.

NBHL (3)

ԸՄԲՇԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԸՄԲՇԱՄՐՑՈՒԹԻՒՆ. ἅθλησις certatio, athletica, lucta, luctatio, luctamen որ եւ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ, ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ՅԱՍՊԱՐԻԶԻ. Մարտ եւ մրցանք եւ արուեստ ըմբշաց. գօտեմարտութիւն. բռնամարտութիւն.

Զըմբշամարտութիւնն վանեսցէ։ Ո՛րպէս զըմբշամարտութիւնն ի գլուխ հանին. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ եղբ.։)

Եւ զզօրութիւն ո՛չ ի բարգաւաճելի նահատակութիւնս, եւ կամ յըմբշամրցութիւնս կրթեն. (Պիտ.։)


Ըմբշամրցութիւն, ութեան

s.

cf. Ըմբշամարտութիւն.

NBHL (3)

ԸՄԲՇԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ ԸՄԲՇԱՄՐՑՈՒԹԻՒՆ. որ եւ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ, ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ ՅԱՍՊԱՐԻԶԻ. Մարտ եւ մրցանք եւ արուեստ ըմբշաց. գօտեմարտութիւն. բռնամարտութիւն.

Զըմբշամարտութիւնն վանեսցէ։ Ո՛րպէս զըմբշամարտութիւնն ի գլուխ հանին. (Լմբ. սղ. եւ Լմբ. էր ընդ եղբ.։)

Եւ զզօրութիւն ո՛չ ի բարգաւաճելի նահատակութիւնս, եւ կամ յըմբշամրցութիւնս կրթեն. (Պիտ.։)


Ըմբոստանամ, ացայ

vn.

to resist, to kick, to disobey, to revolt, to mutiny;
to grow insolent, bold, proud.

NBHL (8)

Որպէս յն. Ի վեր կամ ի բաց ոստնուլ. ἁναπηδάω, ἁποπηδάω resilio, desilio, subsilio Ի բաց վազելով եւ զայրացմամբ հրաժարիլ. հեստել. անսաստել. ապստամբիլ. եւ Զչարիլ. դժկամակիլ. վեր կամ դուրս ցաթկել, վեր վեր ինկնալ, գլուխ քաշել, թօթվել.

Ըմբոստացաւ, եւ ասէ. ո՞ Դաւիթ, կամ ո՞ որդին յեսսեայ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ե. 10։)

Առ ժամայն ընդոստուցեալ ըմբոստացաւ. յն. մի բառ. (Ոսկ. յհ. ՟Բ. 26։)

Յորժամ պոռնկորդի կոչեսցիս, ըմբոստանաս. յորժամ դու իսկ պոռնկիցիս, զայն չհամարիս չարիս. (Ոսկ. ես.։)

Ըմբոստացաւ Խոսրով, եւ խրոխտմամբ վէստկան պատասխանեաց. (Խ. ՟Գ. 50։)

Ոչ ըմբոստանամ ձաղեալս. (Նար. ՟Ծ՟Դ։)

Զըմբոստանալն խոնարհութիւնն նուաճէ, եւ ոչ զչարելն։ Մեր ըմբոստանալն եւ անհնազանդութիւնն օրինաց նորին. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Դժուարէին, եւ ըմբոստանային ի նմանէ. (Վրք. ոսկ.։)


Ըմբռնիմ, եցայ

vn.

to let ones self be taken, to be taken, surprised;
— յորոգայթ, to be caught in a trap;
to entangle one's self;
— ի շնութեան, to be taken in adultery;
— խաւարաւ, to be surrounded by darkness;
— յարատոյ մեղաց, to be contaminated, or stained by sin;
— բանիւ բերանոյ իւրոյ, to be surprised, or convinced in argument, to be confounded;
— ի պատրանս, to be deceived, caught, duped;
— մտաց, to wonder;
— աչօք, to be deceived by the eyes, to deceive one's self;
— ցաւով երկանց, to be in travail, to be surprised by the pains of childbirth;
ըմբռնեցան ծածուկք նորա, his secrets were discovered.


Ըմբռնիչ

adj. s.

holding;
a mechanic's vice.

NBHL (1)

Կարծէր ըմբռնել զըմբռնիչն իւր. (Անան. նին.։)


Ըմբռնողական, ի, աց

adj.

having the virtue or power to take, to apprehend, to understand;
— մէգ, surrounding, circumambient;
foggy;
— կոկորդ, attracting, swallowing.

NBHL (2)

Որ ունի զզօրութիւն ըմբռնելոյ. ըմբռնիչ. ըմբռնօղ.

Ի մթութիւն ըմբռնողական միգին կորստեան վրիպեալ դանդաչեմ։ Եբաց զկոկորդն ըմբռնողական, եւ եկուլ զդադան. (Նար. ՟Ժ՟Թ. եւ ՟Կ՟Ը։)


Ըմբռնողութիւն, ութեան

s.

hold, retention, surprise;
comprehension, perception;
— ախտից, attack, fit, stroke.

NBHL (5)

ԸՄԲՌՆՈՂՈՒԹԻՒՆ կամ ԸՄԲՌՆՈՒԹԻՒՆ. κατάληψις comprehensio δραστήριον efficacitas որ եւ ԸՄԲՌՆՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ. Կարողութիւն ըմբռնելոյ ձեռօք կամ մտօք. ոյժ. ներգործականութիւն.

Որք զԱստուծոյ բնութիւնն ի ներքս առնեն իւրեանց հասանօղ ըմբռնողութեանն (կամ ըմբռնութեանն). (Նիւս. կազմ.։)

Եթէ երթալի է ի մեզ անհասութիւն բանիդ, ոչ էր սքանչելի, այլ ըմբռնութեան իրք. այսինքն դիւրըմբռնելի. (Ճ. ՟Գ.։)

Ուսս եւ բազուկս եւ ձեռս (հրեշտակաց՝ իմասջի՛ր) զարարողականութիւնն եւ զներգործութիւն բարեաց, եւ զըմբռնողութիւն. (Շ. հրեշտ.։)

Կարմիրն (գոյն երիվարաց նշանակէ) զհրատեսակութիւնն եւ զըմբռողութիւնն. (Դիոն. երկն.։)


Ըմբռնումն, ման

s.

cf. Ըմբռնողութիւն.

NBHL (8)

Ըմբռնելն, եւ իլն. կալումն. ձերբակալութիւն. բռնելը, բռնուիլը.

Ըմբռնման ձեռին։ Մատչել յըմբռնումն ոտիցն։ Ի սանձս կապոյ երասանաց ըմբռնման։ Անխզելի ըմբռնմամբ։ Անզերծ տագնապին ըմբռնման. (Նար.։)

Ի զանազան մեղացն ըմբռնմանէ վարանեալ են տրտմութեամբ. (Լմբ. պտրգ.։)

Քսան սեանցն միջին նիգն է ի հաստատագոյն ըմբռնումն խառնուածոյն նոցա. (Փիլ. ել. ՟Բ. 89։)

Ըմբռնումն մարմնոյ եւ ծառայութիւն ոչ յայլ ոչ յիմեքէ այսչափ, որպէս ի ժուժկալութենէս ուղղեսցի. (Բրս. հց.։)

Կամ Ըմբռնելն մտօք. հասումն. հասկընալը, ճանաչողութիւն.

Յիշումն եւ ստոյգ ըմբռնումն. (Կիւրղ. գանձ.։)

Ի հասմանէ ըմբռնման ասիցելոցն. (Փիլ. տեսական.։)


Ըմպակ, աց

s.

cup, drinking-glass.

NBHL (2)

ԸՄՊԱԿ որ եւ ԸՄՊԱՆԱԿ. ԸՄՊԻԿ. Անօթ ըմպելոյ՝ մեծ կամ փոքր. իբրու ποτήριον poculum, calix κρατήρ crater որ եւ Խառնարան. գաւաթ. թաս.

Ըմպակս եւ բաժակս։ Ըմպակս եւ նուագս։ Բազում ըմպակս եւ սպասս, եւ բազում կազմուածս ոսկեղէն եւ արծաթեղէն. (Յհ. կթ.։)


Ըմպակից, կցի, կցաց

adj.

commensal, mess-mate.

NBHL (4)

συμπότης compotor, conviva Որ ուտէ եւ ըմպէ ընդ այլում. սեղանակից.

Ովարիստէսն (յն) ըմպակից եւ խաղակից նշանակէ գոլ Արամազդայ. (Պղատ. մինովս.։)

ԸՄՊԱԿԻՑ ԼԻՆԵԼ. συμπίνω bibo cum aliquo Ուտել եւ ըմպել ընդ այլս. ի միասին ըմպել.

Ի Կրետէ մին սա է յայլոց օրինացն՝ զորս եդ Մինովս, ոչ ըմպակից լինելն միմեանց ի հարբեցութեանն. (Պղատ. մինովս.։)


Ըմպահկանք

s. pl.

contempt;
insolence, impudence.

NBHL (1)

Ըմպահկանաց պատմութիւն, հեղգացելոց օրինակ. (Նար. ՟Խ՟Ը։)


Ըմպահկումն, ման

s.

cf. Ըմպահկանք.

NBHL (2)

ԸՄՊԱՀԿՈՒՄՆ որ եւ ԸՄՊԱՀԿԱՆՔ. Ընդվզումն. ապերասանութիւն.

Ամենածաղր առնելի է ապարասանումն եւ ըմպահկումն վայրենի գազանին (փղի). (Փիլ. լիւս.։)