to be, to exist, to subsist.
Զաստուծոյ ասի, որպէս Ել. գոլ. կալ. լինել իրօք ի բնէ.
Ոչ յափշտակութիւն համարեցաւ զէանալն հաւասար Հօր. (Ագաթ.։ եւ Լմբ. հանգ.։)
Թէ մշտնջենաւոր էր օրինացն Աստուած, ապաքէն պարտ էր կանխագէտ եւ ամէնագէտ էանալ. (Եզնիկ.։)
ԷԱՆԱԼ. Զարարածոց ասի՝ որպէս Գոյանալ, գոյաւորիլ. առնուլ զգոյութիւն կամ զգոյացութիւն. եղանիլ. գտանիլ իրօք.
Ի նմանէ իցէ առեալ սկիզբն էանալոյ. (Եզնիկ.։)
Միով աստուածութեամբն բոլոր էութիւնք յանէից էացան։ Ո՛չ է անեղ բարին (այսինքն բարեգործութիւն մեր). (զի ի մէնջ էանայ. Շ. մտթ. եւ Շ. ամ. չար.։)
Որպէս ի բնաւորականին ծննդեան պա՛րտ է նախ էանալ ի գոյութիւն, եւ ապա ներգործել զնմանսն, եւ կրել. այսպէս եւ ի սուրբ մկրտւութեանն վերստին ծննդեանն՝ պա՛րտ է նախ յԱստուծոյ էանալ, եւ յայնժամ ներգործել զսէրն նորա. (Մաքս. ի դիոն.։)
Զդրամն եգիտ, որ զէութիւնն ունէր, բայց թաղեալ էր, եւ զբարիոք էանալն շնորհեաց մաքրելովն. (Լծ. ածաբ.։)
ԷԱՆԱԼ. որպէս Բնաւորիլ. տարրանալ. տեւել. կալ մնալ.
Է աստ, եւ էասցի աստ մինչեւ յաւիտեան. (Անյաղթ բարձր.։)
Աղբերաբար ի ձեզ էացաւ հոգի շնորհաց՝ բղխումն անսպառ. (Շար.։)
Եւ ո՛չ զէացեալն ի մեզ օծութիւն անմաքրապէս ի բաց մերկանալ։ Գոն, եւ ոչ էանան. են, եւ ոչ ճանաչին. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. մծբ.։)
Իմանալի Աստուծոյ պատկերն ի նա էացաւ։ Ի պէտս այսորիկ էացաւ ի մեզ ցասումն. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)
ԷԱՆԱԼ. որպէս Մարդ եղանիլ միածնին. մարդանալ.
Ճշմարտապէս էացաւ, եւ այր եղեւ գերագոյնն Աստուած. (Դիոն. ածայ.։)
Présent | |
---|---|
ես | էանամ |
դու | էանաս |
նա | էանայ |
մեք | էանամք |
դուք | էանայք |
նոքա | էանան |
Imparfait | |
---|---|
ես | էանայի |
դու | էանայիր |
նա | էանայր |
մեք | էանայաք |
դուք | էանայիք |
նոքա | էանային |
Aoriste | |
---|---|
ես | էացայ |
դու | էացար |
նա | էացաւ |
մեք | էացաք |
դուք | էացայք |
նոքա | էացան |
Présent | |
---|---|
ես | էանայցեմ |
դու | էանայցես |
նա | էանայցէ |
մեք | էանայցեմք |
դուք | էանայցէք |
նոքա | էանայցեն |
Aoriste | |
---|---|
ես | էացայց |
դու | էասցիս |
նա | էասցի |
մեք | էասցուք |
դուք | էասջիք |
նոքա | էասցին |
Prohibitif | |
---|---|
դու | մի՛ էանար |
դուք | մի՛ էանայք |
Impératif | |
---|---|
դու | էացի՛ր |
դուք | էացարո՛ւք |
Exhortatif (thème du passé) | |
---|---|
դու | էասջի՛ր |
դուք | էասջի՛ք |